Լրահոս
Կարևոր

Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան

Քաղաքականություն

Ինչքան էլ արդարությունը և արդարադատությունը Հայաստանում հիվանդացել է, գլոբալ առումով չի գործում, շատ մեծ հույս ունեմ, որ այսօր այդ ամենի վերջը լինելու է, որովհետև վերջիվերջո գծեր կան, ամեն ինչ պետք է այս չափ ու սահմանի մեջ լինի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի այսօր մեկնարկած դատավարությանը։

«Արդարությունը մի պահ ոտքի է կանգնելու, շատ մեծ հույս ունեմ, որ այսօր հենց այդ օրն է։ Այն, ինչ հիմա Հայաստանում կատարվում է, աշխարհում չտեսված ու չլսված բան է, ընդիմադիր կարևորագույն ուժի առաջնորդը,  կուսակցության նախագահն արդեն շուրջ մեկ տարի ապօրինի կալանավորված է ու փաստացի չի կարող իր ընտրողների, հասարակության հետ շփվել։ Այստեղ , մեխն այն է, որ գործը կարված է։ Սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի վախերի արտացոլանքն է, որ ամեն օր ապացուցվում է։

Նիկոլ Փաշինյանը վախենում է իր աթոռը կորցնելուց, վախենում է Սամվել Կարապետյանի անունից, Սամվել Կարապետյանի շուքից։

Իշխանությունները փորձում են ինչ-որ զարտուղի  ճանապարհներ  գտնել, որպեսզի հնարավոր լինի դաշինքի անվանումից հանել Սամվել Կարապետյանի անունը, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը նախատեսում է խաղի հստակ կանոններ, ըստ որի առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոնները փոխել պետք չէ։ Բայց մենք տեսանք, որ ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, իմանալով, մեր կուսակցությունը հանդես է գալիս դաշինքով, ամեն ինչ արեցին, որպեսզի Սամվել Կարապետյան անունը չշոշափվի, չերևա ոչ մի տեղ։ Սրանք հենց վախերի մասին են խոսում»,–ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վախենում է մինչև տարեվերջ Սամվել Կարապետյանը դառնա «բոմժ», ռուբեն Մխիթարյանն ասաց. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը որևիցե կարմիր գիծ չունի, բարոյական նորմեր առկա չեն, այո, ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հակաօրինական շատ ու շատ քայլեր անել, բայց ի՞նչ է նշանակում վարչապետի մակարդակով իր քրտինքով աշխատած գումար ունեցող մարդուն, հայրենասեր մարդուն, հայրենանվեր մարդուն ասել՝ «բոմժ կսարքեմ»։

Դիտարկմանը, որ Փաշինյանը պարզաբանել է, որ Սամվել Կարապետյանը դրսում խոստումներ ունի  տված և ինքը  մտահոգություններ ունի, որ կարող է այդ խոստումները չկատարի և որոշակի շրջանակները փորձեն նրան ունեզրկել, «Ուժեղ Հայաստանի» անդամն ասաց. «Այդ խոսույթը ավելի շատ նման է նրան, որ ասաց՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինքը ընդամենը շարքային մանիպուլյատոր է, ստի, կեղծիքի էտալոն է։ Նմանատիպ տեղեկատվությունները ընդամենը իրենց փոքրիկ խմբակին հույս տալ է։ Իրենց այս քայլերը ցույց են տալիս, որ իրենք իրոք ցայթտոտի մեջ են, հասկանում են, որ տարբերակ չունեն վերարտադրվելու։ Դրա համար էլ  ձեռքները գցել են փրփուրից»։

Նա վստահություն հայտնեց, որ Սամվել Կարապետյանի անունը դաշինքի անվանումից հանելը որևէ ազդեցություն չի ունենալու, որովհետև մարդիկ գիտեն Սամվել Կարապետյանի թիմը որն է. «Մենք ունենք պլան Ա, պլան Բ և այլն»։

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան