iPhone 12-ը վտանգավոր է առողջության համար
ԱպրելակերպApple-ը խոստովանել է, որ iPhone 12-ը կարող է վնաս հասցնել սրտի խնդիրներ ունեցող մարդկանց: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում, փոխանցում է «Լենտա»-ն:
Ընկերության ներկայացուցիչները շեշտել են, որ iPhone 12-ը մագնիսների որոշակի քանակ ունի, որոնք ավելի շատ են, քան Apple սմարթֆոնների նախորդ մոդելներում: Ընդ որում, մոտ շփման դեպքում այդ մագնիսները կարող են փոխազդել տեղադրված սրտի խթանիչների եւ դեֆիբիլյատորների հետ: Այս կապակցությամբ խորհուրդ է տրվում սարքը 15 սանտիմետրից կամ 30 սանտիմետրից ավել հեռավորության վրա պահել անլար լիցքավորելման ժամանակ:
Apple-ի ներկայացուցիչները խորհուրդ են տվել նաեւ նախքան iPhone 12-ի օգտագործումը խորհրդակցել բժշկի, առողջապահության ոլորտի մասնագետի կամ բժշկական սարքերի արտադրողի հետ: «Եթե դուք կասկածում եք, որ iPhone-ը կամ ցանկացած MagSafe աքսեսուար խանգարում են ձեր բժշկական սարքին, դադարեցրեք iPhone-ի կամ MagSafe աքսեսուարների օգտագործումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2020 թվականի աշնանը ներկայացված iPhone 12 սերիայի սմարթֆոնները, ինչպես եւ MagSafe անլար լիցքավորումը, որոշակի քանակությամբ մագնիսներ ունեն: Դրանք ապահովում են հեռախոսի ճիշտ դիրքը լիցքավորիչի նկատմամբ եւ աքսեսուարների միացումը: