Իրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրել
ՔաղաքականությունԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ զինված հակամարտության առաջին երեք շաբաթվա ընթացքում կրել են ընդհանուր առմամբ մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաս: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ըստ պարբերականի՝ ամերիկյան մարտական տեխնիկային հասցված վնասի և վնասված սարքավորումների փոխարինման չափը գնահատվում է 1,4-ից մինչև 2,9 միլիարդ դոլար: Ավելի բարձր գնահատականը հաշվի է առնում ԱՄՆ զինված ուժերի բազայում տեղակայված կատարական ռադարի վնասումը:
WSJ-ն նշում է, որ վնասի հիմնական մասը հասցվել է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով: