Լրահոս
Կարևոր


Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին հայ–ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ձևավորված քաղաքական դինամիկան վերածվում է ոչ միայն դասական հակամարտության շարունակության, այլ նաև խորքային անհամաչափության դրսևորման, որտեղ կողմերի վարքագիծը պայմանավորված է ոչ միայն ուժային ռեսուրսներով, այլև քաղաքական կամքով, գաղափարական հենքով և միջազգային շրջանակների հետ աշխատանքի արդյունավետությամբ։

Հայկական կողմից նկատվում է շարունակական զիջողականության և «խաղաղության օրակարգի» կարևորության բարձրացումը, որը ներկայացվում է որպես անհրաժեշտություն՝ պատերազմից խուսափելու համար։ Ավելին՝ Փաշինյանը իր իշխանության շարունակությունն ու զիջողականությունը ներկայացնում է որպես միակ տարբերակ վերահաս պատերազմից խուսափելու նպատակով։ Սակայն մյուս կողմից՝ հենց այդ մոտեցումն է, որ ստեղծում է հակառակ էֆեկտ՝ խթանելով Ադրբեջանի առավել ագրեսիվ և պահանջատիրական քաղաքականությունը, որը արդեն դուրս է գալիս ոչ միայն Արցախի հարցի շրջանակներից, այլ ուղղակիորեն ուղղվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս իրավիճակը առավել հստակ է դառնում այն հանգամանքի ֆոնին, որ հայկական պետական մակարդակում նկատվում է պատմական արդարության օրակարգի աստիճանական նահանջ, որը հատկապես կապված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների հաղթահարման հարցերի հետ։ Երբ պետական քաղաքականությունը դադարում է համակարգված ձևով առաջ տանել նման հիմնարար հարցեր, առաջանում է վակուում, որը շատ արագ լցվում է հակառակ կողմից։ Ադրբեջանը և Թուրքիան, հենց այդ վակուումից օգտվելով, ակտիվացնում են իրենց քարոզչական և դիվանագիտական գործիքակազմը՝ փորձելով ոչ միայն նսեմացնել հայկական պատմական պահանջները, այլև ձևավորել հակադարձ նարատիվներ, որոնք իրենց էությամբ կեղծարարական են, սակայն միջազգային տեղեկատվական դաշտում կարող են որոշակի ազդեցություն ունենալ։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները «ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայի պաշտոնական շրջանակների աջակցությունը այդ թեզերին, վկայում են, որ գործ ունենք համակարգված և բազմաշերտ տեղեկատվական ռազմավարության հետ։ Այս ռազմավարության նպատակն է ստեղծել կեղծ համարժեքություն՝ Հայոց ցեղասպանության պատմական իրողության և ադրբեջանական կողմից ներկայացվող կեղծ պնդումների միջև, ինչը ոչ միայն խաթարում է պատմական ճշմարտության ընկալումը, այլև թույլ է տալիս Բաքվին ձևավորել նոր քաղաքական պահանջներ՝ հիմնվելով այդ կեղծ նարատիվների վրա։ Միևնույն ժամանակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ակտիվ առաջմղումը և Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հարցի բարձրացումը պետք է դիտարկել ոչ թե հումանիտար կամ իրավական դիսկուրսի շրջանակներում, այլ որպես հստակ քաղաքական և ռազմավարական գործիք։ Սա ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելուն և ապագա հնարավոր պահանջների լեգիտիմացմանը։ Երբ նման օրակարգերը շրջանառվում են պետական մակարդակով և չեն ստանում համարժեք հակադարձում, դրանք աստիճանաբար կարող են վերածվել միջազգային քննարկման առարկայի, ինչն արդեն ինքնին վտանգավոր է։

Այս համատեքստում կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական կողմը հրաժարվեց միջազգային դատական ատյաններում ներկայացված մի շարք հայցերից, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և ցեղասպանական բնույթի հանցագործություններին։ Այդ հայցերը ոչ միայն իրավական գործիք էին, այլ նաև քաղաքական և դիվանագիտական լծակ, որոնք կարող էինք միջազգային հարթակներում ամրագրել աղաղակող փաստերի վրա հիմնված գնահատականներ։ Դրանցից հրաժարումը ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ փաստերի դաշտը դատարկվում է հայկական կողմից, և այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական կեղծ կամ մանիպուլ յատիվ պնդումներով։ Այստեղ գործում է պարզ, բայց վտանգավոր տրամաբանություն՝ եթե դու չես ձևակերպում քո ճշմարտությունը, ավելին՝ հրաժարվում ես դրանից, ապա ուրիշը կձևակերպի իր կեղծիքը։

Բացի այդ, ՀՀ իշխանությունների կողմից «խաղաղություն մուրալու» քաղաքականությունը ստեղծում է ուժերի ընկալման լուրջ անհավասարակշռություն։ Միջազգային հարաբերությունների պրակտիկան ցույց է տալիս, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական կամք, այլև հավասարակշռված դիրքավորում և զսպման գործիքներ։ Երբ մի կողմը հանդես է գալիս միակողմանի զիջողականությամբ, իսկ մյուսը շարունակում է ագրեսիվ և պահանջատիրական քաղաքականությունը, ձևավորվում է ոչ թե խաղաղության, այլ պարտադրանքի միջավայր։ Սա հանգեցնում է նրան, որ խաղաղությունը դադարում է լինել փոխադարձ շահերի բալանսի արդյունք և վերածվում է միակողմանի թելադրված կարգավորման փորձի։ Ադրբեջանի վարքագծի սանձարձակությունն ու լկտիության աճը հենց այս համատեքստում պետք է դիտարկել որպես արձագանք այն միջավայրին, որտեղ հակադարձման մեխանիզմները թուլացած են կամ բացակայում են։

Այս ամբողջ գործընթացի մեջ առանձնահատուկ կարևորություն ունի այն հարցը, թե ինչ է նշանակում «արժանապատիվ խաղաղություն»։ Եթե խաղաղությունը ձեռք է բերվում ինքնիշխանության, պատմական հիշողության և ազգային շահերի հաշվին, ապա այն դժվար է անվանել կայուն և դասական իմաստով խաղաղություն։ Ավելի հավանական է, որ նման պայմաններում ձևավորված կարգավորումը պարունակի նոր հակամարտությունների սերմեր, որոնք ապագայում կարող են վերածվել ավելի լուրջ ճգնաժամերի։

Հետևաբար, մեկ ամբողջական պատկերում կարելի է արձանագրել, որ ներկայիս իրավիճակը ձևավորվում է մի շարք փոխկապակցված գործոնների արդյունքում՝ հայկական կողմի զիջողական քաղաքականություն, միջազգային իրավական գործիքների ոչ լիարժեք օգտագործում, պատմական օրակարգերի նահանջ և հակառակ կողմից այդ բոլոր հանգամանքների ակտիվ շահագործում։ Այս համադրությունը ստեղծում է այնպիսի դինամիկա, որտեղ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ստանում է նոր լեգիտիմացման և ընդլայնման հնարավորություններ։

Այս պայմաններում խաղաղությունը չի կարող լինել ընդամենը հայտարարությունների մակարդակում ձևակերպված նպատակ։ Այն պահանջում է համալիր ռազմավարություն, որը ներառում է ուժի հավասարակշռություն, դիվանագիտական ակտիվություն, իրավական պայքար և տեղեկատվական հակազդեցություն։ Բայց հարցն այն է, որ պատերազմում պարտված և բանակցությունների հարթակում անընդհատ զիջող ղեկավարն ընդունակ չէ իրական ու արժանապատիվ խաղաղության հասնել։ Իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանն այնպիսի ղեկավարություն ունենա, որը կփորձի հետ շրջել զիջումների ու նվաստացման անիվը՝ հասնելով իրական, արժանապատիվ խաղաղության:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը