ԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը
ՔաղաքականությունԵՄ երկրների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, հայտնում է Ռոյթերսը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին:
«ԵՄ բանագնացները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկայացուցիչները կարող են հանդիպում անցկացնել նաև շաբաթվա վերջին՝ շարունակելու պատժամիջոցների քննարկումը ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կայանալիք միջոցառմանն ընդառաջ: