Ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկին՝ Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասին
ՔաղաքականությունՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք կառաջադրի իր թեկնածությունը Ուկրաինայում հնարավոր ապագա ընտրություններում, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել միայն հակամարտության ավարտից հետո: Axios պորտալին տված փետրվարյան հարցազրույցում Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայում հնարավոր է նախագահական ընտրությունների անցկացումը հակամարտության ավարտի մասին համաձայնագրի շուրջ հանրաքվեի հետ միաժամանակ: Միևնույն ժամանակ, նա թույլ էր տվել, որ կարող է դառնալ թեկնածու, եթե քվեարկությունն անցկացվի հնարավոր հրադադարի պայմաններում:
«Եվ ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ»,- հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով պարբերականի հարցին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին 2025 թվականի դեկտեմբերին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախկինում Զելենսկուն անվանել էր դիկտատոր՝ առանց ընտրությունների և նշել, որ նրա վարկանիշն իջել է մինչև 4%: Զելենսկին, որի լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին, հայտնել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել, սակայն ԱՄՆ-ից և եվրոպական դաշնակիցներից պահանջել է ապահովել դրանց անցկացման անվտանգությունը: