Լրահոս
Կարևոր


Յոթ արդյունավետ ժողովրդական միջոց ստամոքսի այրոցի բուժման համար

Ապրելակերպ

Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որը դրսևորվում է կոկորդում ու կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և պայմանավորված է լինում ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելով: Այս տհաճ խնդրին երբևէ բախվել են բոլորը, սակայն ոմանց մոտ այն չափազանց հաճախ է կրկնվում՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։

Այրոցից ազատվելու համար գոյություն ունեն հատուկ դեղամիջոցներ, սակայն նման միջոցները ոչ միշտ են բավական արդյունավետ ու անվտանգ լինում, ուստի շատ հաճախ մարդիկ ստիպված են լինում փնտրել խնդրի դեմ պայքարի այլընտրանքային տարբերակներ։ Նման դեպքերում օգնության են հասնում տարածված ժողովրդական միջոցները, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի։

Կոճապղպեղ

Այս բույսը համարվում է մարսողության խանգարումների դեմ պայքարի լավագույն բնական միջոցներից մեկը։ Իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ այն կարող է հեշտությամբ մեղմել մարսողական այնպիսի խնդիրները, ինչպիսին են փորափքանքը, գաստրիտն ու ստամոքսի արյոցը։ Պարզապես հարկավոր է քերիչով մանրացրած կոճապղպեղին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե, այնուհետև խմել ստացված թուրմը։

Երիցուկով թեյ

Շատ արդյունավետ միջոց է նաև երիցուկով թեյը, որն օգնում է շատ կարճ ժամանակահատվածում ազատվել տհաճ զգացողություններից։ Տաք երիցուկով թեյը հանգստացնող ազդեցություն է ունենում և օգնում է մեղմել այրող ցավը, որը կարող է աստիճանաբար տարածվել, ուստի ստամոքսի այրոցի առաջին իսկ ախտանշանի դեպքում հարկավոր է մի բաժակ երիցուկով թեյ խմել։

Կերակրի սոդա

Կերակրի սոդան կամ նատրիումի բիկարբոնատը նույնպես կարող է նվազեցնել թթվային ռեֆլյուքսի ախտանշանները՝ մեղմելով ստամոքսի այրոցը։ Պարզապես հարկավոր է մի թեյի գդալ սոդան լուծել մի բաժակ ջրում ու խմել։ Այս միջոցն օգնում է ազատվել նաև մարսողության խանգարումից, սակայն հարկ է հիշել, որ այն հարկավոր է զգուշորեն օգտագործել կողմնակի բարդություններից խուսափելու համար։ Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել այս լուծույթը դատարկ ստամոքսին։

Խնձորի քացախ

Ստամոքսի այրոցի բուժման համար կարելի է կիրառել նաև հասարակ խնձորի քացախ։ Սնվելուց հետո այս մթերքի ջրային լուծույթը խմելը կօգնի հեշտությամբ չեզոքացնել ստամոքսի թթու պարունակությունը և կմեղմի տհաճ զգացողությունները։

Հալվե վերա

Ստամոքսի այրոցի դեմ պայքարի շատ արդյունավետ բնական միջոց է նաև հալվե վերան։ Աղեստամոքսային տրակտում բորբոքումների մակարդակը նվազեցնելու համար հարկավոր է օրական երկու անգամ ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ հալվե վերայի թարմ հյութ խմել։

Մաստակ

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մաստակ ծամելը նվազեցնում է թթվայնությունը կերակրափողում։ Այն պարունակում է բիկարբոնատ, որն օգնում է ազատվել ստամոքսի այրոցից ու դրա տհաճ ախտանշաններից։ Մաստակի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ այն խթանում է թքարտադրությունն ու օգնում է մաքրել կերակրափողը ստամոքսահյութից։

Քաղցրարմատ

Այս դեղաբույսը ևս կարող է շատ արդյունավետ լինել ստամոքսի բորբոքային հիվանդությունների դեպքում։ Պարզապես հարկավոր է քաղցրարմատի չորացրած արմատի մի քանի շերտին ավելացնել մի բաժակ տաք ջուր, եռացնել առնվազն հինգ րոպե, այնուհետև թողնել թուրմը սառչի և խմել օրական մեկ անգամ։

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը