Լրահոս
Կարևոր


«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրատվական հոսքերին հետևելիս տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավն արդեն իսկ սկսվել է։ Իշխանությունը լծվել է ընդդիմության տարբեր թևերի և ներկայացուցիչների դեմ հակաքարոզչություն իրականացնելուն, մինչդեռ պետք է խոսեր անցած տարիների ընթացքում իր կատարած աշխատանքի մասին։ Նրանց խոսույթը սահմանափակվում է «խաղաղությամբ»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է՝ իրենք խաղաղություն դեռ չեն էլ բերել։ «Դա ընդամենը մանիպուլ յացիա է և կեղծիք, ինչպես և Նիկոլ Փաշինյանի խոստացածների 99,9 տոկոսը։ «Խաղաղության պայմանագիր» չկա, ավելին՝ Նիկոլի իշխանության թիվ մեկ շահառուն Ալիևն է, որովհետև նա դիտավորյալ մինչ ընտրությունները չստորագրեց «Խաղաղության պայմանագիրը», քանի որ ակնկալիքներ ունի Նիկոլից, որը վերընտրվելու պարագայում այդ ամենի համար պետք է վճարի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաշվին։ Դա և՛ Սահմանադրության ընդունումն է, որը ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի քիմքին, և՛ Հայաստանը թուրքերով բնակեցնելն է։ Փաշինյանը երբեք չի ասում, որ թուրքերը չեն բնակվելու Հայաստանում։ Նա ինչ-որ առաջարկներով հանդես է գալիս, թե՝ դուք մի ասեք «Արևմտյան Ադրբեջան», մենք էլ Արցախի մասին չենք բարձրաձայնի, բայց ինչպես բոլոր իր «առաջարկները», սա էլ Ալիևն արհամարհեց, և ընդհակառակը՝ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի բարձրաձայնումը պաշտոնական Բաքուն էլ ավելի է ուժեղացնում թեկուզ և իր ներքին լսարանին մատուցելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդդիմության դեմ տարվող այս հակաքարոզչությունը բխո՞ւմ է չընտրվելու վախերից։ «Նա վախենում է, իր համար շատ կարևոր է իշխանությունը պահպանելը։ Նա լավ գիտի, թե ինչեր է արել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ և ինչպես պետք է հատուցի։ Բազմիցս եմ ասել՝ գործում է դասական հանցագործի տեսակետից՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու։ Նա հենց այդ կարգախոսով է առաջնորդվում։ Նա լավ գիտի, որ եթե չընտրվի, կա՛մ երկար ժամանակով բանտ է նստելու իր թիմակիցների հետ Հայաստանի Հանրապետության գլխին այդ արհավիրքները և ողբերգությունները բերելու համար, կա՛մ արագընթաց փախչելու է։ Բայց ուր էլ փախչի, կդառնա առուծախի առարկա, որպեսզի նրան հանձնեն Հայաստանին։ Այս հանգամանքը հաշվի առնելով էլ նա ամեն ինչ անում է վերարտադրվելու համար։ Վերցրեք երեկ առավոտյան կայացրած իր հապճեպ որոշումը, որ թոշակները բարձրացնում է 10 հազար դրամով։ Տարրական գիտելիքներ ունեցող մարդը, ով փոքրիշատե պատկերացում ունի պետական բյուջեի ձևավորումից, պետական բյուջեի կարգավորումներից, շատ լավ հասկանում է, որ չի կարող Հայաստանի Հանրապետության նման երկիրը, որն ունի 14,5 միլիարդ դոլար պետական պարտք, հանկարծակի որոշում ընդունի, որ թոշակները և նպաստները բարձրացնում է։ Ընդամենը երեք ամիս առաջ, երբ Ազգային ժողովում, կառավարությունում քննարկվում էր թոշակառուների, նպաստառուների ստացած գումարները բարձրացնելու հարցը, Նիկոլը և նիկոլականները դոշ էին ծեծում, որ մեր բյուջեն հնարավորություն չունի դա անելու։ Ավելին՝ ասում էին, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն 65 պլ յուս տարիք ունեցող մարդկանց առողջական վիճակը կարգավորելու հարցերին։ Հիմա հարց՝ մարդկանց առողջական վիճակը կարգավորելու հարցը լուծեցին ու միամտաբար պարզվեց, որ այնքան գումար ունե՞նք, որ կարելի է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլ նաև հետվճարի ծրագիրը շարունակել։ Հարց՝ որտեղի՞ց այդ գումարները։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի, հարցնում եմ՝ եթե այդ գումարները կային, ինչո՞ւ էր Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասում, որ հնարավորություն չունեն կենսաթոշակները բարձրացնելու։ Ինձ մոտ կասկածներ են առաջանում, չեմ հավատում, որ այդ գումարները կային։ Այդ գումարները Նիկոլի իշխանության շահառուները և շահագրգռված դերակատարներն են տալիս։ Չի բացառվում՝ տեսնելով, որ իրենց թեկնածուն վատ վիճակում է, ադրբեջանա-թուրքական տանդեմը հովանավորում է Նիկոլի՝ թոշակները բարձրացնելու ծրագիրը։

Իրավունք ունեմ, չէ՞, կասկածներ հայտնելու։ Ադրբեջանա-թուրքական տանդեմը կարո՞ղ է հովանավորել գործող իշխանություններին, կարո՞ղ է հովանավորել Արևմուտքը, չնայած վերջինիս ֆինանսական վիճակը հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ նա իր սեփական միջոցներով այդ ամենն անի, և չեմ էլ կասկածի՝ վերջում պարզվի, որ այդ ամենի հետևում կրկին կանգնած են ադրբեջանա-թուրքական նավթախավիարային դոլարները։ Մեր հասարակությունը պետք է այսքանը հասկանա, գոնե տրամաբանի։ Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, երբ ընդունվում էր 2026 թվականի պետական բյուջեն, փող չունեինք, բայց փետրվարի 25-ին փողերը հայտնվեցին։ Որտեղի՞ց հայտնվեցին, ընդ որում՝ խոսքը մեկ միլիոն դրամի մասին չէ, խոսքն ահռելի գումարների մասին է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ստացվում է, որ այս նախընտրական շրջանում Փաշինյանի և նրա թիմակիցների թիրախում լինելու են ընդդիմադիրները, նրանց «սևացնելը» և ինչ-որ խնդիրների հատվածական լուծումներ տալը։ «Մեկ բառով ասած՝ դեմագոգիան։ Ասում են՝ պետք է չընտրվեն նախկին երկու նախագահները և օլիգարխները։ Հարց՝ իրենց կողքին օլիգարխ չունե՞ն։ Օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը պատգամավոր չի դառնալու, բայց նա չի՞ օգտվելու այն բոլոր բարիքներից, որոնք իր համար ընձեռում է Նիկոլի իշխանությունը։ Մինչև հիմա օգտվել է։ Օրեր առաջ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամից ավելի պայմանագիր է ստորագրել իր հետ կապակցված ձեռնարկություններից մեկի հետ։ Կամ մյուս օլիգարխները, որոնք նախկիններին շատ մեծ հաճույքով ծառայելով՝ հիմա մեծ հաճույքով ծառայում են Նիկոլին։ Նրանք ուղղակի ծիծաղում են մեր հասարակության վրա։ Երեկվա իր արածն ուղղակի վիրավորանք էր թոշակառուների նկատմամբ։ Թոշակառուները, գրագետ լինելով և ինքնասիրություն ունենալով, պետք է ասեն՝ այդ գումարները պահել էիր, եթե, իհարկե, ունեիր, որ ապրիլի 1-ին հանկարծակի թոշակները բարձրացնես և հույս ունենաս, որ մեր ձայները գնելու ես 10 հազար դրամով, ինչպես «նախկինների» օրոք էին ասում՝ 10 հազարով ձայն են գնում։ Սա պետական մակարդակով պետբյուջեի հաշվին և ընտրություններից առաջ թոշակառուներին կաշառելու ծրագիր է։ Օրենք են ընդունում, որ նույնիսկ բարեգործական հիմնադրամները ընտրություններից իքս ժամանակ առաջ իրավունք չունեն փող փոխանցել՝ որպես ուսանողների վարձավճար, սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ համարելով, որ դա կաշառք է։ Բայց երբ Նիկոլը «միամտաբար» փետրվարի վերջին ազդարարում է, որ ապրիլի մեկից թոշակներ է բարձրացնում, դա ընտրակաշառք չէ։ Դա ոչ միայն ընտրակաշառք է, դա նաև պաշտոնեական դիրքի չարաշահում է։ Եթե նա իրոք թոշակ էր ուզում բարձրացնել, թող բարձրացներ հուլիսի մեկից՝ ընտրություններից մեկ ամիս հետո։ Ինչպես ինքն էր ասում, միևնույնն է, մեր թոշակառուները չեն հասկանում, թե ինչի համար այդ 10 հազարը պետք է ծախսեն»,-հավելում է քաղաքագետը։

Եկեղեցին էլ է շարունակում մնալ Փաշինյանի թիրախում։ Նա ամեն ինչ արեց, որպեսզի Ավստրիայում տեղի չունենա Եպիսկոպոսաց ժողովը, բայց չհաջողեց։ «Այս պահի դրությամբ Նիկոլը Եկեղեցու դեմ պայքարը տանուլ է տվել։ Դա փաստ է։ Իր բոլոր հնարած ստերի, կեղծիքների, մանիպուլ յացիաների կամ 10 տոկոս իրականությամբ և 90 տոկոս կեղծիքով համեմված տեղեկության տարածումը ոչ մի արդյունք չտվեց։ Նա անգամ հասավ հատակին, երբ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողովը հրավիրելը փորձեց մեկնաբանել այն տեսանկյունից, թե դա կաթողիկոսության աթոռը Հայաստանից դուրս տանել և գանձերը Հայաստանից դուրս բերել է, ու իբր ինքը դա թույլ չի տա։ Մեկը չկար հարցներ՝ 56 թվականին, երբ Վազգեն Վեհափառը Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում արեց, ո՞վ տարավ կաթողիկոսական աթոռը։ Կամ՝ կաթողիկոսական աթոռը, որը Հայաստանի Հանրապետությունում հայտնվել է 1441 թվականին, անկախ պետությո՞ւն ենք եղել։ Նիկոլական մասսան շատ ծանր տարավ եպիսկոպոսներից մեկի՝ Նաթան սրբազանի այն հայտարարությունը, որ եթե նույնիսկ անկախ հայկական պետություն չլինի, միևնույնն է, կաթողիկոսական աթոռը մնալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այդ մարդն այնքան կարդացած է և գիտակ, որ հասկացրեց՝ չերազեք, որ Կաթողիկոսի աթոռը կարող է Էջմիածնից դուրս գնալ։ Հետո խոսեց Էջմիածնի գանձերի մասին։ Նա ցույց տվեց, որ իր գլխավոր նպատակը մարիոնետային, գրպանային կաթողիկոս ունենալն է, այդպես եմ մեկնաբանում նրա վերջին հայտարարությունները։ Բազմիցս եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը աղանդավոր է, իշխանության գալուց հետո նա իր ֆեյսբուքյան էջով տարածում էր «Կյանքի խոսք» աղանդի քարոզչի նյութերը։ Չի բացառվում, որ հենց Փաշինյանն է աչք դրել գանձերի վրա և փորձում է իր ցանկացած մարիոնետային կաթողիկոսի միջոցով այդ գանձերը դուրս բերել Մայր Աթոռից։ Գիտե՞ք, թե ծիծաղելին որն է։ Պետության ղեկավարն ինքն է։ Մենք, այդ թվում՝ նաև բարձրաստիճան հոգևորականները, բացարձակ չենք օգտվում ինչ-որ արտոնություններից երկրից մեկնելիս, բոլորից վերցրեցին նույնիսկ դիվանագիտական անձնագրերը կամ անվավեր ճանաչեցին, եթե նույնիսկ դրանք վավեր էին ժամկետներում։ Այդ մարդիկ բոլորիս պես պետք է մեկնեն Հայաստանից՝ անցնելով սահմանապահների և մաքսային ծառայության ներկայացուցիչների ստուգումների ներքո։ Ինձ հետաքրքիր է՝ Գրիգոր Լուսավորչի աջը եպիսկոպոսը կամ արքեպիսկոպոսը որտե՞ղ պետք է պահեին, որ երկրից դուրս հանեին։ Քո սահմանապահներն են, որոնք ԱԱԾ աշխատակիցներ են, քո մաքսատան աշխատողներն են, բոլորը քոնն են, ինչպե՞ս կարող է եպիսկոպոսը, որը ո՛չ դիվանագիտական իմունիտետ ունի, ո՛չ դիվանագիտական անձնագիր, սահմանը հատել, օրինակ՝ Գրիգոր Լուսավորչի աջով կամ Սուրբ Գեղարդով։ Ինչպե՞ս կարող է մարդը սահմանն անցնել այս գանձերով, և մաքսավորները դա չտեսնեն: Եթե չեն տեսնում, ուրեմն քո մաքսավորներն են հանցագործները։ Այս պահի դրությամբ, այո՛, տանուլ է տվել Եկեղեցու դեմ պայքարը, բայց իմանալով նրա էությունը, չպետք է հանգիստ նստենք՝ մտածելով, որ նա ընդունում է իր պարտությունը։ Նրանից պետք է սպասել ամենանենգ և ամենաստոր քայլերը Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ։ Այդ մարդը նույնիսկ իր խոսքը չի հարգում։ Ասում է՝ գնում եմ այն եկեղեցիները, որտեղ զեղչվում է Կաթողիկոսի անունը։ Լավ։ Այդ դեպքում ինչո՞ւ էր գնացել Սևան քաղաքի եկեղեցի, որտեղ իր ներկայությամբ Կաթողիկոսի անունը հնչեցվեց, երգչախումբն էլ կատարեց հայտնի երգը։ Ինչո՞ւ էր գնացել»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի