Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ Վարդևանյան
Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը գնաց խորհրդակցական սենյակ։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին։ Տեղեկությունը հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։