Լրահոս
Կարևոր


Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ)

Հասարակություն

Այսօր «Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը եւ շարժման անդամ Հայկ Նահապետյանն այսօր այցելել էին Տիգրանաշեն՝ տեղում հասկանալու, թե ինչ իրավիճակում են ապրում սահմանամերձ գյուղի բնակիչները։

Գյուղում առաջին իսկ հայացքից նկատելի է՝ որոշ տներ փակ են, մի մասը՝ դատարկ։ Մնացած բնակիչներն էլ չեն թաքցնում իրենց մտահոգությունները։ Ասում են՝ անվտանգային խնդիրները շարունակում են անհանգստացնել, իսկ ընդհանուր իրավիճակը մնում է անորոշ․

«էս վիճակում ապրելը էդքան էլ հեշտ չի։ Էդ բնակավայրերը՝ սրանք բնակեցվա՞ծ են, ի՞նչ աշխատանքով են էստեղ հիմնականում զբաղվում, ու դպրոցի մասին ասի։ Դպրոցը արդեն, որ աշակերտները քիչ են, փակվում է։ Հետո ներքև են գնում, էլի Սևակավան․ ոչ ապահովում են գնալը, տանել-բերելը, ոչ էլ՝ էս կրթությունը ինչ են հաշվում։ Ով որ լավ սովորում է, ուզում է ներքև իջնի, չգիտեմ, էդ է, գյուղի դրվածքը էդ է»,-պատմում է Տիգրանաշենում բնակվող կինը։
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը և շարժման անդամ Հայկ Նահապետյանը հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները և դրանց հիման վրա ներկայացրել նամակ-դիմում։ Նրանք պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկեն հստակ և անհապաղ քայլեր.
«Ստեղծված իրավիճակը պարունակում է լուրջ վտանգ՝ առանձին տարածքների փաստացի կորստի և կարող է հանգեցնել հնարավոր անեքսիայի՝ առանց ռազմական գործողությունների, ինչը կարող է տեղի ունենալ բնակչության համակարգված դուրսմղման և հակառակորդի գործողությունների նկատմամբ լուռ հանդուրժողականության պայմաններում։

Մենք պահանջում ենք անհապաղ և կոնկրետ գործողություններ։ Սահմանամերձ համայնքների անվտանգությունը պետք է լինի պետական քաղաքականության անվերապահ և առաջնային ուղղություն»,- ասվում է նամակում:

Շարժման ներկայացուցիչները նշում են՝ սահմանամերձ համայնքների անվտանգությունը պետք է լինի պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։

«Դատարկվող գյուղը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Անձամբ իմ՝ որպես քաղաքական գործչի մոտ, մեծանում են կասկածները, թե արդյոք Հայաստանի իշխանությունները չեն տրվի Ադրբեջանի պահանջներին և, հաշվի առնելով գյուղի դատարկման գործընթացը, չեն գնա այս տարածքը հանձնելու ճանապարհով։

Այս մտավախությունը, պետք է ասել, բավականին հիմնավոր է, քանի որ Ադրբեջանը մշտապես առաջ է քաշում անկլավների վերադարձի պահանջը»,-նշում է շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը։

Հայկ Նահապետյանն էլ հավելում է՝ մարդկանց սեփակապության վկայական չեն տալիս.

«Հիմա այստեղ պատկերացրեք՝ երբ հասնում ես բնակչին, հարցնում ես՝ սեփականության վկայական ունե՞ս, ասում է՝ չունեմ, ինչ-որ ձևով գրանցված է Սևակավանում։ Այսինքն՝ հասկանալի է, որ հոգեբանորեն ինքը կառչած չէ այդ հողակտորին, այդ տանը, որտեղ ինքը մշակում է, ապրում է, կերակրում է իր ընտանիքը, իրենը չէ, կարող են տալ ադրբեջաներին»։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»