Լրահոս
Կարևոր


«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի գործող իշխանությունները մեկը մյուսի հետևից սպոնտան որոշումներ են կայացնում։ Մե՛կ թոշակներն ու նպաստներն են բարձրացնում, մե՛կ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը, մյուս կողմից հայտարարում են, որ Երևանում և տարբեր համայնքներում մանկապարտեզներն անվճար են դառնալու, մեկ էլ հայտարարում են, որ 0 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր են տրամադրելու։ Չեն մոռանում ամենօրյա ռեժիմով հիշեցնել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին, որը, սակայն, կարծեք թե, կյանքի է կոչվել բուժաշխատողների աշխատավարձերի հաշվին։ Այն, որ սրանք նախընտրական շրջանով պայմանավորված քայլեր են, ակնհայտ է, բայց մեր բյուջեն պատրա՞ստ է այս բեռը կրելուն։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ իրական ռիսկեր կան։ «Սոցիալական ընթացիկ ծախսերի կտրուկ ավելացումն իրական ռիսկեր է բերում, որոնք նախ և առաջ կարող են ունենալ իրական սոցիալական հետևանքներ՝ պայմանավորված գնաճով։ Այդ մասին խոսել է նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահը և իրավացիորեն նշել է, որ սա գնաճային ճնշումների կարող է հանգեցնել։ Դրա փոխարեն առաջարկում էինք, որ օբյեկտիվ կլիներ և տնտեսական առումով հիմնավորված, եթե այս սոցիալական բարձրացումները, որոնք խոստացել էին իրենց ծրագրերով, իրականացնեին փուլային՝ հինգ տարվա ընթացքում, ոչ թե կտրուկ կերպով՝ պաշտոնավարման ժամկետի վերջում։ Պարզ է, որ հետապնդում են զուտ նեղ քաղաքական նպատակ։ Ցանկանում են ընտրություններից առաջ ընտրողի քվեն շահել, բայց այս գործողությունների բեռը, բնականաբար, կրելու է մեր տնտեսությունը։ Երկրորդը՝ բյուջեի եկամուտների մասով. այո՛, պետական բյուջեի եկամուտների աճը համարժեք չէ ընթացիկ ծախսերի աճին, և ընթացիկ ծախսերի այս կտրուկ բարձրացումը կարող է բերել մակրոտնտեսական որոշակի անկայունության։ Բյուջեն պլանավորել ես կոնկրետ եկամուտների պարագայում, բայց ընթացքում ընթացիկ ծախսերը կտրուկ ավելացնում ես։ Այսպես, եկամուտները չեն աճում, ուրեմն պետք է ավելացնես պետական բյուջեի դեֆիցիտը, այսինքն՝ կա՛մ ներքին պարտքը, կա՛մ արտաքին պարտքը։ Պետք է արձանագրենք, որ այս գնաճը և պետական բյուջեի դեֆիցիտի ավելացումը կարող են հանգեցնել նաև ազգային արժույթի որոշակի արժեզրկման, այդ արժեզրկման ռիսկն իրապես կա, և դա իր հերթին նորից շղթայաբար բերելու է գնաճի և այլ բացասական հետևանքների։ Կարճ ասած՝ ակնհայտ է, որ նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր՝ մակրոտնտեսական իմաստով, ընդհանուր տնտեսության իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Մենք պարբերաբար նաև ականատես ենք լինում, որ տարբեր երկրներ (վերջին շրջանում կարծես առավել ակտիվ է Եվրոպական միությունը) խոստանում են ներդրումներ կատարել Հայաստանի այս կամ այն ոլորտում։ Օրինակ՝ օրերս Վերականգնման վարկերի բանկի տնօրենը և Հայաստանի ֆինանսների նախարարը ստորագրեցին 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, որոնք ուղղված են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ֆինանսավորմանը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանին վարկ կամ դրամաշնորհ է տրվում, բայց կարծում ենք, որ կհամաձայնեք՝ նախընտրական շրջանում հանրությունն առավել կասկածամիտ է դառնում՝ սրա հիմքում Հայաստանի իշխանություններին քաղաքական աջակցությո՞ւնն է, թե՞ մեր երկրի այս կամ այն ոլորտը զարգացնելու իրական ցանկությունը։

Պատգամավորը նախ իր մի մտահոգության մասին է բարձրաձայնում։ «Խոստումները, որոնք հիմնականում տրվում են նախընտրական փուլերում, հատկապես այս իշխանության օրոք, տարբեր ներդրումների, աջակցության ծրագրերի և այլնի մասին, հետո չեն իրականանում։ Հիշում ենք 2,6 միլիարդ եվրոյի ծրագրի մասին, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում ակնկալվող մեծ արդյունք կար ձևակերպված։ Տարիներն անցան, բայց այդ ծրագիրը, մեղմ ասած, չիրականացվեց։ Այդ սպասումները, որոնք առաջանում են և հետո չեն իրականացվում, ավելի շատ բացասական հետևանքներ են թողնում։ Իսկ ինչ վերաբերում է, որ նորից խոստումներ են տալիս, սպասումներ առաջացնում, կարծում եմ՝ մեր հանրությունն էլ, քաղաքացիներն էլ արդեն պետք է իրենց փորձով հետևություններ անեն, այն է՝ նախորդ փուլում ինչ խոստացան և ինչ իրականացրեցին։ Դրա ներքո պետք է դիտարկեն այս նոր խոստումները»,-նկատում է մեր զրուցակիցը։ Իսկ այն հարցադրմանը, թե այս խոստումներն իրենց մեջ ավելի շատ քաղաքական գործոն են պարունակո՞ւմ, թե՞ տնտեսական, Ավետիսյանն արձագանքում է. «Ընդհանուր առմամբ, շատ դժվար է տարանջատել, որովհետև պրոցեսն ինքնին քաղաքական է, և աջակցության նման ծրագրերը, այո, նաև քաղաքական բաղադրիչ ունեն։ Այստեղ շատ կարևոր է, որ տեղի ունեցողն իրական դաշտում լինի, ոչ թե զուտ պոպուլիստական նպատակադրումներից ելնելով։ Կարևոր է, որ գործ ունենանք իրականությանը համապատասխանող ծրագրերի հետ»,հավելում է նա։

Մեր տարածաշրջանը ևս վայրիվերումների փուլում է։ Ավաղ, Իրանի դեմ պատերազմը շարունակվում է, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ոչ միայն ընդհանրապես համաշխարհային, այլև Հայաստանի տնտեսության վրա։ «Տարածաշրջանը գտնվում է տուրբուլենտության մեջ։ Աշխարհաքաղաքական բարդ վիճակը և փաստացի պատերազմը չի կարող տարածաշրջանի որևէ երկրի վրա չունենալ տնտեսական անվտանգության իմաստով բացասական ազդեցություն։ Երկրորդ՝ Իրանը մեր արտահանման և ներմուծման հիմնական ուղղություններից մեկն է։ Ունենք երկու հիմնական ուղղություն, որոնցից մեկը վտանգված է, և, ըստ էության, այստեղ լուրջ խնդիր է առաջանալու նաև այդ ուղղությամբ և՛ արտահանողների, և՛ ներմուծողների, և՛ մեր բիզնես հանրության համար։ Երրորդ՝ ի վերջո, շատ կարևոր է, որ այսպիսի իրավիճակներում շատ ներդրումային ծրագրեր, որոնք գալիս են տարածաշրջան, այդ թվում՝ տարածաշրջանի ենթակառուցվածքները զարգացնող կամ առանձին երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումների ձևով իրականացվող ծրագրերը, վստահաբար հետաձգվում են, որովհետև կա անորոշություն և ռիսկ։ «Վառվող» տարածաշրջանում ներդրումներ իրականացնելուց ձեռնպահ կմնան, դա էլ ակնհայտ է։ Եվ, վերջապես, շատ բարդ է ասել, թե որքան կտևի, ինչ հանգուցալուծում կունենա այս պատերազմը։ Ինքնին սա է անորոշ ամբողջությամբ, և այս բոլոր անորոշությունները, եթե գումարեք, դրանք ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական, այլ կոնկրետ տնտեսական չափելի ռիսկեր են»,եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ