Լրահոս
Կարևոր

Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ Ֆլիկ

Սպորտ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ չթաքցրեց իր հիասթափությունը «Ատլետիկոյից» կրած պարտության և Չեմպիոնների լիգայից դուրս մնալու կապակցությամբ, սակայն միևնույն ժամանակ բարձր գնահատեց իր սաների կատարած աշխատանքը։ Գերմանացի մասնագետի կարծիքով՝ կատալոնացիներն արժանի էին ավելիին։

Չնայած «Բարսելոնան» խաղադաշտում ուներ առավելություն և ավելի շատ գոլային պահեր ստեղծեց, արդյունավետությունը կրկին դավաճանեց կապույտ-նռնագույններին։ Ֆլիկը շեշտեց, որ թիմը ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց.

«Շատ հիասթափված ենք արդյունքից, քանի որ բազմաթիվ հնարավորություններ ունեինք։ Կարող էինք խփել երրորդ գոլը, բայց փոխարենը սեփական դարպասն ընդունեցինք։ Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այն, ինչ տեսա դաշտում։ Սրանք փոքր դետալներ են, որտեղ բախտը մեզ չժպտաց։ Թիմը տվեց իր առավելագույնը»։

Ֆլիկը հատկապես ափսոսանք հայտնեց առաջին կեսում խաղի ելքը վճռելու հնարավորությունը ձեռքից բաց թողնելու համար.

«Մենք հիանալի առաջին խաղակես անցկացրինք և պետք է ավելի շատ գոլեր խփեինք։ Մենք արժանի էինք լինել կիսաեզրափակչում։ Խաղադաշտում ցուցադրած մեր մենթալիտետն ինձ հպարտության առիթ է տալիս»։

Երբ լրագրողները փորձեցին մարզչից մեկնաբանություն կորզել մրցավարական որոշումների վերաբերյալ, Ֆլիկը նախընտրեց զուսպ մնալ՝ թերևս խուսափելով ավելորդ սկանդալներից.

«Չեմ ցանկանում խոսել մրցավարների մասին։ Ես չեմ կարող փոխել նրանց որոշումները։ Դա գուցե լավ նյութ կլիներ ձեզ համար, բայց ես դա չեմ անի»։

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Բարսելոնայի» համար գլխավոր առաջնահերթությունը մնում է ներքին առաջնությունը։ Ֆլիկը կոչ արեց թիմին կենտրոնանալ Լա Լիգայի տիտղոսը նվաճելու վրա.

«Հիմա պետք է հաղթել լիգան։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց դեռ ոչինչ արված չէ։ Ուզում եմ տեսնել այն նույն մենթալիտետը, որն այսօր ունեինք։ Մենք երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել։ Մենք պետք է դառնանք ավելի լավը, և հենց դրա վրա էլ աշխատում ենք»։

Չնայած մարզչի լավատեսական խոսքերին, նրա դեմքի արտահայտությունն ավելի շատ տխրություն էր մատնում, քան հռետորաբանությունը։ «Բարսելոնան» ստիպված է ընդունել այս հարվածը և պատրաստվել Մադրիդի «Ռեալի» հետ վճռորոշ դիմակայությանը, գրում է Sport.es-ը։

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին