Լրահոս
Կարևոր


«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում շուրջ 1400 դպրոցների մեկ երրորդը՝ 400-ից մի քիչ ավելին, հարյուրից քիչ աշակերտ ունի։ 400-ից առանձնացրել են մոտավորապես կեսը՝ մոտ 230-ը, և նախատեսել բյուջետային խնայողություններ կատարել։ Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ։ Ծախսերն օպտիմալացնելու նկատառմամբ մտածել են, որ կարելի է բոլոր երեխաներին տանել և կենտրոնացնել մի քանի դպրոցներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվեի» կրթամշակութային հանձնախմբի համակարգող, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, երբ անդրադառնում ենք մարզերում դպրոցների փակման՝ կառավարության որոշմանը։

Նա բերում է կոնկրետ օրինակներ։ «Ամենաաղետալի վիճակը Սյունիքում և Շիրակում է։ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում բնակավայրերի թիվը 26 է։ Վերջին յոթ տարվա ընթացքում այդ 26 բնակավայրից արդեն յոթում դպրոցները փակվել են։ Այս պահի դրությամբ գործում է 19 գյուղի դպրոց, իսկ մնացած յոթի աշակերտները հաճախում են հարևան գյուղերի դպրոցները։ Հիմա այս ծրագրով նախատեսվում է այդ 19 գյուղի դպրոցներից թողնել ընդամենը չորսը, ինչը նշանակում է, որ մնացած 15 դպրոցների աշակերտները ևս սկսելու են հաճախել հարևան գյուղերի դպրոցներ։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Դա նշանակում է կորցնել այդ բնակավայրերը, որովհետև այն յոթ գյուղում, որտեղ արդեն դպրոցները փակվել են, բնակչությունը նվազել է, մոտավորապես կիսվել է։ Շատերն ուղղակի ընտանիքներով Ամասիայից տեղափոխվել են Գյումրի։ Ասում ենք՝ այս պրոցեսն արագացվելու է, եթե մնացած բնակավայրերում ևս դպրոցները փակվեն։ Դպրոցները փակելու հիմնավորումն, ըստ էության, ֆինանսական է, որովհետև փոքր թվաքանակով աշակերտների պարագայում շատ ուսուցիչներ ենք ունենում, և նրանք վարձատրվում են ամբողջ դրույքով։ Համապատասխան որոշման համաձայն՝ 2023 թվականից սկսած, եթե անգամ աշակերտների, դասարանների թիվը քիչ է լինում, ուսուցիչները, միևնույնն է, պետք է ամբողջ դրույքով վարձատրվեն, և դա փոքր դպրոցների ծախսերը մեծացրել է։ Կարծում ենք, որ ավելի լավ է շատ ծախս անել, դպրոցը պահել, քան այն փակել։ Ուսուցիչներից բացի, դպրոցն ունի լրացուցիչ աշխատակազմ, որոնք ևս կորցնելու են իրենց աշխատանքը։ Թվերի լեզվով խոսենք։ 229 փակվող դպրոցում հիմա աշխատում է 2310 ուսուցիչ, իսկ օժանդակ աշխատակազմը՝ մոտ 2400 մարդ։ Այդ 229 դպրոցում սովորող աշակերտների թիվը մոտ 8700 է։ Ստացվում է, որ քանդվելու են այս ենթակառուցվածքները։

Ասվում է, որ ուսուցիչներին կտեղափոխեն հարակից գյուղերի դպրոցները, բայց պարզ է, որ նրանց կարիքն այդ դպրոցներում այնքան էլ չի լինելու։ Փակվող դպրոցներից տեղափոխվող աշակերտները համալրելու են եղած դասարանները, նրանց համար նոր դասարան չի բացվելու։ Սա նշանակում է, որ ուսուցիչների զգալի մասը՝ 90 տոկոսից ավելին, կորցնելու է իր աշխատանքը։ Սրա հետևանքով սոցիալական հարցերն էլ են բարդանալու, հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում»,-նկատում է մեր զրուցակիցը։

«ՀայաՔվեն» ունի իր առաջարկը, թե ինչ պետք է անել։ «Մեր առաջարկը հետևյալն է՝ ձեռք չտալ տարրական և միջին դպրոցին։ Եթե անգամ 20, 30 աշակերտ է, միևնույնն է, պահպանել տարրական և միջին դպրոցը, այսինքն՝ մինչև 9-րդ դասարանը երեխաները պարտադիր դպրոց հաճախեն իրենց բնակավայրում։ Իսկ ավագ դպրոցի պարագայում նույնիսկ արդյունավետ է կենտրոնացնելը։ Դա հնարավորություն կտա երեխաներին հոսքերով դասարաններ հաճախել մեծ բնակավայրերում։ Կարելի է կազմակերպել այդ կենտրոնացումը, օպտիմալացումը ավագ դպրոցների պարագայում։ Զարգացած երկրներում ավագ դպրոցը՝ «High school»-ը, կազմակերպում են կենտրոնացված, որը հնարավորություն է տալիս երեխաներին մասնագիտական ընտրություն կատարել, նաև նախապատրաստում նրանց բուհական կյանքին։ Դժվար է երեխայի համար փոքր գյուղի դպրոցից միանգամից հայտնվել համալսարանում և շատ մեծ միջավայրում։ Լավ կլինի, որ այդ միջանկյալ հատվածը երեխաներն անցկացնեն խոշորացված ավագ դպրոցներում: Այդպիսով՝ նաև կրթության արդյունավետությունը կբարձրանա։ Այս դեպքում ոչ թե 229 դպրոց կփակվի, կկենտրոնանա, ասենք, 50 դպրոցում, այլ խոշոր ավագ դպրոցներ կլինեն, ինչը շատ լավ հնարավորություններ կտա մեր երեխաներին։ Լեզուների ուսուցում կիրականացվի, իրար հետ կշփվեն, և կրթության որակը կբարելավվի»,-հավելում է փորձագետը։

Դպրոցին հաջորդում է բուհական կրթությունը, որտեղ ամեն տարի արձանագրում ենք ուսանողների թվի նվազում՝ տարբեր պատճառներով պայմանավորված։ Եվ եթե մի քանի մասնագիտացումների մասով պահանջարկը մեծ է, ապա շատ են նաև այնպիսինները, որոնք առհասարակ դադարել են գրավիչ լինել երիտասարդների համար, իսկ պետության համար կարևոր է այդ մասնագիտություններին տիրապետող մասնագետներ ունենալը։ Մխիթարյանն ասում է՝ բուհական, համալսարանական կրթության առումով պետք է գնանք ռադիկալ փոփոխությունների։ «Նախ՝ պետք է վերացնել ընդունելության քննությունները ընդհանրապես, և ընդունելությունը թողնել համալսարաններին, ինչպես դա զարգացած երկրներում են անում։ Համալսարանները հայտարարում են այն նվազագույն շեմը, որով դիմորդը դպրոցական քննությունների կամ հավաքած կրեդիտների հիման վրա կարող է ընդունվել բուհեր։ Երկրորդ՝ պետական ուսումնական հաստատություններում կրթությունը պետք է դարձնել անվճար, այն է՝ պետական պատվերով։ Սա շատ մեծ գումարների հետ կապված չէ։ Վերջին տասը տարվա ընթացքում 100 հազարից ուսանողների թիվն իջել է մինչև 70-75 հազարի, նրանցից մոտ տասը հազարը պետպատվերով է սովորում, հինգտասը հազարը՝ ոչ պետական բուհերում։ Ստացվում է՝ 55-60 հազար ուսանողի վարձավճարի մասին ենք խոսում։ Տարեկան մոտավորապես 25-30 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Եթե այն համեմատում ենք տարեկան պարգևավճարների չափի հետ, որ մոտավորապես 7 միլիարդ դրամ է, ստացվում է, որ կարելի է մի քանի տարի պարգևավճարներ չտալ քաղաքական պաշտոնյաներին, և դրանով կփակվի մեր բուհերում անվճար կրթություն տալու հարցը։ Ձգտում ունեցող երեխաներ ունենք հատկապես փոքր բնակավայրերի դպրոցներում, և հատկապես այդ դպրոցների շրջանավարտներն են, որ չեն կարողանում իրենց ցանկալի ուսումը ստանալ Երևանում՝ բուհերում, որովհետև սոցիալական խնդիրներ ունեն, կամ նույնիսկ, եթե ընդունվում են բուհ, ստիպված են լինում զուգահեռ աշխատել, որպեսզի կարողանան ուսման համար վճարել։

Կրթությանը հատկացվում է մեր ՀՆԱ-ի չնչին՝ ամենաշատը մինչև 3 տոկոսը։ Նորմալ երկրներում 7, 8, 10 տոկոս է։ Անհրաժեշտ է մեծացնել պետական բյուջեի՝ կրթության ոլորտի ծախսերը։ ՀՆԱ-ի 5 տոկոսն առնվազն պետք է հատկացնել կրթությանը։ Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգված են կրթության հարցերով, պետք է պահանջեն, որ քաղաքական բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, իրենց ծրագրերում ունենան ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը կրթությանը հատկացնելու հարցը։ Այդ պարագայում բոլոր խնդիրները կլուծենք մեկ-երկու տարվա ընթացքում»,-ասում է նա։

Իշխանությունների՝ կրթության ոլորտում կատարած նորամուծություններից մեկը դարձավ ուսուցիչների ատեստավորումը։ Փորձագետի խոսքով, ժամանակը ցույց տվեց դրա անարդյունավետությունը։ «Ատեստավորման գործընթացին մասնակցած ուսուցիչների կյանքում էական որևէ բան չի փոխվում, կրթության որակը շարունակում է անկում ապրել, և ի հայտ են գալիս մեր հասարակությանը բնորոշ վատ երևույթներ, մասնավորապես՝ կոռուպցիան։ Շատ դեպքերում սուբյեկտիվ կազմված թեստերը հանգեցնում են նրան, որ թեստեր կազմողները որոշ խողովակներով հնարավորություն են ունենում ուսուցիչներին նախապես տրամադրել թեստերը, կարելի է ասել՝ վաճառում են դրանք։ Դա ակնհայտ դարձավ վերջերս մի օրինակի վրա։ Թեստերում տպագրական սխալ կար։ Օրինակ՝ խնդրի պատասխանը պետք է լիներ 100, բայց 10 է տպագրվել, և պարզվեց, որ մասնակից ուսուցիչների ուղիղ կեսը պատասխանը 10 էր գրել։ Երկրորդ վատ երևույթը, որն ի հայտ եկավ, մասնակից և բարձր բալեր հավաքած ուսուցիչները սկսեցին գումարով պարապել մյուս ուսուցիչների հետ։ Ուսուցիչները, որոնք պատրաստվում են գնալ ատեստավորման, փնտրում և գտնում են այն ուսուցիչներին, որոնք հաղթահարել են ատեստավորումը բարձր բալերով, վճարում են նրանց, որպեսզի պարապեն նրանց մոտ և կարողանան այդ թեստերը հաղթահարել։ Դա արդեն շատ տարածված երևույթ է, և այս ամբողջը, ցավոք, որևէ ազդեցություն կրթության որակի վրա չի ունենում։ Ստացվում է՝ ուսուցիչները պարապում են, որպեսզի հաղթահարեն թեստերը, այն ժամանակը, որ նրանք տրամադրում են դրան, չեն տրամադրում իրենց մասնագիտական զարգացմանը, ուսումնական պլանների կազմմանը, երեխաների հետ աշխատանքին, այսինքն՝ հակառակ էֆեկտ է ունենում։ Այս արատավոր համակարգն արդեն արմատավորվում է մեր հասարակության մեջ՝ փողով և պարապելով այդ ամբողջն անել՝ ի հաշիվ իրական կրթության»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր