Լրահոս
Կարևոր


Ուրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ

Հասարակություն

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի նախաձեռնությամբ Մելիք Ադամյան 2/2 հասցեում արդեն երրորդ տարին շարունակ անցկացվեց «Ուրբաթ 13» խորագրով միջոցառումը, որն իր յուրահատուկ ձևաչափով դարձել է սպասված ավանդույթ։

Երեկոն, որն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ ավելի քան 170 մասնակցի, նպատակ ուներ վերաիմաստավորել ձախողումների դերը մարդու կյանքում և ցույց տալ, որ անգամ ամենախորհրդավոր ու «անհաջող» համարվող օրերը կարող են դառնալ նոր սկիզբների ու արժեքավոր դասերի աղբյուր։ Միջոցառման առանցքում տարբեր ոլորտների հաջողակ և ճանաչված մասնագետների անկեղծ պատմություններն էին։ Հանրությանը հայտնի խոսնակները, հանդես գալով անսովոր ձևաչափում, կիսվեցին այնպիսի դրվագներով, որոնք սովորաբար մնում են կադրից դուրս։

039A0170.JPG (808 KB)

Երեկոյի ընթացքում իր փորձառությամբ և մարքեթինգային ոլորտի անտեսանելի կողմերով կիսվեց Influencer Marketing-ի առաջատար մասնագետ Լյուսի Գևորգյանը, ով ներկայացրեց, թե ինչպես կարող են թվացյալ ձախողված նախագծերը վերածվել լուրջ մասնագիտական վերելքի։

039A0183.JPG (717 KB)

039A0225.JPG (987 KB)

Բժշկական ոլորտի բարդությունների, պատասխանատվության և մասնագիտական անխուսափելի դժվարությունների մասին խոսեց բժիշկ-ուրոլոգ և անդրոլոգ Դավիթ Տոնոյանը՝ ցույց տալով, որ անգամ ամենալուրջ մասնագիտության մեջ մարդկային գործոնն ու սխալներից դասեր քաղելը հաջողության միակ գրավականն են։

039A0371.JPG (776 KB)

039A0408.JPG (1.12 MB)

Արվեստի և ստեղծագործական աշխարհի անսպասելի շրջադարձերը բացահայտեցին երգիչ, երաժիշտ և դերասան Հայկ Պետրոսյանը, ինչպես նաև երգիչ և դերասան Ներսես Ավետիսյանը։ Նրանք պատմեցին բեմական կյանքի այն դժվարությունների և ձախողումների մասին, որոնք կոփել են իրենց կամքը և օգնել հասնել այն հաջողություններին, որոնց այսօր ականատես է լինում հանրությունը։ Միջոցառումը մեկնարկեց ջերմ մթնոլորտով, որին հաջորդեցին բանախոսների ելույթները՝ հագեցած անկեղծ խոստովանություններով, հումորով և մոտիվացնող շեշտադրումներով։

039A0519.JPG (947 KB)

039A0598.JPG (1.15 MB)

039A0735.JPG (884 KB)

Սա պարզապես ելույթների շարք չէր, այլ մի կենդանի երկխոսություն, որտեղ ձախողումը ներկայացվեց ոչ թե որպես վերջնակետ, այլ որպես հաջողության տանող ճանապարհի կարևորագույն բաղադրիչ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու, որ յուրաքանչյուր հայտնի պատմության հետևում կանգնած են բազմաթիվ փորձություններ, որոնք էլ հենց կերտում են անհատին։ Երեկոն ամփոփվեց այն գաղափարի շուրջ, որ Ուրբաթ 13-ը ոչ թե վախենալու, այլ ինքնաարտահայտվելու և սեփական փորձից սովորելու լավագույն հնարավորությունն է։ Միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց, որ իրական հաջողությունը սկսվում է սեփական ձախողումներն ընդունելու և դրանցից ուժեղացած առաջ շարժվելու կարողությունից։

Այսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»