Լրահոս
Կարևոր


Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անկախության ամբողջ ժամանակահատվածում նոր ենթակառուցվածքների ստեղծման, խոշոր տնտեսական նախագծերի իրականացման և զարգացման ռազմավարական ծրագրերի թեման մշտապես եղել է հանրային և քաղաքական օրակարգի կենտրոնում։ Եվ դա պատահական չէ. փոքր շուկա ունեցող, շրջափակված սահմաններով և բարդ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող պետության համար ենթակառուցվածքները պարզապես տնտեսական նախագծեր չեն, այլ գոյաբանական անհրաժեշտություն։

Արտադրական հզորությունների զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնումը, էներգետիկ համակարգի արդիականացումը և քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը այն առանցքային ուղղություններն են, որոնցից կախված է երկրի մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և նույնիսկ պետականության կայունությունը։ Սակայն Հայաստանի ներքաղաքական իրականության մեջ տարիների ընթացքում ձևավորվել է մի հակասական երևույթ։ Ենթակառուցվածքային մեծ նախագծերը հաճախ վերածվում են ոչ թե զարգացման գործիքների, այլ քաղաքական հաղորդակցության և ներքաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոցների։ Նոր նախագծերի մասին խոսելը դարձել է մշտական ֆոնային գործընթաց ներքին քաղաքականության մեջ։ Հանրությանը պարբերաբար ներկայացվում են մեծամասշտաբ նախաձեռնություններ, որոնց շուրջ ձևավորվում է սպասումների բարձր ալիք, ստեղծվում է առաջընթացի տպավորություն, սակայն ժամանակի ընթացքում պարզվում է, որ այդ ծրագրերն այդպես էլ չեն անցնում իրականացման ինստիտուցիոնալ փուլերը։

Արդյունքում ստեղծվում է յուրատեսակ քաղաքական ցիկլ՝ հայտարարություն, հանրային քննարկում, մեդիա ակտիվություն, խորհրդակցությունների և բանակցությունների մասին հաղորդագրություններ, հետո թեմայի աստիճանական մարում, իսկ որոշ ժամանակ անց նույն գաղափարի նորից «վերամարմնավորում»՝ արդեն որպես «նոր նախաձեռնություն»։ Այս մեխանիզմը թույլ է տալիս իշխանությանը մշտապես պահպանել զարգացման օրակարգի իմիտացիա՝ առանց անհրաժեշտ արդյունքային պատասխանատվության։

Հայաստանում հատկապես ակնառու է արտադրական ենթակառուցվածքների խնդիրը։ Տասնամյակներ շարունակ տնտեսությունը մնացել է ծառայությունների և ներմուծման գերակայության մասնաբաժնում, իսկ արդյունաբերական քաղաքականությունը չի ստացել համակարգային բնույթ։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ պարբերաբար հայտարարություններ են արվում նոր գործարանների, տեխնոլոգիական կենտրոնների կամ վերամշակող արտադրությունների ստեղծման ծրագրերի մասին, սակայն դրանց զգալի մասը նույնիսկ չի անցնում տնտեսական կենսունակության քննությունը։

Հանրային հիշողության մեջ արդեն ձևավորվել է «բացված, բայց չաշխատող գործարանների» ֆենոմենը, երբ հանդիսավոր միջոցառումներով բացվում են արտադրական օբյեկտներ, որոնք կա՛մ չեն հասնում լիարժեք գործարկման, կա՛մ կարճ ժամանակ անց դադարում են ընդհանրապես աշխատել։ Այս երևույթը միայն տնտեսական ձախողում չէ, այն նաև վկայում է պետական ծրագրավորման նկատմամբ վստահության ճգնաժամի մասին։

Նույն տրամաբանությունը նկատվում է նաև քաղաքային ենթակառուցվածքների ոլորտում։ Մի քանի տարի շարունակ իշխանությունները խոսում են դեպի Աջափնյակ տանող մետրոյի նոր կայարանի կառուցման մասին։ Նախագիծը ներկայացվում է որպես մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման ռազմավարական քայլ։ Ու այն նույնիսկ դարձել էր ընտրական խոստումների առանցքային բաղադրիչներից մեկը։ Սակայն ընտրական փուլերի ավարտից հետո գործնական առաջընթացը գրեթե աննկատ է։ Չկան կառուցման իրական փուլ մտնելու հստակ նշաններ, ֆինանսավորման վերջնական աղբյուրներ կամ շինարարական ժամանակացույցի տեսանելի իրականացում, մինչդեռ թեման շարունակում է շրջանառվել տեղեկատվական դաշտում։

Այդպիսով, նախագիծը դառնում է ոչ թե ենթակառուցվածք, այլ ընդամենը «քաղաքական հաղորդագրություն»։

Ավելի լայն մասշտաբում նույն պատկերն է նաև Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ծրագրի դեպքում։ Այս ճանապարհը տարիներ շարունակ ներկայացվում է որպես Հայաստանի տնտեսական ապագայի առանցքային ողնաշար, որը պետք է փոխի երկրի լոգիստիկ դիրքը տարածաշրջանում։ Պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական այցելություններ, հայտարարվում են նոր ֆինանսական տրանշների ներգրավման մասին, հրապարակվում են շինարարական հատվածների մեկնարկի մասին լուրեր։ Սակայն ընդհանուր առաջընթացը մնում է չափազանց դանդաղ։ Ժամանակային տեսանկյունից արդեն անցել է բավական ժամանակահատված, որպեսզի ճանապարհի հիմնական մասն ուղղակի ավարտված լիներ, սակայն փաստն այն է, որ նախագիծը դեռևս գտնվում է մասնատված և երկարաձգվող փուլերում։ Սա ստեղծում է այնպիսի տպավորություն, որ ճանապարհի կառուցման գործընթացը վերածվել է մշտական քաղաքական գործընթացի, որի ավարտը, կարծես, ձեռնտու չէ, որովհետև ավարտված նախագիծը դադարում է լինել քաղաքական կապիտալի աղբյուր։

Ուշագրավ վիճակ է նաև էներգետիկ անվտանգության ոլորտում։ Նոր մոդուլային ատոմակայանի կառուցման գաղափարը ներկայացվում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ քննարկումներ են ընթանում տարբեր գործընկերների հետ՝ սկսած Ռուսաստանից մինչև ԱՄՆ և Հարավային Կորեա։ Հանրությանը փոխանցվում է սպասման տրամադրություն, թե Հայաստանը մոտ ապագայում ունենալու է նոր ատոմակայան։ Սակայն, եթե հաշվի ենք առնում, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը և տեխնիկապես հնարավոր է նորից երկարաձգել, ապա այս թեմայի մեջ զուտ քաղաքական հաշվարկը դառնում է առավել ակնհայտ։ Նոր ատոմակայանի շինարարությունը պահանջում է հսկայական ներդրումներ, երկարաժամկետ ռազմավարություն և ինստիտուցիոնալ կայունություն, իսկ այդպիսի ծանր պարտավորության ստանձնումը կարող է քաղաքական ռիսկեր ստեղծել։ Արդյունքում թեման պահվում է հանրային օրակարգում որպես ապագայի խոստում՝ առանց իրական մեկնարկի։

Այս բոլոր օրինակները միասին ձևավորում են կառավարման յուրահատուկ մոդել, որտեղ ենթակառուցվածքային ծրագրերը դառնում են ընդամենը քաղաքական օրակարգի վերարտադրության գործիք։ Հանրությանը մշտապես ներկայացվում է զարգացող երկրի պատկերը, որտեղ «շուտով» պետք է սկսվեն մեծ նախագծեր, սակայն այդ «շուտովը» մշտապես տեղափոխվում է ապագա։ Սա ստեղծում է ժամանակավոր առաջընթացի զգացողություն, որը թույլ է տալիս իշխանությանը պահպանել նախաձեռնողականության իմիջը՝ առանց համակարգային արդյունքների։

Խնդրի խորքային պատճառը միայն քաղաքական կամքի պակասը չէ։ Այստեղ գործում է նաև պատասխանատվությունից խուսափելու տրամաբանությունը։ Չէ որ ավարտված նախագիծը ենթակա է գնահատման, թե ինչքանով հաջողվեց։ Իսկ անընդհատ քննարկվող նախագիծը գնահատման ենթակա չէ, որովհետև այն դեռ «ընթացքի մեջ» է։ Այդպիսով իշխանությունը մշտապես մնում է խոստումների փուլում, որտեղ հաշվետվողականության պահանջը նվազագույն է։

Սակայն նման մոտեցման երկարաժամկետ հետևանքները կարող են լինել վտանգավոր։ Նախ՝ այդպիսով ձևավորվում է հանրային խոր անվստահություն պետական ծրագրերի նկատմամբ։ Պետական պլանավորումը սկսում է ընկալվել որպես փիառ գործընթաց, ոչ թե ռազմավարական կառավարում։ Երբ քաղաքացիները բազմիցս լսում են նույն խոստումները առանց արդյունքի, ապա, ընդհանուր առմամբ, բարձր մակարդակով արված հայտարարությունները կորցնում են իրենց արժանահավատությունը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ տնտեսական զարգացման հնարավորությունները իրականում բաց են թողնվում։ Մինչ մեր քաղաքական դաշտում քննարկվում են ապագա նախագծերը, տարածաշրջանային մրցակիցները իրականացնում են կոնկրետ ներդրումներ և ամրապնդում իրենց լոգիստիկ ու արտադրական դիրքերը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին