ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին
ՔաղաքականությունՌուսաստանից դուրս եկած թուրքական ALTURA տանկերը, որը տեղափոխում էր 140 հազար տոննա նավթ, հարվածի է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել Սև ծովի բաց հատվածում և ուղեկցվել է հզոր պայթյունով։ Տանկերի կամրջակը վնասվել է։ Հաղորդվում է, որ նավի մեքենայական բաժանմունքը լցվել է ջրով։
Այն բանից հետո, երբ ԱԹՍ-ից հարված ստացած տանկերը օգնության ազդանշան է տվել, դեպքի վայր են ուղարկվել առափնյա պահպանության ծառայությունները, ծովային անվտանգության ուժերը և Nene Hatun մասնագիտացված արտակարգ արձագանքման նավը:
Քանի դեռ շարունակվում են նավին օգնություն ցուցաբերելու աշխատանքները, իրավասու մարմինների կողմից պաշտոնական հայտարարություն այն մասին, թե արդյոք սա հարձակում էր, դեռևս չի ստացվել:
Հաղորդվում է, որ անձնակազմի անդամների շրջանում տուժածներ չկան, իսկ անձնակազմի 27 թուրք անդամների առողջական վիճակը գնահատվում է լավ: