Լրահոս
Կարևոր


Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով

Հասարակություն

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի առանցքային ցուցանիշներն զգալի ձեռքբերումներով․ անցնող տարվա ընթացքում Բանկի ակտիվները կազմել են 423 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 52%-ով։ 

2025թ․-ին Ֆասթ Բանկն ստացել է 2 ISO համապատասխանության հավաստագիր՝ տեղեկատվական ու կիբերանվտանգության և գաղտնիության բարձր պահանջներին համապատասխանելու համար։ Ի հավելումն, գերմանական «Agents for Impact» կազմակերպության կողմից իրականացված գնահատման արդյունքում Ֆասթ Բանկին շնորհվել է նաև Կայունության համապատասխանության B+ վարկանիշ։

Ֆասթ Բանկը շարունակել է զարգացնել թվային էկոհամակարգը․ թարմացրել է Մոբայլ հավելվածը և օնլայն բանկինգը, ավելացրել նոր հնարավորություններ` դարձնելով հարթակներն ավելի պարզ ու արագ։ Բանկն այսօր ունի 260 հազար ակտիվ հաճախորդ, որոնք ամեն օր անցում են կատարում դեպի Ֆասթի թվային հարթակներ։ Միայն մեկ տարվա ընթացքում առցանց գործարքների քանակն աճել է 10 անգամ։

Անցնող տարվա ընթացքում Բանկը թողարկել է ավելի քան 100 հազար ԱկնՔարտ, ընդլայնել է Visa քարտատեսակների ամբողջ փաթեթը՝ թվային քարտերից մինչև պրեմիում դասի մետաղական քարտ, գործարկել է նաև Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտեր։ Ի դեպ, այս տարի Ֆասթ Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգից ստացել է «Evolving Partnership Award 2025» մրցանակը, իսկ Mastercard միջազգային վճարային համակարգից՝ «Excellence in scaling payment solutions» մրցանակը։

Թվային լուծումներին զուգահեռ Ֆասթ Բանկն ընդլայնել է նաև իր ցանցը՝ բացել է 4 նոր մասնաճյուղ և վերաբրենդավորել 10-ը։ Կոնտակտային կենտրոնը ևս գտնվել է հաճախորդների տրամադրության տակ, որտեղ աշխատակիցները մեկ տարվա ընթացքում  սպասարկել են ավելի քան մեկ միլիոն զանգ։

Ֆասթ Բանկում հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվել աշխատակիցների մասնագիտական զարգացման և նոր գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտությունը․ Բանկը 2025-ին անցկացրել է 85 ներքին և արտաքին վերապատրաստման ծրագիր, որին մասնակցել է ավելի քան 1200 աշխատակից։ Նվիրված աշխատանքի շնորհիվ Բանկը նախորդ տարում դասվել է  առաջատար գործատուների շարքին։ 2025թ․-ին թիմը համալրվել է 361 աշխատակցով՝ դառնալով 1367 աշխատակից։ Ֆասթ Բանկին է միացել նաև ամենայուրահատուկ և խորհրդանշական անդամը՝ համրուկը՝ Բանկի թալիսմանը։ 

Ֆասթ Բանկը 4.784  մլրդ դրամից ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե և, հավատարիմ լինելով իր սոցիալական պատասխանատվության արժեքներին, 600 միլիոն դրամից ավելի գումար է տրամադրել բարեգործական տարբեր ծրագրերի։ Ֆասթ Բանկի վարկային պորտֆելն աճել է 55%-ով՝ դառնալով 341 մլրդ դրամ, որից 38%-ը սպառողական վարկ է, 30%-ը՝ կորպորատիվ վարկեր, 24%-ը՝ հիփոթեքային վարկեր  և  8%-ը՝ ֆինանսական վարձակալություն (լիզինգ)։ Բանկի ավանդային պորտֆելն աճել է 68%-ով՝ հասնելով 248 մլրդ ՀՀ դրամի։ Պարտավորությունների թիվն աճել է 63%-ով՝ դառնալով 339 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտատոմսերի թիվը՝ 109%՝ 29 մլրդ ՀՀ դրամ։

Ֆասթ Բանկի կապիտալը կազմել է 84 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 21%, Բանկի շահույթը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան