Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը
ՖոտոԼոս Անջելեսում տեղի ունեցավ 98-րդ ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էին անվանակարգվածներ և այլ միջազգային հայտնիներ: Այս տարի կարմիր գորգին գերիշխում էին շքեղությունն ու փայլը, ծալքերը և ծաղկային նախշերը, և հյուրերը հիմնականում տպավորիչ էին իրենց տեսքով: «Սպլետնիկ»-ը առանձնացրել է լավագույններին։
63-ամյա Դեմի Մուրը գրավեց ուշադրությունը Gucci-ի փետուրներով զգեստով, մինչդեռ 28-ամյա Քայլի Ջենները ներկայացավ իր ընկերոջը՝ Թիմոթի Շալամեին, աջակցելու համար՝ փայլուն կարմիր Schiaparelli զգեստով: Նա նույն զգեստը կրել էր երկու տարի առաջ, բայց արծաթագույն: Լավագույն հագնվածների ցանկում հաջորդը Էլ Ֆանինգն էր, որը կարմիր գորգին փայլեց արքայադստեր նման հանդերձանքով։







