Լրահոս
Կարևոր


Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը բամբասանքի մակարդակի բողոքներ հնչեցրեց Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմադիրների հասցեին, թե՝ «եկեք, օգնեք, փրկեք», ապա նախօրեի ասուլիսում ավելի հեռուն գնաց: Ըստ էության, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին, խայտառակ և վտանգավոր միտումներ ունեցող ինքնախոստովանություններ են:

Մենք արդեն անդրադարձել ենք Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթին, որի ամբողջ իմաստը հանգում էր այն բանին, որ ինքը և իր ՔՊ-ն առաջիկա ընտրություններում կարող են իշխանազրկվել: Ու, որպեսզի ամեն գնով պահպանի իշխանությունը, «եվրոչինովնիկների» առաջ Փաշինյանը, պատկերավոր ասած, «լացուկոծ դրեց»՝ զուգահեռաբար չարախոսելով Եկեղեցու և ընդդիմության հասցեին: Բնականաբար, հնչեցնելով մերկապարանոց, «օդից վերցրած», անհիմն «մեղադրանքներ»:

Հայ բարձրաստիճան հոգևորականներին Փաշինյանը պիտակեց որպես... պատերազմամոլ, «պատերազմի կուսակցություն» ու «ԿԳԲ-ի գործակալներ»: Հայաստանի ու Արցախի գլխին ճակատագրական պատերազմ ու ռազմական բախումներ բերած Փաշինյանը... այլոց է մեղադրում պատերազմի համար: Կամ արտասանում է՝ «ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխներ»: Հասկանալի է՝ ներկայիս եվրակառույցներում նստածներից շատերի վրա «Ռուսաստան», «Բելառուս» բառերն ամենաուժեղ գրգռիչից էլ զիլ են ազդում: Մի խոսքով, Եվրոպայի համար շատ «մոդայիկ», ակնահաճո բողոք:

Իսկ ընդհանուր առմամբ, խիստ վանող (մեղմ ասած) երևույթ էր, երբ Հայաստանի ղեկավար համարվող անձը, բացառապես հանուն իր պաշտոնն ու աթոռը պահպանելու, գնացել և օտարների մոտ վատաբանում է մեր Ազգային եկեղեցին, այլ գործիչների ու օտարներից գոնե մի ինչ-որ աջակցություն է մուրում: Աջակցություն՝ բացառապես իր անձնական իշխանությունը պահելու համար:

Ինչ վերաբերում է ինքնախոստովանական հայտարարություններին, ապա դրանք Փաշինյանն արեց նախօրեին, ասուլիսում, արդեն՝ Երևանում:

Առաջին ինքնախոստովանությունն այն էր, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու դեմ անցյալ տարվա մայիսից ինտենսիվորեն սկսած արշավը սկսել է բացառապես քաղաքական նկատառումներից ու իր (նաև՝ Ալիևի) քաղաքական շահերից ելնելով: Փաշինյանը պարզորոշ խոստովանեց. «Եկեղեցու խորանից Արցախ բառ են հնչեցնում, խաղաղություն ու օրհնություն տարածում, սակայն սա ոչ այլ ինչ է, քան կոնֆլիկտի հրահրում, պատերազմի կոչ. Եկեղեցին ստանձնել է պատերազմի կուսակցության ղեկավարումը»: Այսինքն, Փաշինյանը հայ հոգևորականներին, Հայ առաքելական եկեղեցուն մեղադրեց... հայ ու հայկական լինելու մեջ: Բայց այստեղ ավելի խոր շերտ կա, որին դեռ կհասնենք:

Մինչ այդ, արձանագրենք Փաշինյանի այդ օրվա երկրորդ ինքնախոստովանական հայտարարությունը: Նա բացեիբաց հայտարարեց, որ, այո, Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ինքն է ստիպել ազատման դիմում գրել բացառապես այն պատճառով, որ ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ նրան ոչ միայն պատմել է Սումգայիթի, Բաքվի ջարդերի, այլև Արցախի մասին: Ու դա քիչ է, մի բան էլ համարձակվել է Արցախի մասին գիրք նվիրել:

Փաշինյանը, բնականաբար, այդ ամենից ոչ միայն նյարդային «ծիկ» է ունեցել, թերևս, այլև հրահանգել է, որ թանգարան-ինստիտուտի տնօրենին անմիջապես «գործից ազատեն»: Փաշինյանն ասում է՝ «երկրի ներսում չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն»: Դա պատճառաբանություն չէ: Այլ ամենաիսկական զավեշտ: Եթե Փաշինյանն այդքան վատ էր զգալու ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցելելուց, ապա գուցե իր ԱԳՆ-ի խողովակներով արգելե՞ր, չեղարկե՞ր այցի այդ կետը: Երկրորդ. ակադեմիական (ԳԱԱ) ինստիտուտի տնօրենը հաստատ «արտաքին քաղաքականություն» չի վարում, ավելին՝ ցանկացած գիտնական, հեղինակ, ըստ հնարավորության, ազատ է իր ստեղծագործությունները, գրքերը ցանկացած այլ անձի նվիրել: Ու դրանից պատերազմներ չեն սկսվում: Այնպես որ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պաշտոնից ազատելու փաշինյանական հրամանը կամայականություն է և լիազորությունների վերազանցում:

Ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե վաղը Ալիևը կամ Էրդողանը նրանից պահանջեն հողին հավասարեցնել Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սա հռետորական հարց է, ցավոք:

Մոտեցանք վերը ակնարկված ավելի խորքային շերտերին: Ինչին ձգտում է Փաշինյանը, կամ ինչը նախանշվում է նրա հակաեկեղեցական, արցախատյաց, արարատատյաց հայտարարություններով, այն է, ինչը բնորոշվում է որպես ազգային ինքնության, պատմական ու ինստիտուցիոնալ հիշողության կազմաքանդում և ջնջում: Փաշինյանը (նաև Անկարան ու Բաքուն) երազում են առնվազն Հայաստանի հայ բնակչությանը «ֆորմատ անելու»՝ հիշողությունները զրոյացնելու, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջնջելու, ապահայացնելու մասին:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարին, ապա ակնհայտ է, որ այն բորբոքվեց անցյալ տարվա մայիսից՝ Շվեյցարիայում եկեղեցական, էկումենիկ կազմակերպությունների համաժողովում Արցախի հայկական քրիստոնեական ու պատմական ժառանգության պահպանման, Արցախի հայության՝ իր բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքի մասին Վեհափառի ունեցած ելույթից հետո:

Ու Փաշինյանը, ի դեպ, տապալվելով իր իսկ նախաձեռնած հակաեկեղեցական արշավում, նախօրեին խոստովանեց, որ «գործակալների», «քեռակնոջ», «կուսակրոնության» ու մնացյալ «մեղադրանքների» թեմայով իր նախորդ հայտարարությունները բացառապես քողածածկույթ էին:

Եվ մի բան էլ. երբ Փաշինյանը խոսում է Սահմանադրության նախաբանը ջնջելու մասին, պետք է գիտակցել, որ դա ընդամենը երկու նախադասություն ջնջելու մասին չէ: Դա այն մասին է, որ Փաշինյանը երազում է Հայաստանի Անկախության հռչակագիրը ոչնչացնելու, պատռելու, այրելու, ջնջելու մասին: Իսկ դա նշանակում է մեկ բան. Հայաստանի Հանրապետության, որպես պետության լուծարում, ինքնիշխանությունով հանդերձ: Սա է նպատակը: Մնացյալը «լո-լոներ» են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր