Լրահոս
Կարևոր


«Իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը, իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բուն իշխանությունը, այն մարդիկ, որոնք որոշումներ ընդունողներ են, ֆինանսատնտեսական խմբերը, որոնք իրականում ստվերային աջակցություն են ցուցաբերում այս վարչախմբին, և դրսի ուժային կենտրոնները բոլորիցս լավ գիտեն իրական վիճակը, նկատի ունեմ՝ էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում։ Դա արտացոլվում է նաև ժամանակ առ ժամանակ հրապարակվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, որոնց համաձայն, իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առավելագույնը 17 տոկոս ձայն է ունեցել վերջին երկու, եթե չասենք՝ երեք տարվա ընթացքում։ Դա արտացոլվում է նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք երկրում տիրող նախընտրական տրամադրություններին։

Ընդգծում է՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց էլեկտորալ ռեսուրսը հիմա բավականին սահմանափակվել է։ «Եթե նույնիսկ համարենք, որ իշխանության վարկանիշը կարող է առանձին ընդդիմադիր ուժերից մի փոքր բարձր կամ հավասար լինել, միևնույնն է, դա շատ քիչ է, որպեսզի գործող իշխանությունները կարողանան կրկին ձևավորել իշխանություն։ Մի բան է, երբ ունես 17-18 տոկոս ձայն, վարչական ռեսուրսով, տարբեր հնարքներով, ճնշումներով, վախի մթնոլորտով կարող ես մաքսիմում ունենալ, ասենք, 30 տոկոս, մեկ այլ բան է, երբ պետք է ունենաս «50 տոկոս +1» ձայն։ Իշխանությունը մեկ խնդիր էլ ունի. ըստ էության, դաշնակից որևէ կուսակցության համար պրոբլեմատիկ է անցողիկ շեմը հաղթահարելը։ Կարող է մեկը քիչ թե շատ մոտենա դրան, բայց դա այս պահի դրությամբ միայն տեսականորեն է հնարավոր։ Պնդում եմ, որ 2024 թվականի հունվարից՝ մարզային դպրոցներում կախիչների ակցիայից սկսած, Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական ակումբը նախընտրական քարոզարշավ են սկսել։ «Կախիչների ակցիայով» նա ուզում էր ցույց տալ, թե ով է տան տերը, ցույց տալ, որ ինքը լավն է, բայց իր թիմն է վատը։ Մի շրջան էլ իրավապահ ամբողջ համակարգի ղեկավարներին փոխեց՝ նրանց վրա բարդելով մեղքը, որ կոռուպցիայի դեմ լավ չեն պայքարում և գույքը հետ չեն բերում։ Հետո էլ իր իմիջը փոխեց, սափրվեց, տարբեր տեսակի գլխարկներ կրեց՝ «կեպկայից» անցավ «շլյապային»։ Ի դեպ, ի՞նչ եղավ «Վարչաբենդը»։ Այս ամենով նա փորձում էր հետաքրքիր դառնալ ընտրազանգվածի տարբեր սեգմենտների համար, առաջին հերթին՝ երիտասարդության։ Իրենց իսկ հարցումների համաձայն, որոնք, կարծում եմ, կատարում են հատուկ ծառայությունները և դրսի՝ իրենց աջակցող հայտնի ուժային կենտրոնների ներկայացուցիչները, տեսնում են՝ 18-ից 35 կամ 18-ից 40 տարեկան ընտրազանգվածն իրենց չի ընտրում, ավելին՝ արհամարհանքով է վերաբերվում՝ որպես պարտվողների ու անհաջողակների։ Այսօրվա երիտասարդությունը, ի տարբերություն նախորդ սերունդների, տուն պահող երիտասարդություն է՝ բարձր աշխատավարձով, կրթված լինելով։ Շատ դեպքերում իրենք են ընտանիքում կարծիք ձևավորողը, ոչ թե ավագ սերունդը։ Դա շատ ճակատագրական նշանակություն կարող է ունենալ, որովհետև երիտասարդ, հաջողակ, կրթված սերնդին չես կարող համոզել, որ պարտությունը հաղթանակ է, ասում էր, չէ՞, պարտվեցինք, բայց ձեռք բերեցինք անկախություն։ Մարդկանց մի հատվածի կարող ես սրանով կերակրել, բայց ինքնաբավ, կրթված, լայն աշխարհայացք ունեցող երիտասարդությանը չես կարող լուզերին որպես հաղթող ներկայացնել»,- նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնում է Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող գործընթացիներին՝ դրանք «ավանտյուրա» կոչելով։ «Դա կարող է «թաղել» ցանկացած քաղաքական ուժի կարիերան։ Բայց նա խրվեց դրա մեջ, քանի որ դրսից կար պատվեր, բացի դա, ամբիցիա՝ Հայաստանում բոլոր ինստիտուտները վերահսկողության տակ վերցնելու։ Նա հիմա, կարծես, հասկացել է, որ չի կարողանում հաղթել, որովհետև Եկեղեցու շուրջ նախ և առաջ պարտվել է քարոզչական պատերազմում։ Սոցիոլոգիան էլ է ցույց տալիս՝ մարդկանց 70-80 տոկոսն աջակցում է Եկեղեցուն։ Հիմա չի սրելու այս պրոցեսը, որովհետև նախընտրական շրջան է սկսվում։ Նա հասկանում է՝ ինչ էլ նախաձեռնում է, իր ռեսուրսները չեն հերիքում։ Եվ այս իրավիճակում մնում է ավանդական եղանակը՝ պետական մակարդակով ընտրակաշառքը։ Ասում էր, որ թոշակները չեն ավելանալու, թոշակառուների ինչի՞ն է պետք այդ գումարը, բայց մեկ էլ մի օր հանկարծ հայտարարում է, որ թոշակներն ավելացնելու է, քանի որ կա նման հնարավորություն։ Ընդ որում, բյուջեում այդ տողը գոյություն չունի, իսկ մեր երկրի օրենքով նման հատկացում անելու պարագայում պետբյուջեում պետք է համապատասխան տողը լինի։ Պետական նախընտրական ընտրակաշառքը հարկատուների վրա արժենալու է տարեկան 200 մլն դոլար։ Ընդ որում՝ ոչ բոլոր թոշակառուներն են 10 հազար դրամով ավելացում ստանալու։ Մինչ սա արված շատ քայլեր էլ նախընտրական տրամաբանության մեջ էին։ Զինվորական ծառայության ժամկետը կրճատեցին, քաղաքապետարանը որոշեց մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել։ Սա սովորական նախընտրական տրամաբանության մեջ է, իշխանությունը, որը բավականին ցածր ռեյտինգ և մրցակցային վիճակ ունի, փորձում է պետական բյուջեի հաշվին փող «լցնել» ընտրողների գրպանները։ Իշխանության համար այս ընտրությունները գոյաբանական կարևորություն ունեն։ Նրանք ամեն ինչի գնալու են, ամեն ինչի ընդունակ են։ Դա տեսնում ենք նաև արտաքին հարաբերություններում։ Առաջին անգամ եմ տեսնում, որ պաշտոնական մակարդակով դիմեն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, ասենք՝ ԵՄ-ին, և ասեն՝ քանի որ մեր դեմ ինչ-որ մեկը հիբրիդային պատերազմ է սկսել, ընդ որում՝ ռիսկ և տղամարդկություն չունեն ասելու, թե ով է այդ ինչ-որ մեկը, մեզ մոտ ուղարկեք օպերատիվ արձագանքման խումբ, մեզ փող տվեք, որպեսզի պաշտպանվենք։ Երբ հարցնում ես՝ Ռուսաստա՞նն է այդ հիբրիդային պատերազմ իրականացնողը, ասում է՝ չէ, պարզվում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն։ Ի վերջո, հարկատուն, որն իրենց հռչակած հերոսն է, պետք է հասկանա, թե ով է մեր դեմ հիբրիդային պատերազմ վարող այդ թշնամին։ Փաստորեն, Ռուսաստանը չէ, որովհետև հայտարարում են, որ ռազմաբազան չեն հանելու Հայաստանից, Պուտինին էլ շնորհակալություն է հայտնում 2020 թվականին խաղաղություն հաստատելու համար, գնում են Մոսկվա և ծպտուն չեն հանում որևէ հարցի վերաբերյալ։ Ես, օրինակ՝ կասկած ունեմ, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում են Թուրքիան և Ադրբեջանը և Հայաստանում նրանց հովանավորյալները»,-նշում է քաղտեխնոլոգը։

Այս փուլում ընդդիմությունն էլ է շատ ակտիվ սկսել իր նախընտրական պայքարը։ «Ներկայացնում են իրենց ծրագրերը, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն է մարզային հանդիպումներ ունենում։ Ընդդիմությունն էլ իր խնդիրներն ունի, բայց, ի տարբերություն իշխանության, աճի ռեսուրս ունի։ Իշխանությունն ինչ էլ անում է, իր ռեսուրսը վերջին երկու տարվա մեջ հստակորեն չի աճում։ Ընդդիմությունը ներկայացնող նոր ուժերը հնարավորություն ունեն «արթնացնել» ընտրություններին չմասնակցողներին, բավարարել նրանց պահանջները։ Նրանք գտնվում էին իշխանության հայտնի՝ «նախկիններ» և «ներկաներ» նարատիվի ներքո։ Ընտրազանգվածը, որը չէր կողմնորոշվում, թե ում ընտրի, հիմա ունի այլընտրանք։ Գոնե երկու այլընտրանքային ուժ հստակ կա՝ աշխարհաքաղաքական վեկտորից սկսած մինչև սոցիալական քաղաքականություն։ Ցանկացած ճաշակի ընտրություն գոյություն ունի։ Իմ դիտարկմամբ, առնվազն չորս խոշոր բլոկ է ձևավորվել, որոնք հետագայում կարող են ձևավորել իշխանություն, եթե մեկտեղեն իրենց ձայները, այսինքն՝ իրականացնեն այն, ինչ այս իշխանությունը կոչում է «Գյումրի 2»։ Ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը, որին ձայները չեն հերիքի իշխանություն ձևավորել, փորձելու է իր համախոհ և գործընկեր ուժերի հետ իշխանազրկում իրականացնել։ Բոլոր ուժերն ասում են՝ իրենց գլխավոր խնդիրն իշխանազրկումն է։ Իսկ իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը։ Իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը։ Մի նայեք, թե ինչ են խոսում, հայտարարում, դրանք բոլորը քարոզչական քայլեր են։ Բոլոր իշխանությունները, որոնք էլեկտորալ խնդիր ունեն, ասում են՝ մենք «50 տոկոս+1» ձայն ենք հավաքելու։ Նախ և առաջ՝ փորձում են իրենց թիմակիցներին ոգեշնչել, մյուս կողմից էլ՝ գոնե պահպանել իրենց ընտրազանգվածը, տատանվողների մեջ էլ կասկած սերմանել, որ ամեն ինչ որոշված է, «մեր դեմ խաղ չկա»-ն է գործում։ Ընտրական պրոցեսներում մրցակիցներն օգտագործելու են բոլոր մեթոդները։ Իշխանությունները «Գյումրի 2» ասելով՝ ցույց են տալիս իրենց վախն այդ գործընթացի նկատմամբ։ Ընտրողները հասկանում են՝ եթե ընտրությունից հետո անցողիկ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժերը միավորվեցին, նոր իշխանություն կձևավորեն։ Իշխանությունը ցույց է տալիս իր վախերն այդ հնարավորության նկատմամբ։ Մյուս կողմից՝ ունեն կլիշեներ, օրինակ՝ ռուսաստանցի օլիգարխ, Ռոբերտ Քոչարյան և այլն։ Մինչև ընտրություններն անընդհատ ասելու են նույն մտքերը։ Փորձելու են բոլոր ընդդիմադիրներին կապել իրար, բոլորին համոզել, որ սա արտաքին նախագիծ է, և խաղալ ռուսաֆոբիայի վրա։ Սրանք տեխնոլոգիաներ են, որոնք իշխանությունը կիրառելու է։ Բայց ասեմ, որ իրենց համար վնասակար է անընդհատ «Գյումրի 2» սցենարի՝ ընդդիմության միասնական հաղթանակի մասին հիշատակելը։ Մարդիկ համոզվում են, որ ընդդիմադիրները միասնաբար կարող են ունենալ այդ՝ առնվազն «50 տոկոս+1» քվեն»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով