Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում Հայաստանի ներքաղաքական և հասարակական դաշտում ձևավորվել է պառակտման լրջագույն գործընթաց, որը այլևս չի կարող ընկալվել որպես պատահական կամ իրավիճակային զարգացում. այն դարձել է կայուն միտում, որն աստիճանաբար ներթափանցել է հանրային կյանքի գրեթե բոլոր շերտերը՝ խաթարելով համախմբման, փոխվստահության և պետական միասնականության հիմքերը։

Սկզբնական փուլում այդ պառակտումը դրսևորվեց քաղաքական հարթությունում՝ «ներկաների» և «նախկինների» հակադրությամբ, որը ներկայացվում էր որպես բարոյական ու քաղաքական սահմանագիծ, սակայն իրականում վերածվեց նախկինում գրանցված արդյունքների ժխտման և դրա վրա հիմնված ժխտողական քաղաքականության լեգիտիմացման գործիքի։ Այդ բաժանումը քաղաքական պայքարը տեղափոխեց ոչ թե ծրագրերի ու գաղափարների մրցակցության դաշտ, այլ պիտակավորման հարթություն, որտեղ հակառակ ճամբարը ներկայացվում էր ոչ թե որպես այլընտրանքային քաղաքական ուժ, այլ որպես անցյալի մարմնավորում, որը պետք է բացառվի հանրային գործընթացներից։

Քաղաքական այս հակադրությունը երկար չմնաց քաղաքական դաշտի սահմանափակ հարթությունում և աստիճանաբար արտահոսեց հանրային դաշտ՝ ընդգրկելով «սևերի ու սպիտակների» բաժանման երկատումը։ Այդ փուլում պառակտումն արդեն կրեց սոցիալական և հոգեբանական բնույթ, երբ քաղաքացիները սկսեցին միմյանց ընկալել ոչ թե որպես նույն պետության համահավասար անդամներ, այլ որպես հակադիր ճամբարների ներկայացուցիչներ, այսպես կոչված՝ «ճիշտ»՝ «սպիտակ», և «սխալ»՝ «սև» կողմերի։ Այսպիսի երկփեղկման գործընթացը խորապես թունավորեց հանրային խոսույթը, քանի որ ցանկացած քննադատություն կամ այլ կարծիք ավտոմատ կերպով ընկալվում էր ոչ թե որպես մտահոգություն կամ այլընտրանքային մոտեցում, այլ որպես թշնամական դիրքորոշում։ Արդյունքում հանրային քննարկումը կորցրեց իր կառուցողական բնույթը, իսկ համաձայնության հասնելու հնարավորությունները կտրուկ նվազեցին։

Ժամանակի ընթացքում պառակտման հաջորդ փուլը դարձավ «հինգերորդ շարասյան» և, այսպես կոչված, «հայրենասերների» բաժանումը, որն արդեն դուրս եկավ ներքաղաքական պայքարի շրջանակներից ու տեղափոխվեց ազգային անվտանգության և «հայրենասիրության» դաշտ։ Այս փուլում պառակտումը ստացավ առավել վտանգավոր բնույթ, քանի որ այլ կարծիք ունեցողները սկսեցին ներկայացվել ոչ պարզապես որպես քաղաքական հակառակորդներ, այլ որպես արտաքին ուժերի սպասարկողներ կամ պետականության համար սպառնալիք ներկայացնող սուբյեկտներ։ Դա հանրային դիսկուրսում ներմուծեց կասկածի և անվստահության մթնոլորտ, որտեղ ցանկացած քննադատական խոսք կարող էր ընկալվել որպես դավաճանություն, իսկ բանավեճը՝ որպես անվտանգության ռիսկ։ Այսպիսի պայմաններում հասարակությունը աստիճանաբար զրկվեց ինքնաքննադատության և առողջ բանավեճի ունակությունից, ինչը ցանկացած պետության համար կենսական նշանակություն ունեցող գործոն է։

Պառակտման գործընթացի առավել մտահոգիչ դրսևորումը դարձավ դրա ներթափանցումը եկեղեցական դաշտ։ Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն եղել է ոչ միայն հոգևոր հաստատություն, այլ նաև ազգային ինքնության, համախմբման և շարունակականության առանցքային սյուներից մեկը։ Երբ եկեղեցականների մի մասը սկսում է ներգրավվել իշխանության օրակարգի սպասարկման մեջ՝ ի հակադրություն Եկեղեցու ներսում գործող սկզբունքների ու առկա կարգավորումների, ապա դրա արդյունքում Եկեղեցին՝ որպես կառույց, երկատվում է։ Եկեղեցու շուրջ ձևավորվող պառակտումը հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ այն խարխլում է այն հարթակը, որը նույնիսկ ամենածանր պատմական փուլերում կարողացել է պահպանել ազգային միասնականության նվազագույն հիմքը։

Այս ամբողջ գործընթացի համատեքստում աստիճանաբար ի չիք է դառնում հանրության համախմբման ցանկացած դրսևորում։ Երբ հասարակությունը մշտապես բաժանվում է «ճիշտերի» և «սխալների», «մերոնքականների» և «օտարների», «հայրենասերների» և «դավաճանների», ապա համախմբումը դառնում է ոչ թե ընդհանուր նպատակ, այլ կասկածելի և երբեմն նույնիսկ վտանգավոր գաղափար։ Այս պայմաններում հանրային համերաշխության ցանկացած փորձ հեշտությամբ արժեզրկվում է կամ ներկայացվում է որպես քողարկված քաղաքական մանևր, ինչի արդյունքում հասարակությունը մնում է մշտապես բևեռացված և ներքին լարվածության մեջ։

Պատահական չէ այն զգացողությունը, որ եթե արտաքին թշնամին նպատակադրված փորձեր հայ հասարակության մեջ սերմանել այն աստիճանի պառակտում, ինչին այսօր ականատես ենք լինում, դժվար թե հասներ նման խորքային արդյունքի։ Ներքին պառակտումը, հատկապես երբ այն խրախուսվում կամ «նորմալացվում» է իշխանության խոսույթում, իշխանության կողմից (իսկ մեզ մոտ հենց այդպես է), շատ ավելի արդյունավետ է պետականության թուլացման գործում, քան ցանկացած արտաքին ճնշում։ Այն քայքայում է հասարակության դիմադրողականությունը, նվազեցնում վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և խաթարում համատեղ գործողությունների կարողությունը՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում։

Այս իրավիճակը ծանր հարված է հասցնում Հայաստանի պետականության իմունիտետին։ Պետությունը, որի հասարակությունը խորապես պառակտված է, դառնում է խոցելի թե՛ արտաքին ազդեցությունների, թե՛ ներքին ցնցումների նկատմամբ։ Երբ քաղաքացիները միմյանց չեն վստահում, երբ ազգային ինստիտուտները վտանգի տակ են, իսկ հանրային խոսույթը լցվում է փոխադարձ մեղադրանքներով, պետական համակարգը կորցնում է իր կայունությունը և երկարաժամկետ զարգացման հնարավորությունները։

Պառակտված հասարակությունը դժվարությամբ է ձևավորում միասնական օրակարգ, իսկ առանց այդ օրակարգի պետությունը մնում է արձագանքող, ոչ թե նախաձեռնող դերակատար իր սեփական ճակատագրի հարցերում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր