Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. կան վիրավnրներ
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատյաց պողոտա-Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ անչափահասը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Jeep Compass»-ը գլխիվայր շրջվել է։