Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի Սարգսյան
Գեղեցիկ սեռի սիրելի ներկայացուցիչներ,
Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին։
Հայ կինը մեր ընտանիքների ջերմությունն է, մեր ազգային արժեքների պահապանը և մեր հասարակության ամուր հենասյունը։ Ձեր սիրով է մեծանում սերունդը, ձեր իմաստությամբ՝ ամրանում ընտանիքը, ձեր հավատով ու աշխատասիրությամբ՝ ուժեղանում մեր երկիրը։ Ձեր հոգատարությամբ են դաստիարակվում երեխաները, որոնք գիտեն սիրել հայրենիքը, արժևորել աշխատանքը և պատասխանատվությամբ կրել իրենց պարտքը։ Իսկ հայ կինը նաև այն մայրն է, ով մեծացնում է հայրենիքի պաշտպանին՝ իր որդուն դաստիարակելով որպես արժանապատիվ զինվոր։
Այս առումով առանձնահատուկ խոնարհում և երախտագիտություն՝ մեր հերոսների մայրերին։ Ձեր օրինակով ու նվիրվածությամբ հաստատվում են այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա կանգնած են մեր հասարակության բոլոր կանայք՝ մայրերը, ուսուցիչները, գիտնականները, բժիշկները, մշակույթի ու հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչները։
Ձեր հոգատարությամբ, նվիրումով և աշխատանքով դուք ամեն օր ձևավորում եք մեր երկրի ներկան ու ապագան։
Թող ձեր կյանքը միշտ լի լինի հարգանքով, ջերմությամբ և արժանի գնահատանքով։
Շնորհավոր Մարտի 8։