Փիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում
ՖոտոԱնջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 19-ամյա դուստրը՝ Շայլոն, նկարահանվել է հարավկորեացի երգիչ Դայոնգի «What's a Girl to Do» երգի տեսահոլովակում:
Տեսանյութում Շայլոն, մյուս անդամների հետ միասին, պարում է Դայոնգի հետ, մի քանի անգամ փոխելով կերպարն ու կրկնօրինակել մոր կերպարը՝ «Լարա Քրոֆտ. դամբարանների կողոպտիչը» ֆիլմից։

Շայլոն Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ավագ կենսաբանական դուստրն է։ Նա պրոֆեսիոնալ պարուհի է: Սակայն նոր տեսահոլովակը նրա էկրանային դեբյուտը չէ։ 2008 թվականին, երկու տարեկան հասակում, նա իր կինոդեբյուտը կատարեց՝ մարմնավորելով «Բենջամին Բաթոնի տարօրինակ պատմությունը» ֆիլմի գլխավոր հերոսուհու դստերը, որին մարմնավորում էր նրա հայրը։ Նա նաև հնչյունավորել է «Կունգ Ֆու Պանդա 3» ֆիլմը։
Դերասաններն ունեն նաև 17-ամյա երկվորյակներ՝ Նոքսը և Վիվիենը, և երեք որդեգրված երեխա։ Ջոլին և Փիթը պաշտոնապես ամուսնալուծվել են 2024 թվականի վերջին՝ երկու տարվա ամուսնությունից և հետագա ութ տարվա դատական վեճերից հետո։ Ծնողների միջև կոնֆլիկտի ֆոնին նրանց երեխաներից մի քանիսը, այդ թվում Շայլոն, հրաժարվել են հոր ազգանունից։





