Լրահոս
Կարևոր


«Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն որակվեց։ Շատ ավելի հաճախ Եկեղեցու հանդեպ տեղի ունեցող արշավանքի հարցերը քննարկման ոչ թե իրավական, այլ բարոյական տիրույթ են տեղափոխվում։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասում է՝ լիովին համաձայն է դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն ձևակերպման հետ։ «Այո՛, քրեական հետապնդում հարուցվեց մեր հովվապետի՝ Վեհափառ հոր նկատմամբ։ Այս իրավիճակում ես զուտ քաղաքացի չեմ, հայ եմ, քրիստոնյա եմ, իրավաբան եմ, ով բազմաբևեռ տեսանկյունից բոլոր հարթություններում շատ ծանր է տանում տեղի ունեցող հետապնդումները մեր հնագույն ինստիտուցիոնալ կառույցի նկատմամբ։ Իրավիճակը գնահատելի է քրիստոնեության տեսանկյունից, այն է՝ Եկեղեցու նկատմամբ միջամտությունները՝ որպես կրոնական կազմակերպություն, իրավիճակը գնահատելի է քաղաքական տեսանկյունից, որովհետև այս ամենը առաջին հերթին քաղաքական միջամտության հետևանք է։ Այս ամենը, երբ համալիր անդրադարձ ենք կատարում, սկսվել է երկրի վարչապետի միջամտությամբ՝ հակասահմանադրական եղանակով։ Բազմիցս խոսել ենք, որ Եկեղեցու ներքին գործերին պետական մարմինների միջամտությունը անթույլատրելի է, դա Սահմանադրությամբ սահմանված ճշմարտություն է, դա վարչապետին՝ իր գործառույթներով կաշկանդող ճշմարտություն է՝ օրինականության սկզբունքի համատեքստում։ Այսինքն, վարչապետը իրավունք չուներ անել այն ամենը, ինչ նա անում է, իսկ վերջին՝ «բարենորոգումների հայտարարությունը» որպես վարչապետ ստորագրելուց հետո առավել ևս հակաիրավական տիրույթ թևակոխեց։ Սա նաև քաղաքական հարթությունում է գնահատելի, որովհետև ակնհայտ քաղաքական հետապնդումներ են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նկատմամբ։ Ողբերգական արձանագրում է, որ չորս արքեպիսկոպոս սրբազան հայրեր ազատազրկված են, չորսի նկատմամբ էլ ամենածանր խափանման միջոցը կիրառվեց, ճիշտ է՝ հընթացս որոշները փոփոխվեցին։ Կալանքն ամենածանր խափանման միջոցն է ու պետք է համաչափ լինի կատարված արարքին, չորսի դեպքում էլ դրա անհրաժեշտությունը բացակայում էր, բայց կիրառվեց կալանք։ Սա ևս փաստում է, որ դասական քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ այլ դրվագներ ևս կան։ «Սկսած 18 հոգևոր հայրերի, որպես վկա, նույն օրը Պատարագի ժամին հարցաքննության կանչելուց և վերջացրած այս վերջին խայտառակ դեպքից, երբ խափանելու համար Եպիսկոպոսաց հոգևոր ժողովը, թույլ չտալու համար, որ հոգևոր հայրերը մեկնեն երկրից, նրանց արհեստածին մեղադրանքներ առաջադրեցին և դրանց համատեքստում թույլ չտվեցին, որպեսզի վերջիններս Ավստրիա մեկնեն։ Իսկ զարգացումների էպոպեան, ցավոք, Վեհափառ հոր նկատմամբ հարուցված քրեական գործն էր, որով պատմական առումով դարձանք միակ երկիրը, որտեղ քաղաքական իշխանությունն իրեն այսչափ թույլ է տալիս միջամտություն, և նման սանկցիա է կիրառվում երկրի՝ բացառիկ ազգային եկեղեցի հռչակված կրոնական կազմակերպության առաջնորդի նկատմամբ։ Աշխարհի օրինակներն էի ուսումնասիրում։ Հունաստանի, Ուկրաինայի դեպքերն են նմանաբնույթ, բայց ոչ ոք այդ կարմիր գիծը դեռևս չի հատել։ Այդ տեսանկյունից էլ է խայտառակություն, որ նման բան ենք թույլ տալիս մենք՝ լինելով այն բացառիկ ազգը, որ հնագույն՝ 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու տեսքով, որը դարերի ընթացքում երաշխիքն է եղել մեր ազգի գոյատևման. շատ դեպքեր են եղել, երբ հայ ազգը չի ունեցել պետականություն, բայց որպես ազգ, ի տարբերություն մի շարք օրինակների, հաջողվել է հարատևել, օրինակ՝ Ցեղասպանության միջով անցելով, և դա կարողացել ենք անել բացառապես Եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նվիրականության շնորհիվ։ Հարատևել ենք թե՛ որպես ազգ, թե՛ մեր լեզուն ենք պահպանել, թե՛ մեր մշակութային արժեքները աշխարհով մեկ։ Չխոսենք իրավական գնահատականների, արդարադատության, իրավական գործընթացների ձևախեղումների մասին, որովհետև կրկին աշխարհի առումով անթույլատրելի նախադեպ է դառնում, երբ Հովվապետի որոշումն են բողոքարկում, դրան ընթացք են տալիս, կարգալույծ եղած քահանաներին իրավապահ մարմինները և դատարանները թույլ են տալիս վերականգնվել իրենց պաշտոններում։ Սա իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ցավոք, մի իրականության մեջ ենք ապրում, երբ ուրախանում ենք, որ ՔԿՀ-ում կալանքը կրելու փոխարեն անմեղ մարդը շարունակում է նույն կալանքը կրել տնային պայմաններում։ «Հիշենք, թե ինչպես ժողովուրդն ընդունեց իր հոգևոր առաջնորդին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Իրապես առանց հուզվելու հնարավոր չէր այդ կադրերին հետևել։ Միքայել սրբազանի հետ տեղի ունեցողի պարագայում գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ, որովհետև այս դեպքում հանցակազմի բացակայություն կար։ Հնարավոր չէր այդ փաստերի առկայությամբ բավական չէ գործ հարուցել, վարույթ սկսել, դեռ մի բան էլ մարդու նկատմամբ մեղադրական դատավճիռ ընդունել։ Իրավական համայնքի համար սա ևս անթույլատրելի գծերի հատում էր։ Մեր երկրում խափանման միջոցներից ամենածանր տեսակը՝ կալանքը, վերածվել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ միջոցի, ինչն ընդգծում է այս բոլոր դեպքերի քաղաքական բնույթն ու քաղաքական հիմք կրելը։ Տնային կալանքը մարդու ազատությունը սահմանափակող պակաս խիստ միջոց չէ, քան կալանքը, որովհետև մարդու նկատմամբ կիրառվում են ֆիզիկական միջամտություններ, նրա շարժը սահմանափակվում է, ընդամենը նա իր տան միջավայրում է, բայց անհամաչափ են այս երկու խափանման միջոցի տեսակները, երբ գոյություն ունի վարչական վերահսկողություն, ստորագրություն չհեռանալու մասին, գրավ։ Որոշ դեպքերում այս ամենը համակցված են կիրառում՝ կրկին ծայրաստիճան անհամաչափ։ Խափանման միջոցը պետք է արդարացված լինի։ Միքայել սրբազանի պարագայում գործը հարուցվել է, այսպես կոչված, «բռնության կոչի» հիմքով։ Խափանման միջոց կալանքը դատարանը կիրառում է, երբ մտավախություն ունի, որ մարդը նախաքննության վրա կարող է ազդել, կարող է խուսափել պատասխանատվությունից, կարող է ներազդել վկաների վրա։ Իսկ այս գործի շրջանակում ո՛չ վկա գոյություն ունի, ո՛չ լրացուցիչ ուսումնասիրվող ապացույցներ, ո՛չ էլ հընթացս այլ քննություն էր իրականացվում։ Որևէ հիմնավոր պատճառ գոյություն չուներ, թե ինչու մարդուն պետք է պահեն կալանքի կամ տնային կալանքի ներքո։ Միակ պատճառը, որն ակնհայտ էր, քաղաքական հետապնդումն ու խափանման միջոցների պատժիչ նկատառումներն էին»,-հավելում է իրավապաշտպան-սահմանադրագետը։

Շատ հաճախ են իրավապաշտպան հանրույթի մեջ գործընկերները նշում՝ քաղաքական տարր պարունակող գործերում ակնհայտ է «վերևից» իջեցվող հրահանգը։ Բայց չէ որ կատարողները՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, պետք է գիտակցեն, որ անօրինական գործողություններ կատարելու համար օրենքի առջև կրելու են պատասխանատվություն և իրենց ցաքուցրիվ, երբեմն օրենքից ու տրամաբանությունից զուրկ քայլերով խարխլում են իրավապահ համակարգի հիմքերը։ «Այսպիսի իրավակիրառ պրակտիկայի ու նախադեպերի ձևավորումը խեղում է մեր իրավակարգը, նախադեպային պրակտիկան, իրավունքի զարգացումը, իրավունքի տրամաբանությունը։ Պատահական չէ, որ միջազգային հանրությունը առանձնացրել է քաղաքական հետապնդումը, և պատահական չէ, որ ժողովրդավար ու իրավական պետությունների համատեքստում սահմանվել են սկզբունքներ, ինչպիսիք են՝ իշխանությունների տարանջատումը, օրինականության սկզբունքները, իրավունքի գերակայությունը, որպեսզի քաղաքական իշխանությունները և պաշտոնյաները իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ներազդելու քաղաքական տարբեր գործընթացների վրա, թույլ չտան նման միջամտություններ, ինչին, ցավոք, ականատես ենք լինում, իսկ միջամտությունները գնալով ահագնանում են, և անթույլատրելի գծերն էլ գնալով հատվում են։ Դրա էպոպեան եղավ Վեհափառ հոր նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, որը մեր ազգի համար պատմական ամոթ է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն Մարուքյան