Լրահոս
Կարևոր


Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական փոփոխությունները, որպես քաղաքական-իրավական գործընթաց, երբեք չեն առաջանում վակուումում: Գրեթե միշտ դրանք պայմանավորված են լինում պետականության զարգացման որոշակի փուլերով, ներքին կամ արտաքին ճնշումներով, ինստիտուցիոնալ ճգնաժամերով կամ իշխանության վերաձևավորման անհրաժեշտությամբ։ Պետությունները դիմում են սահմանադրական վերանայումների այն ժամանակ, երբ գործող սահմանադրական կարգը այլևս չի ապահովում քաղաքական համակարգի կայունությունը, չի արտացոլում հասարակական հարաբերությունների իրական կառուցվածքը կամ չի համապատասխանում իշխանության իրական բաշխմանը։

Այս համատեքստում սահմանադրական փոփոխությունները կարող են լինել ինչպես էվոլ յուցիոն՝ ուղղված իրավական համակարգի կատարելագործմանը, այնպես էլ՝ ռևիզիոն, երբ դրանք ծառայում են իշխանության կենտրոնացմանը կամ արտաքին պահանջների ներքինացմանը։ Հենց այս երկակի բնույթն է, որ սահմանադրական փոփոխությունների վերլուծությունը դարձնում է ոչ միայն իրավական, այլև խորապես քաղաքական հարց։

Պատմական և համեմատական փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները հիմնականում իրականացվում են մի քանի առանցքային պայմաններում։ Դրանցից առաջնայինն այն է, երբ պետությունը գտնվում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, և անհրաժեշտ է վերանայել իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը։ Երկրորդ հանգամանքը պայմանավորված է այնպիսի պայմաններով, երբ տեղի է ունենում քաղաքական ռեժիմի փոփոխություն, օրինակ՝ անցում ավտորիտարից ժողովրդավարական համակարգի կամ հակառակը։

Կարևոր են նաև արտաքին գործոնները՝ պատերազմները, միջազգային ճնշումները կամ ինտեգրացիոն գործընթացները, որոնք ստիպում են վերաձևակերպել պետական ինքնությունը և իրավական հիմքերը։ Այս վերջին գործոնը հատկապես զգայուն է փոքր և անվտանգության տեսակետից խոցելի պետությունների համար, որտեղ Սահմանադրությունը հաճախ դառնում է ոչ միայն ներքին իրավակարգավորման փաստաթուղթ, այլև արտաքին քաղաքականության գործիք։

Սակայն սահմանադրական փոփոխությունների իրական հետևանքները կախված են ոչ այնքան դրանց ձևակերպումից, որքան դրանց առաջացման շարժառիթներից և ընդունման գործընթացից։ Երբ փոփոխությունները բխում են հասարակության լայն կոնսենսուսից և նպատակ ունեն ամրապնդել իրավունքի գերակայությունը, դրանք կարող են հանգեցնել պետականության ամրապնդմանը, քաղաքական կայունության բարձրացմանը և ինստիտուցիոնալ վստահության վերականգնմանը։ Մինչդեռ այն դեպքերում, երբ սահմանադրական փոփոխությունները պարտադրվում են վերևից կամ պայմանավորված են արտաքին պահանջներով, դրանք հաճախ առաջացնում են լեգիտիմության ճգնաժամ, խորացնում են հասարակական բևեռացումը և կարող են երկարաժամկետ հեռանկարում թուլացնել պետության իմունիտետը։

Այս տեսանկյունից Հայաստանի ներկայիս իրավիճակը առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Իշխանությունների կողմից նոր Սահմանադրության նախաձեռնության մասին հայտարարություններն արդեն իսկ քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից են դարձել, և ակնկալվում է, որ մոտ ապագայում դրա նախագիծը կներկայացվի հանրությանը։

Սակայն այստեղ հիմնական հարցը ոչ թե Սահմանադրության անհրաժեշտությունն է, այլ այն, թե ինչ բովանդակություն է այն կրելու և ինչ քաղաքական տրամաբանության մեջ է այն ձևավորվում։ Քննադատական վերլուծությունների մի զգալի հատվածում արդեն արմատավորվում է տեսակետը, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները չեն արտացոլելու հայ ժողովրդի հավաքական կամքը և պատմական-քաղաքական ձգտումները, այլ առավելապես ուղղված են արտաքին՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից ձևակերպված ակնկալիքների բավարարմանը։

Այս պնդման կենտրոնում է հատկապես Անկախության հռչակագրին արված հղման հարցը, որը ներկայիս սահմանադրական համակարգում ունի ոչ միայն իրավական, այլև խորապես սիմվոլիկ, քաղաքական և պատմական նշանակություն։ Այդ հղումը փաստացի պետականության հիմնադիր ակտի շարունակականության արտահայտումն է, որը կապում է Հայաստանի Հանրապետության իրավական ինքնությունը իր անկախության պատմական հիմքերի հետ։ Եթե Սահմանադրության նոր տեքստում այդ հղումը վերացվի կամ վերաիմաստավորվի, ապա դա կարող է ընկալվել ոչ միայն որպես իրավական փոփոխություն, այլև որպես քաղաքական և ինքնության մակարդակում տեղի ունեցող վերասահմանում, որը փաստացի ենթադրում է որոշակի հրաժարում նախապես ձևակերպված ազգային նպատակներից։

Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը դեռևս չի նշանակում դրանց անխուսափելի իրականացում։ Ժողովրդավարական համակարգերում Սահմանադրությունը մնում է այն եզակի փաստաթուղթը, որի վերջնական լեգիտիմությունը բխում է ոչ թե միայն քաղաքական էլիտաների որոշումներից, այլ առաջին հերթին հանրային կամարտահայտությունից։ Հանրաքվեն այս իմաստով ոչ միայն իրավական մեխանիզմ է, այլև քաղաքական զտիչ, որը թույլ է տալիս հասարակությանը գնահատել առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը սեփական շահերին և արժեքներին։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ուժեղ իշխանությունները կարող են բախվել հանրաքվեում մերժման, եթե առաջարկվող փոփոխությունները չեն ընկալվում որպես լեգիտիմ կամ անհրաժեշտ։

Համեմատական օրինակները այստեղ բավական խոսուն են։ Տարբեր երկրներում սահմանադրական նախագծերը մերժվել են հենց այն պատճառով, որ հասարակությունը դրանք ընկալել է որպես պարտադրված կամ ազգային շահերին հակասող։ Սա ցույց է տալիս, որ սահմանադրական գործընթացը, որքան էլ տեխնիկապես կազմակերպված լինի, կախված է հանրային վստահությունից։ Հայաստանի պարագայում ևս նույն տրամաբանությունն է գործում։ Եթե հանրությունը համոզված լինի, որ առաջարկվող Սահմանադրությունը չի արտացոլում իր հավաքական շահերը կամ ենթադրում է ներքին դաշտում արտաքին ճնշումների բյուրեղացում, ապա հանրաքվեի արդյունքը կարող է դառնալ այդ գործընթացի ճակատագրական հանգրվանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ