Եվրոպայում գազի գինը գերազանցել է 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց
ԱպրելակերպԵվրոպայում գազի բորսայական գները 2023 թվականի փետրվարի 6-ից առաջին անգամ գերազանցել են 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
Ապրիլյան (ամենամոտ) ֆյուչերսները՝ ըստ TTF ինդեքսի (Նիդերլանդներում գտնվող Եվրոպայի ամենախոշոր հաբի), Մոսկվայի ժամանակով 10:00-ին առևտուրը բացել են 586,7 դոլարի նշագծին (+8,8%)։ Իսկ արդեն 10:30-ի դրությամբ դրանց արժեքը կազմել է 656,3 դոլար (+21,7%)։ Գնանշումների դինամիկան ներկայացվում է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնից, որը կազմում էր 539,2 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
Գազի գինը 650 դոլարի սահմանագիծը գերազանցել է 2023 թվականի փետրվարի 6-ից ի վեր առաջին անգամ։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը քաթարական պետական «QatarEnergy» ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունը՝ Կատարի խոշորագույն ՀԲԳ համալիրի վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառով։