Լրահոս
Կարևոր

Եկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները

Քաղաքականություն

Այն, ինչ այսօր կատարվում է գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, դուրս է ցանկացած իրավական ու բարոյական ընկալումից։ Պետություն–Եկեղեցի հարաբերությունների սրման այս փուլը վերածվել է բաց հակամարտության, որի հետևանքները կարող են ծանր լինել ոչ միայն ներքաղաքական, այլև ազգային ինքնության տեսանկյունից։

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հրապարակային հայտարարությամբ անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հարվածի տակ դնել Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը։ Նրա գնահատմամբ՝ անընդունելի է, երբ աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը սահմանափակվում է քրեական գործի շրջանակում առաջադրված մեղադրանքի հիմքով։

Հայտնի է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ինչի հետևանքով նրան արգելվել է լքել երկիրը և մասնակցել Ավստրիայում նախատեսված կարևոր եկեղեցական ժողովին։ Այդ ժողովը, ինչպես նշվում է, տեղափոխվել է Հայաստանից դուրս՝ պայմանավորված կառավարության միջամտության վերաբերյալ աճող մտահոգություններով։ Որոշումը Եկեղեցական մեծ խորհուրդը Հայաստանի սահմաններից դուրս անցկացնելու մասին դիտարկվում է որպես աննախադեպ քայլ՝ արտացոլելով երկրում կրոնական ազատությունների վիճակի շուրջ լրջագույն անհանգստությունները։

Ամստերդամը իր հայտարարության մեջ ընդգծել է, որ իշխանությունների գործողությունները հետևում են նաև այն հանգամանքին, որ Եկեղեցու ամենահեղինակավոր բարերարներից մեկը՝ Սամվել Կարապետյանը, հայտարարեց առաջիկա ընտրություններին վարչապետի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին։ Փաստաբանի խոսքով՝ իշխանությունները փորձում են ոչ միայն սահմանափակել Եկեղեցու առաջնորդի գործունեությունը, այլև ճնշում գործադրել նրա ազդեցիկ աջակիցների նկատմամբ։

Սամվել Կարապետյանը, որը կալանավորված է, իր ուղերձում նշել է, որ իրեն ձերբակալելով իշխանությունները փորձել են լռեցնել ոչ միայն իրեն, այլև հասարակության լայն շերտերի ձայնը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացների և Եկեղեցու անկախության հարցը փոխկապակցված են, և տեղի ունեցողը դուրս է իրավական մրցակցության տրամաբանությունից։

Ամստերդամի գնահատմամբ՝ վարչապետի քայլերը բնորոշ են անհաջողակ ավտորիտար ղեկավարությանը, որը փորձում է վերաձևել իրավական միջավայրը սեփական քաղաքական շահերին համապատասխանեցնելու համար։ Նա ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը հիմնված է պատմական և առաքելական շարունակականության վրա, և պետական միջամտությունը այդ համակարգին հարված է ոչ միայն կրոնական ինստիտուտին, այլև ազգային հիմքերին։

Վերջին օրերին ի պաշտպանություն Եկեղեցու հանդես են եկել նաև մի շարք նախաձեռնություններ և հարթակներ։ Մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ կոչ անելով Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և հավատացյալների իրավունքները։ Նրանք իրենց հայտարարության մեջ մտահոգություն են հայտնում իշխանությունների գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք ուղղված են Եկեղեցու պառակտմանը և հեղինակազրկմանը։

Նույն դիրքորոշմամբ հանդես է եկել նաև «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, որը դատապարտել է Կաթողիկոսի տեղաշարժի սահմանափակումը՝ այն որակելով բռնապետական քայլ։ Հարթակի ներկայացուցիչները հայտարարել են, որ Եվրոպայի հայությունը կանգնած է իր Սուրբ Եկեղեցու կողքին։

Ստեղծված իրավիճակը փաստում է, որ հակամարտությունը վաղուց դուրս է եկել ներքին քաղաքական տարաձայնությունների շրջանակից։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ մտադիր է վերահսկողություն հաստատել երկրի խոշորագույն կրոնական կառույցի նկատմամբ, դա դառնում է սահմանադրական և արժեքային հարց։ Պետության և Եկեղեցու միջև սահմանների խախտումը վտանգավոր նախադեպ է, որը կարող է խաթարել հասարակական համերաշխությունը։

Վերջին օրերին տարբեր կառույցների և նախաձեռնությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ Եկեղեցու շուրջ համախմբման գործընթացը լայն արձագանք է ստացել։ Սա նաև ազդակ է, որ հասարակության զգալի հատվածը տեղի ունեցողը գնահատում է որպես անթույլատրելի սահմանների հատում։ Երբ հարցը վերաբերում է դավանանքի ազատությանը և ազգային հոգևոր ինստիտուտին, հասարակական արձագանքը դառնում է ոչ թե քաղաքական, այլ գոյաբանական։

Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել