Լրահոս
Կարևոր


Նիկոլ Փաշինյանի թաքնված նպատակը

Քաղաքականություն

168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը կեսբերան հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Չի ասվել, սակայն, ամենակարևորը՝ ե՞րբ է նա պատրաստ այդ ընտրությունների անցկացմանը։ Քաղաքական  դիսկուրսը լցված է պարզագույն հարցի քննարկմամբ, թե իբր Նիկոլ Փաշինյանը դրանց անցկացման ժամկետը հետաձգում է, քանի որ վախենում է՝ հրաժարական ներկայացնելու դեպքում մեծն Էդմոն Մարուքյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը և դառնալ վարչապետ։ Այս ծիծաղաշարժ վարկածի քննարկման արդյունքում երկրորդական պլան է մղվում ամենակարևոր՝ ընտրությունների անցկացման հետ կապված բովանդակային հարցը։

Դասական մոդելում նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական գործիչները ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրեր և, եթե կարողանում են համոզել ընտրողներին, վստահության քվե են ստանում։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընտրություններին մասնակցելու դեպքում պետք է ներկայացնի ոչ թե ապագայի ծրագրեր, այլ ամենամոտ անցյալի վերաբերյալ հաշվետվություն։ Նա պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի՝ ինչպե՞ս հանձնվեց Շուշին, ինչո՞ւ դադարեցվեց բանակի համալրումը, ինչո՞ւ չընդունվեցին պատերազմն ավելի վաղ դադարեցնելու առաջարկները, և այլն։

Որքան ավելի վաղ տեղի ունենան ընտրությունները, այնքան հարցերն ավելի տաք ու շատ են լինելու։ Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընտրություններն անցկացնել այնպիսի միջավայրում, որում պատերազմի մասին հարցադրումները գոնե պակաս արդիական կլինեն, և ինքը կկարողանա խոսել ապագայի մասին։ Հենց այդ նպատակով այսօր հետևողականորեն կատարվում է հայ հասարակության հոգեբանության, էլեկտորալ միջավայրի ադրբեջանացում։ Մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում են պատերազմում պարտության «արդարացիության», Ադրբեջանին հանձնված հողերի «ադրբեջանական պատկանելության» մասին թեզեր։ Ամեն ինչ արվում է հասարակությանը պարտության հետ հաշտեցնելու ու Ադրբեջանի հաղթանակը լեգիտիմացնելու համար, որպեսզի մարդիկ իրենց ապագան պատկերացնեն արդեն այդ՝ ադրբեջանական իրականության տիրույթում։

Եթե դա տեղի ունենա, ապա ժամանակ անց ընտրությունների անցկացման դեպքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կստանա խոսել արդեն ադրբեջանաթուրքական իրականության ապագայի մասին՝ խուսափելով պատերազմում կրած պարտության մասին հաշվետվությունից։ Վերջնարդյունքում ուղիղ չի ասվելու, բայց ենթատեքստով հասկացվելու է, որ պատերազմը ոչ թե չարիք էր, այլ բարիք, որովհետև դա հնարավորություն տվեց ապաշրջափակել ճանապարհները, ինչն էլ իր հերթին՝ հիմքեր է ստեղծում «ավելի լավ ապրելու» համար։

Նիկոլ Փաշինյանը փորձելու է ընտրություններում կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական, և կա վտանգ, որ հաջողելու է։ Ուստի նրա հայտարարությունները՝ Շուշիի ադրբեջանական լինելու մասին, պետք է դիտարկել ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ դավաճանական, որքան՝ հենց ապագա նախընտրական տրամաբանության ներքո։

Ավելին այստեղ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերը