Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. Ֆիցո
ՔաղաքականությունՍլովակիայի կառավարությունը փետրվարի 23-ից կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա, եթե Կիևը չվերսկսի նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Սլովակիան հպարտ և ինքնիշխան երկիր է, և ես հպարտ և ինքնիշխան սլովակ եմ։ Եթե երկուշաբթի օրը Սլովակիա նավթի մատակարարումները չվերականգնվեն, ես կխնդրեմ SEPS-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա»,- գրել է Ֆիցոն ֆեյսբուքի էջում: