Լրահոս
Կարևոր


Իրարամերժ և փաստական հիմնավորում չունեցող տեղեկություններ՝ դատարանին.ԿԲ-ի մի կարգադրության հետևանքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը ստացել է տնտեսագիտության դոկտոր Ռոլան Մնացականյանի հոդվածը՝ ԿԲ-ի, ըստ հեղինակի, անօրինական որոշման, դրա հետ կապված դատական գործընթացի և, ընդհանրապես, ԿԲ-ին առնչվող մի շարք այլ կարևոր խնդիրների մասին: Նշենք, որ Ռ. Մնացականյանը 1992 թվականից աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում և զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդականի պաշտոնը: Հոդվածում ներկայացված են ոչ միայն կոնկրետ դատական գործի հանգամանքները, այլ նաև պետական կառույցներում բարեփոխումների իրավաչափության, ինստիտուցիոնալ պատասխանատվության և աշխատանքի իրավունքի պաշտպանության վերաբերյալ ավելի լայն հարցադրումներ: Հոդվածը ներկայացնում ենք ստորև:

Երբ մեր երկրի ղեկավարությունը որոշում կայացրեց ստեղծել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը (ԴՈՒՀԿ), ՀՀ Կենտրոնական բանկը ձեռնամուխ եղավ նախաձեռնության հայեցակարգի մշակմանը։ 2010 թվականին ԴՈՒՀԿ-ի Հայեցակարգն արդեն ամբողջությամբ պատրաստ էր. այն բազմիցս քննարկվել էր թե՛ ՀՀ ԿԲ ներսում, թե՛ արտաքին գործընկերների հետ։ Հայեցակարգի մշակման գործընթացին զգալի աջակցություն էր ցուցաբերում նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Փաստաթուղթը ներառում էր կենտրոնի ստեղծման առաքելությունը, նպատակներն ու խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները՝ միջազգային համաժողովների, աշխատաժողովների և սեմինարների կազմակերպման միջոցով։ Հայեցակարգի համաձայն, ԴՈՒՀԿ-ի առաքելությունն էր զարգացնել ՀՀ ԿԲ ստորաբաժանումների հետազոտական և վերլուծական կարողությունները՝ այն վերածելով դրամավարկային, մակրոտնտեսական և ֆինանսական քաղաքականությունների իրականացման տարածաշրջանային գերազանցության կենտրոնի։ Հայեցակարգում առանձին դրույթներ վերաբերում էին տնտեսական հետազոտությունների վարչությանը՝ որպես ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման։

2013 թվականին վարչության հաստիքացուցակն ընդլայնվեց, և այն համալրվեց 20 աշխատակցով։ 2013–2014 թվականներին ամերիկյան դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպվեցին շուրջ մեկուկես տարի տևողությամբ շարունակական վերապատրաստման դասընթացներ։ Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար համալսարաններից և հետազոտական կենտրոններից հրավիրվեցին բարձրակարգ դասախոսներ և փորձագետներ։ Դասընթացներն ընդգրկում էին ժամանակակից մակրո- և միկրոտնտեսագիտություն, դրամավարկային և ֆինանսական քաղաքականություններ, տնտեսության իրական հատվածի զարգացում, ֆինանսական և աշխատաշուկաների ուսումնասիրություն, տնտեսամաթեմատիկական մոդելավորում և կիրառական քաղաքականությունների մշակում։

Ըստ Հայեցակարգի, նպատակահարմար չէր համարվել վարչության ներսում առանձին բաժինների ստեղծումը, քանի որ այն հիմնականում համալրված էր երիտասարդ մասնագետներով, որոնց հնարավորություն էր տրվում ՀՀ ԿԲ ռազմավարական ծրագրի և առաջնահերթությունների շրջանակում ինքնուրույն ձևավորել իրենց հետազոտական ուղղությունները։ Հետագայում վարչության կառուցվածքում ձևավորվեցին բաժիններ, այնուհետև տնտեսական հետազոտությունների վարչությունը, դրամավարկային քաղաքականության վարչությունը և վիճակագրական վարչությունը միավորվեցին և ընդգրկվեցին մակրոտնտեսական դեպարտամենտի կազմում։ 2013 թվականից հետո ԴՈՒՀԿ տեղափոխվեցին նաև ՀՀ ԿԲ այլ ստորաբաժանումներ։

ԴՈՒՀԿ-ն, ըստ էության, ենթակառուցվածքային հարթակ էր, որտեղ տեղակայված էին ՀՀ ԿԲ մի շարք ստորաբաժանումներ՝ ունենալով խորհրդաժողովների, քննարկումների և միջազգային միջոցառումների կազմակերպման դահլիճներ, ինչպես նաև վերապատրաստման հնարավորություններ։ Տասներկու տարվա գործունեությունը ցույց տվեց, որ ԴՈՒՀԿ-ն կայացած կառույց է, ինչն արդարացրեց ընտրված մոդելի արդյունավետությունը։ Տարբեր տարիներին ԴՈՒՀԿ այցելել են հանրապետության նախագահը և վարչապետը, կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ, սեմինարներ և կոնֆերանսներ։ Կենտրոնը գործնականում ապացուցել էր իր կարողությունը հաղթահարելու մարտահրավերները և ապահովելու համակարգային ու նորարարական լուծումներ։

2025 թվականի սկզբին ՀՀ ԿԲ նոր ղեկավարությունը որոշում կայացրեց տնտեսական հետազոտությունների վարչությունը դուրս բերել Մակրոտնտեսական դեպարտամենտի կազմից և այն վերանվանել «Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն»։ Գործընթացը ներկայացվեց որպես նոր տեսլականի ձևավորում՝ նպատակ ունենալով ԴՈՒՀԿ-ն դարձնել տարածաշրջանային կենտրոն կիրառական քաղաքականության վերլուծության և հետազոտությունների ոլորտում։ Սակայն հարկ է ընդգծել, որ նման հայեցակարգ գոյություն ուներ դեռևս 2010 թվականից։ Ներկայացված «նոր» հայեցակարգը փաստացի կրկնում էր արդեն իսկ գործող կենտրոնի նպատակներն ու խնդիրները և զարգացման առումով որևէ բովանդակային նորույթ չէր պարունակում։ Ստեղծվում էր բարեփոխման մեկնարկի տպավորություն, սակայն բացակայում էին հստակ ռազմավարական հիմնավորումները և կառուցվածքային փոփոխության անհրաժեշտությունը։ Փոփոխությունները չեն իրականացվել թափանցիկ կերպով, չեն քննարկվել աշխատակիցների հետ, և նրանց չի ներկայացվել դրանց իրական բովանդակությունը։ Ընդ որում, հարկ է նշել, որ նախաձեռնված փոփոխությունների ժամանակահատվածում տնտեսական հետազոտությունների վարչությունում քննարկվել էր միայն երիտասարդ աշխատակիցների հետազոտական աշխատանքներում ներգրավման և առաջխաղացման հարցը, քանի որ վարչությունում առկա էին մեծ թվով թափուր հաստիքներ։ Ըստ էության, ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկված փոփոխությունները մոլորության մեջ են գցել ՀՀ ԿԲ աշխատակիցներին և հասարակությանը։

ՀՀ ԿԲ-ում, այսպես կոչված, «կառուցվածքային փոփոխությունների» արդյունքում ինձ և վարչության մյուս աշխատակիցներին ուղարկվեց ծանուցում, ըստ որի, փոփոխվելու էին աշխատանքային պայմանագրի էական պայմանները՝ պայմանագրի տեսակը (անորոշ ժամկետից՝ որոշակի ժամկետով), պաշտոնի անվանումը և գործառույթները։ Մերժման դեպքում նախատեսվում էր պայմանագրի լուծում՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի հիմքով։

ՀՀ ԿԲ-ում իմ աշխատանքը եղել է շարունակական բնույթի, այն չունի ժամանակային կամ նախագծային սահմանափակում։ ՀՀ ԿԲ-ի կողմից առաջարկված «ժամանակավոր պայմանագիրը» փաստացի հանդիսացել է կարգավիճակի իջեցում, ինչն անթույլատրելի է՝ առանց հիմնավորված պատճառի։ ՀՀ Սահմանադրության 57րդ հոդվածով երաշխավորվում է աշխատանքային իրավունքի պաշտպանությունը, այդ թվում՝ խտրականության արգելքը և անհամաչափ միջամտությունից զերծ մնալու սկզբունքը։ Ելնելով դրանից՝ ես հրաժարվեցի ստորագրել առաջարկվող անօրինական և ոչ իրավաչափ պայմանագիրը, ինչից հետո ՀՀ ԿԲ նախագահի կարգադրությամբ ազատվեցի աշխատանքից։

Վարչության անվանափոխությամբ աշխատանքային պայմանների իրական, բովանդակային փոփոխություն տեղի չէր ունեցել։ Հետևաբար, պայմանագիրը լուծելու հիմքերը չէին համապատասխանում Աշխատանքային օրենսգրքի բովանդակությանը և նպատակին։ Ես հայց ներկայացրի դատարան՝ աշխատանքից ազատելու կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատաքննության ընթացքում պարզվեց, որ ՀՀ ԿԲ-ն դատարան չի ներկայացրել իրավաբանորեն ձևակերպված «աշխատանքի էական պայմանների փոփոխման ակտ», որի անհրաժեշտությունը նախատեսված էր նաև Սահմանադրական դատարանի դիրքորոշումներում։ Այդ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետին ուղղված իմ գրությունը փոխանցվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի պատասխան գրությունում ևս նշվում էր, որ նման ակտում պետք է հիմնավորվի փոփոխության անհրաժեշտությունը։ ՀՀ ԿԲ-ում նման ակտ չէր կազմվել և դատարան չէր ներկայացվել։ Ավելին, ՀՀ ԿԲ կողմից դատարան ներկայացված փաստաթղթում վիճարկում է Սահմանադրական դատարանի դիրքորոշումը «աշխատանքի էական պայմանները փոփոխող ակտ» հասկացության վերաբերյալ, և ինքն է փորձում սահմանել դրա բովանդակությունը՝ որպես ներքին և արտաքին իրավական ակտերի կամայական համակցություն՝ շրջանցելով օրենսդրական պահանջները:

Դատարան ներկայացված ՀՀ ԿԲ դիրքորոշումներում նշվել էր նաև, թե ես չեմ համապատասխանել նոր աշխատանքի նկարագրի պահանջներին, սակայն որևէ հանձնաժողովի եզրակացություն կամ պաշտոնական մասնագիտական գնահատական չի ներկայացվել։ Միևնույն ժամանակ, ՀՀ ԿԲ 2024 թվականի տարեկան հաշվետվությունում արձանագրված է, որ իմ հետազոտական աշխատանքը հրապարակվել է միջազգային գիտական ամսագրում և նպաստել է ՀՀ ԿԲ հետազոտական կարողությունների զարգացմանը։ Ես հեղինակ եմ ավելի քան 30 գիտական հոդվածների՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ մինչև ԿԲ աշխատանքի անցնելը ունեցել եմ արդեն 10 գիտական հրապարակում, որոնցից երեքը՝ արտերկրում։ Փաստորեն դատարանին ներկայացվել էին իրարամերժ և հակասական տեղեկություններ։ Բնականաբար, հարց է առաջանում՝ պետական մարմնի կողմից դատարաններին ներկայացված փաստական անճշտությունների կամ իրարամերժ տեղեկությունների պարագայում ո՞րն է պատասխանատվության և հաշվետվողականության մեխանիզմը:

ՀՀ ԿԲ-ի կողմից դատարան ներկայացված դիրքորոշման մեջ հիշատակված «մարտահրավերները»՝ աշխատակիցների հոսունությունը, կազմակերպական խնդիրները և հետազոտական չափորոշիչների բացակայությունը, բնորոշ են ցանկացած կառույցի և չեն կարող դիտարկվել որպես էական կառուցվածքային փոփոխության իրավաչափ հիմք։ Այս ամենը վկայում է, որ իրականացված փոփոխություններն իրենց հիմքում չունեին միասնական ռազմավարական հիմնավորված փաստաթուղթ և վարչության գործառույթների բովանդակային փոփոխության վերաբերյալ իրավաչափ ձևակերպված ակտ։ Արդյունքում աշխատանքից ազատման կարգադրությունը հիմնված էր ձևական պատճառաբանությունների վրա և պահանջում է իրավական գնահատական։

ՀՀ ԿԲ-ի կողմից դատարան ներկայացված դիրքորոշման մեջ նշվում է նաև, որ հետազոտողներից պահանջվում է հրապարակումներ ունենալ միջազգային դասակարգման ցանկերում ընդգրկված գիտական ամսագրերում, քանի որ այդ ցանկերը համարվում են որակի հեղինակավոր չափանիշներ։ Անկասկած, միջազգային չափորոշիչներին համապատասխանելը կարևոր է յուրաքանչյուր հետազոտական հաստատության համար։ Սակայն բազմաթիվ կենտրոնական բանկեր նման պահանջները դիտարկում են որպես մասնագիտական զարգացման և մրցունակության խթանման հնարավորություն, մինչդեռ ՀՀ ԿԲ-ում այդ չափորոշիչը ներկայացվել է որպես աշխատանքի պահպանման պարտադիր պայման։ Նման մոտեցումը իրավական առումով վիճահարույց մեկնաբանություն է, քանի որ զարգացած և զարգացող երկրների որևէ կենտրոնական բանկում միջազգային ցուցակում հետազոտական աշխատանքների պարտադիր հրապարակումը՝ որպես աշխատանքային հարաբերությունների պահպանման նախապայման, կիրառելի և տարածված պրակտիկա չէ։

Բացի այդ, արտերկրյա գիտական ամսագրերում հրապարակումները նոր վերափոխված վարչության գործունեության ընդամենը շուրջ 20 տոկոսն են կազմում, մինչդեռ աշխատակիցների աշխատաժամանակի զգալի մասը հատկացվում է ՀՀ ԿԲ աշխատանքային ծրագրերով նախատեսված կիրառական և քաղաքականությանը միտված հետազոտություններին, ինչպես դա ընդունված էր տնտեսական հետազոտությունների վարչությունում։ Հետևաբար, այդ չափորոշիչը չէր կարող դիտարկվել որպես աշխատանքի էական պայմանների փոփոխության հիմնավորված և իրավաչափ հիմք։

ՀՀ ԿԲ փաստաթղթում նշվում է նաև, որ նոր ստեղծված կենտրոնում առաջատար հետազոտողներից պահանջվում է կազմակերպել ուսումնապրակտիկ դասընթացներ և հանդես գալ որպես մենթոր երիտասարդ մասնագետների համար։ Սա ներկայացվում է որպես նոր պահանջ, մինչդեռ իրականում նման գործառույթները մշտապես իրականացվել են տարբեր վարչությունների և բաժինների ղեկավարների կողմից և հանդիսացել են ՀՀ ԿԲ բնականոն մասնագիտական գործունեության մաս։

ՀՀ ԿԲ նույն դիրքորոշման մեջ նշվում է նաև, թե հնարավոր չէ վերականգնել իմ աշխատատեղը, քանի որ այն փակվել է։ Սակայն տնտեսական հետազոտությունների վարչությունում «ֆիքսված աշխատատեղ» հասկացությունը երբևէ չի կիրառվել։ Հետազոտությունները մշտապես իրականացվել են հաստատված նախագծերի շրջանակում, որոնք յուրաքանչյուր տարի փոփոխվել են՝ պայմանավորված ՀՀ ԿԲ առաջնահերթություններով։ Ուստի, «փակված աշխատատեղ» ձևակերպումը չի արտացոլում իրական վիճակը։

Վերջապես, ՀՀ ԿԲ դիրքորոշման մեջ նշվել է, թե իբր ես ցանկություն եմ ունեցել առանց անցումային փուլի նշանակվել ԴՈՒՀԿ-ում։ Նման պնդումը որևէ փաստարկով չի հիմնավորվում և հիշեցնում է ենթադրություն։ Իրականում ես ՀՀ ԿԲ նախագահին ներկայացրել եմ երեք զեկուցագիր՝ ձեռնարկված գործողությունների իրավաչափության վերաբերյալ, սակայն դրանք ընթացք չեն ստացել և չեն քննարկվել, ինչը ևս վկայում է այդ գործընթացի ոչ բավարար թափանցիկության մասին։ Փոխարենը դատարանին ներկայացվել են չհաստատված ենթադրություններ, որոնք փաստական հիմք չունեն և կարող են նպաստել մոլորեցնող եզրակացությունների ձևավորմանը։ Ո՞վ է կրելու պատասխանատվություն դատարաններին ներկայացված իրարամերժ և փաստական հիմնավորում չունեցող տեղեկությունների համար:

Առաջին ատյանի դատարանը, անտեսելով վերը նշված հանգամանքները, իմ հայցն ընդդեմ ՀՀ ԿԲ՝ աշխատանքից ազատելու կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժեց՝ ընդունելով, որ պայմանագրի փոխակերպումը կրել է բացառիկ և նպատակային բնույթ։ Սակայն դատարանը չի հիմնավորել, թե որն էր այդ «բացառիկ» հանգամանքը և ինչու ներկայացված պահանջները կարող էին հանդիսանալ ժամանակավոր պայմանագրի իրավաչափ հիմք։ Դատարանը նաև անհասկանալի է համարել, թե ինչու ես չեմ համաձայնել շարունակել աշխատանքը և հետագայում մասնակցել մրցույթին, մինչդեռ ակնհայտ հարց է առաջանում՝ երբ աշխատողն արդեն ազատված է աշխատանքից, ինչպե՞ս կարող է մասնակցել նույն կառույցում նոր մրցույթի։ Փաստորեն ՀՀ ԿԲ կողմից ինձ առաջարկվել է «ընդունիր կամ ազատվիր» պայման, այսինքն՝ ես իրական ընտրության հնարավորություն չեմ ունեցել, ինչն իրավական տեսանկյունից համարվում է համաձայնության բացակայություն: Դատարանը չի քննարկել իմ աշխատանքային իրավունքների խախտումը անհատական գնահատման և համաչափության սկզբունքի տեսանկյունից: Դատարանը սխալ է մեկնաբանել, որ բոլոր աշխատակիցների նկատմամբ կիրառվել է «համընդհանուր մոտեցում»։ Այս մոտեցումը հակասում է այն սկզբունքին, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատակցի հետ կապված որոշումը պետք է հիմնված լինի անձնական ունակությունների, արդյունքների և ներդրման անհատական գնահատման վրա։ Իմ նկատմամբ կիրառված «հավասար» մոտեցումը փաստացի հավասարության անվան տակ տարբեր իրավիճակների ձևական հավասարեցում է, ինչը հակասում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին։

Դատարանի որոշման մեջ առավելապես ընդունված է ՀՀ ԿԲ-ի՝ պատասխանող կողմի դիրքորոշումը՝ առանց իմ ներկայացրած փաստարկների բազմակողմանի իրավական գնահատման։ Վերոգրյալի հիման վրա ես բողոքարկել եմ առաջին ատյանի դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկը վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր պատասխանում փաստացի վերարտադրել է առաջին ատյանի դատարանում ներկայացված նույն դիրքորոշումը՝ առանց լրացուցիչ իրավական հիմնավորումների։ ՀՀ ԿԲ-ում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ տեղի ունեցած գործընթացները միայն անհատական խնդիր չեն։ Խոսքը պետական կառույցներում ինստիտուցիոնալ պատասխանատվության, բարեփոխումների բովանդակության և աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է։ Երբ «բարեփոխում» հասկացությունը վերածվում է ձևական գործիքի, երբ իրավական ակտը փոխարինվում է ընդհանուր ձևակերպումներով, իսկ գիտական և մասնագիտական փորձառությունը անտեսվում է առանց փաստարկված գնահատման, խնդիրը դուրս է գալիս մեկ աշխատողի շրջանակներից։ Պետական ինստիտուտների ուժը ոչ թե անվանումները, այլ սկզբունքներն են։ Եթե աշխատանքի էական պայմանների փոփոխության ինստիտուտը կիրառվում է առանց հստակ իրավական ակտի և հիմնավորման, ապա դա վտանգավոր նախադեպ է ցանկացած պետական կառույցի համար։ Եթե բարեփոխումները ներկայացվում են առանց բովանդակային նորույթի և փաստաթղթային հիմնավորման, հանրային վստահությունը դառնում է ձևական։ Վերաքննիչ դատավարությունը ցույց կտա ոչ միայն կոնկրետ իրավական վեճի հանգուցալուծումը, այլև այն, թե արդյոք Հայաստանում աշխատանքի իրավունքը և պետական կառավարման պատասխանատվությունը կարող են պաշտպանվել ոչ միայն տեքստով, այլև դրանց իրական իմաստով։ Խնդիրը չի սահմանափակվում մեկ աշխատանքային վեճով։ Այն առնչվում է պետական կառույցներում իրավական կանխատեսելիության, համաչափության և հաշվետվողականության սկզբունքների կիրառությանը։ Եթե կառուցվածքային փոփոխությունները չեն հիմնավորվում պատշաճ իրավական ակտերով, ապա առաջանում է իրավական անորոշություն, որը կարող է ազդել հանրային վստահության վրա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներից