Լրահոս
Կարևոր


«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Արա Պողոսյանն անկեղծորեն զարմանում է, որ մենք դեռ խոսում ենք իշխանության կարմիր գծեր ունենալ-չունենալու մասին։ Ըստ նրա, ունենք իշխանություն, որն օբյեկտիվ իրականության մեջ ապացուցել է, որ իր համար որևէ կարմիր գիծ չկա։ Քաղաքագետի հետ զրույցի առաջին հարցս վերաբերում էր Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդմանը՝ նշելով, որ շատերն այս նորությանն այսպես են արձագանքում՝ հատված է հերթական կարմիր գիծը, կամ էլ ավելի մոտեցանք անդառնալիության կետին։ «Որևէ կարմիր գիծ ասելիս միայն մեկ բացառություն կա։ Իշխանության պահպանումը միակ կարմիր գիծն է, որ ունեն Հայաստանի ներկայիս իշխանությունները: Մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է իրենց համար։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Հետևաբար, այս համատեքստում այն, ինչ կատարվում է Հայաստանում, ոչ միայն սպասելի էր, այլև այս օրինաչափության մեջ է մտնում։ Իրենք վաղուց ցույց են տվել, որ Եկեղեցին, հավատքը, բարոյական նորմերը, հայրենիքի ու ազգային գաղափարները որևէ արժեք չունեն, եթե դրված է սեփական իշխանության գինը, իսկ սեփական իշխանության գինը ցանկացած գնով այն պահելն է, եթե պետք լինի, նույնիսկ ցանկացածիս ձերբակալելով, եթե պետք լինի, նույնիսկ գնդակահարելով։ Այստեղ փնտրել կարմիր գծերի օրինաչափություն, կարծում եմ, անշնորհակալ գործ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Տեղի ունեցողն անգամ իրավաբաններն են դադարել դիտարկել միայն Սահմանադրության և օրենքների շրջանակում, Կաթողիկոսի հանդեպ տեղի ունեցողը դարակազմիկ խայտառակություն են որակում։ Այս հարցի քննարկումը թերևս ավելի շատ գնում է դեպի բարոյական տիրույթ։ «Այս գործընթացներում որևէ օրինաչափություն չկա, իրավական օրինաչափությունը բացակայում է, բարոյական օրինաչափությունը բացակայում է։ Տեսե՛ք, մի շատ հետաքրքիր դրվագ, որը մեզ համար կլիներ նոնսենս, եթե մենք չճանաչեինք այս իշխանություններին։ Երկրի օրենսդիր մարմնի ղեկավարն օտարերկրյա հեռուստաընկերությանը հարցազրույց է տալիս, իր երկրի հոգևոր առաջնորդներին, առանց անուններ տալու, մեղադրում է մի հանցագործության մեջ, որն ուղղակի աներևակայելի է։ Եթե չճանաչեինք իրենց, սա իրապես շոկ կառաջացներ, բայց քանի որ գիտենք, թե ինչ օրինաչափությունների վրա է ձևավորված այս իշխանությունը, այստեղ նույնիսկ մտածելու, քննարկելու խնդիր չկա։ Իրավական առումով, սահմանադրական առումով՝ այստեղ չկա Սահմանադրություն, չկա իրավունք, բարոյականության առումով՝ չկա բարոյական հարթություն։ Այս բոլոր գծերը պետք է մոռանանք ու հասկանանք՝ գործ ունենք մի իշխանության հետ, որի համար այս բոլոր գծերը վաղուց հատված են»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով արտաքին քաղաքական գործընթացներին՝ Պողոսյանը նշում է, որ դրանք երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների շարունակությունն են։ «Ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետությունը իզոլ յացիոնիստական քաղաքականություն չի վարում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը իզոլացված չէ արտաքին աշխարհից։ Սա ապրիորի նշանակում է, որ արտաքին հարաբերությունները ներքին հարաբերությունների շարունակությունն են արտաքին աշխարհում, և արտաքին քաղաքականությունը չի կարող կտրված լինել ներքին քաղաքականությունից։ Սա աքսիոմատիկ երևույթ է միջազգային հարաբերություններում, որը ոչ ոք չի կարող ժխտել։ Հիմա, երբ խոսում ենք երկրի ներսում տեղի ունենալիքի մասին, բնականաբար, կա՛մ սա է շարունակությունը արտաքին քաղաքականության, կա՛մ արտաքին քաղաքականության պրոյեկցիան է ներքին քաղաքականության վրա։ Մեծ հաշվով, միայն խորքային ուսումնասիրողների համար է սա էական, իսկ հասարակության համար սա շատ քիչ էական նշանակություն ունի։ Իրականությունն այն է, որ արտաքին քաղաքական գործընթացները շարունակությունն են ներսում տեղի ունեցողի, իսկ ներսում տեղի ունեցողը նաև արտաքին հարթակներում ենք մենք տեսնում։ Պատահական չնշեցի երկրի երկրորդ դեմքի՝ օտարերկրյա հեռուստաընկերությամբ արտահայտած միտքը։ Սա վկայում է այն մասին, որ սա մեր ներքին քաղաքականությունը չէ միայն։ Սրա վառ վկայությունն է նաև այն, որ, օրինակ՝ երկրի իշխանությունները Եվրոպական միության տարբեր ամբիոններից խոսում են 2026 թվականի ընտրությունների նախօրեին հիբրիդային հարձակումների մասին և խնդրում են աջակցություն, ներհայկական տարբեր քաղաքական ուժերի և դեմքերի մեղադրում են իբրև թե արտաքին հիբրիդային գործիք լինելու մեջ։ Սա ուղիղ խոսում է այն մասին, որ գործնականում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության շարունակությունն է կամ հակառակը»։

Իսկ ինչպիսի՞ ազդեցություն են միջազգային դերակատարներն ունենում մեր երկրի վրա։ Օրինակ՝ փոխնախագահ Վենսի այցելության հետ մեծ հույսեր էր կապում հանրության մի ստվար զանգվածը, կամ գոնե նման սպասումներ էր ստեղծել Հայաստանի իշխանությունը։ «Նախ՝ պետք է հասկանալ՝ ի՞նչ են միջազգային հարաբերությունները, արդյո՞ք միջազգային հարաբերությունները բարոյական հարաբերությունների մասին են, թե՞, ինչպես դասական ռեալիզմի դպրոցն է ասում, դրանք սեփական շահերի սպասարկման մասին են։ Ցավոք, Հայաստանում թե՛ գիտական, թե՛ մշակութային, թե՛, ընդհանրապես, ներհայկական պատկերացումների մեջ միջազգային հարաբերություններին վերաբերվում են պետությունների՝ բարոյական լինելու իդեալիստական մոտեցումներով։ Այնինչ, դեռևս տասնամյակներ առաջ «Մեծ դեբատներով» ապացուցվեց դասական ռեալիզմի տեսությունը՝ իրականությունը միջազգային հարաբերությունների արտացոլումն է, այսինքն՝ պետությունները առաջնորդվում են բացառապես սեփական շահերով։ Բարոյականության, արժեքների կամ արժեքահեն քաղաքականության մասին հայտարարություններն ընդամենը սեփական փափուկ ուժի քաղաքականության պրոյեկցիան են և ոչ թե պետության գերնպատակը, ինչպես շատերին թվում է։ Հետևաբար, պատկերացումներ ունենալ, որ որևէ երկիր շահագրգռված կլինի քո երկրում բարոյական մթնոլորտի վերականգնման, ազգային համերաշխության և այլնի հարցերում, նման բան ուղղակի չի կարող լինել։ Դա կարող է բացառապես սեփական շահերի համար օգտագործելի գործիք լինել և ոչ ավելին։ Ուստի, կարծում եմ՝ պատրանքներ ունենալու դեպքում, որ Վենսը, Թրամփը կամ մեկ ուրիշը տեսնելու են Եկեղեցու նկատմամբ հալածանքները և որոշելու են պաշտպանել Եկեղեցուն, մեզ հիասթափություն է սպասվում»,-ընդգծում է քաղաքագետը։

Եվ հենց այս իրավիճակում է առաջանում ամենակարևոր հարցը՝ իսկ ինչպե՞ս պետք է մեզ ճահճից դուրս բերենք։ Ի վերջո, ներքին համերաշխությո՞ւնն է լուծելու կարևոր խնդիրները։ «Պետության ուժն ունենում է նյութական և ոչ նյութական ակտիվ։ Ներքին համերաշխությունը պետության ուժի ոչ նյութական ակտիվն է, ամենակարևոր էլեմենտներից մեկը։ Եթե ուզում ենք ուժեղ պետություն, պետք է բավարարենք ոչ նյութական ակտիվի ամենակարևոր էլեմենտներից մեկի առկայությունը՝ ներքին համերաշխությունը։ Եթե ունենանք հսկայական բնական ռեսուրսներ, ինչպես աֆրիկյան բազմաթիվ երկրներ, ունենանք նավթի ամենախոշոր պաշարները, ինչպես Վենեսուելան, բայց չունենանք ներքին համերաշխություն, կառավարման որակ, որակյալ էլիտա, ավելի խղճալի վիճակում ենք լինելու, քան ցանկացած այլ պետություն, որը չունի այդ բնական ռեսուրսները։ Ներքին համերաշխությունը պետության ուժի կարևորագույն էլեմենտներից մեկն է։ Նույնիսկ եթե մնացած բոլոր բաղադրիչները ունենանք՝ ուժեղ բանակ, ֆինանսական ռեսուրսներ, առանց ներքին համերաշխության դրանք ուղղակի սպառվելու են՝ ի վնաս մեզ»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ Կարապետյան