Լրահոս
Կարևոր

Երաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է. Արա Այվազյան

Քաղաքականություն
«Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը

«Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգի շուրջ քննարկումները ցույց տվեցին, թե որքան զգայուն և կենսական է անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Պոպուլիստական նկատառումներով և բառապաշարով մերժել այն և ստորադասել կուսակցական, նախընտրական շահին` նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշանակում է նաև չտեսնել Հայաստանն այս լարվածությունից դուրս հանելու թերևս միակ ճանապարհը։

«Երաշխավորված խաղաղությունը» հիմնված չէ կողմերի բարի կամքի վրա. այն ելնում է միջազգային քաղաքականության իրատեսական տրամաբանությունից։ Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ և խախտման համար պատասխանատվության համակարգ. Խոսքը վերաբերում է պրագմատիկ հարաբերությունների ստեղծմանը միջազգային այն դերակատարների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնմամբ, և որոնց ռազմավարական շահերը համընկնում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հետ:

Ի պատասխան «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգին սկսել է շրջանառվել այն թեզը, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները արդեն եղել են, սակայն ճակատագրական պահին դրանք չեն աշխատել։ Արդյունքում ասում են՝ Հայաստանը պետք է ինքն իրեն դարձնի «երաշխավորված խաղաղության» երաշխավոր:

Այս փաստարկը պարունակում է հիմքային տրամաբանական սխալ: Եթե գործող անվտանգության մեխանիզմները անբավարար կամ ոչ արդյունավետ են եղել, դա չի նշանակում ընդհանրապես հրաժարում երաշխիքներից, այլ դրանց վերանայում և ինստիտուցիոնալ ամրապնդում: Երաշխիքներից հրաժարվելը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ուղղակիորեն խորացնում է ռազմավարական խոցելիությունը.
պետությունը, որը գտնվում է հարևանների հետ ռազմական և ժողովրդագրական դիսբալանսի իրավիճակում, միայնակ չի կարող լինել խաղաղության երաշխավոր: Միջազգային քաղաքականության մեջ նման նախադեպ գրեթե գոյություն չունի։ Արտաքին պարտավորությունների, պատասխանատվության մեխանիզմների և միջազգային վերահսկողության բացակայության դեպքում ցանկացած «խաղաղություն» վերածվում է ընդամենը ճգնաժամերի միջև ժամանակավոր դադարների։

Բնականաբար, այս համակարգի կարևոր բաղադրիչն է մոնիթորինգի և երաշխիքների մանդատը, որը կարող է ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Սակայն դրա արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ձևակերպումներով, այլ նաև երաշխավորող պետությունների քաղաքական կամքով և նրանց ռազմավարական շահերի համընկնմամբ Հայաստանի հիմնարար շահերի հետ։ Հենց այդ պատճառով հայեցակարգը ենթադրում է դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորում՝ հռչակագրային պարտավորություններից դեպի չափելի, ձևականացված պատասխանատվության և գործնական աջակցության գործիքներ։

Խաղաղությունը չի կարող պահպանվել, եթե չկա խախտման դեպքում գործարկվող պատասխանատվության մեխանիզմ։ Հետևաբար խաղաղության պայմանագիրը պետք է ներառի ավտոմատ քաղաքական և տնտեսական հետևանքներ, խախտումների միջազգային քննության պարտադիր ընթացակարգ և նախապես համաձայնեցված արձագանքման միջոցներ։ Առանց նման դրույթների ցանկացած համաձայնագիր մնում է խոցելի։

Հատուկ արժե անդրադառնալ երաշխիքների «գնի» խնդրին: Ռազմավարական քաղաքականությունում գին միշտ գոյություն ունի, սակայն անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների բացակայությունը արդեն ունեցել է Հայաստանի համար ծանր հետևանքներ: Հետեւաբար, խնդիրն այն չէ՝ գին կա, թե ոչ, այլ այն, թե արդյոք այն կլինի գիտակցված, հաշվարկված և համաչափ ազգային շահերին։ Շատ ավելի վտանգավոր է, երբ երաշխավորված խաղաղության բացակայությունը հանգեցնում է անկանխատեսելի և պարտադրված կորուստների։

Անհրաժեշտ է հատուկ ընդգծել՝ «երաշխավորված խաղաղությունը» ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին կախվածության հետ: Դրա ամբողջ իմաստը կայանում է Հայաստանի ռազմավարական նշանակության և սուբյեկտության վերականգնման մեջ. Խոսքը վերաբերում է այն համակարգի ձևավորմանը, որտեղ երկրի անվտանգությունը հիմնված է ոչ թե քաղաքական խոստումների, այլ սեփական կարողությունների զարգացմանը համընթաց շահերի համընկնման, պարտավորությունների հստակեցման և արձագանքման իրական մեխանիզմների ներդրման վրա:

Միջազգային հարաբերությունների պատմությունը հստակ ցույց է տալիս՝ այնտեղ, որտեղ բացակայում են ինստիտուցիոնալ երաշխիքները, ի վերջո գործում է ուժի իրավունքը։ Եթե չկա խաղաղությունը պահպանելու մեխանիզմ, ապա ստեղծվում է պարտադրված խաղաղության իրավիճակ, որտեղ հաղթողը թելադրում է իր պայմանները պարտվողին։ Երաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է։
Վերջապես, այսօր Հայաստանի առաջ կանգնած է հիմնարար ընտրություն. կամ երկրի անվտանգությունը ինստիտուցիոնալացված է միջազգային երաշխիքների և պատասխանատվության մեխանիզմների միջոցով, կամ մեր պետությունը շարունակում է ապրել ուժային ճնշումների տրամաբանության մեջ։ Միջազգային քաղաքականությունում երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի։

Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ
 
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննության