Լրահոս
Կարևոր


Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նկատելու, որ առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերի հիմնական խնդիրներից մեկը իշխանական օրակարգին արձագանքողի դիրքից օրակարգ ձևավորողի, թելադրողի դիրքին անցնելն է:

Տեսեք, նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, տարբեր գործիչներ, մեդիա շրջանակներ թեկուզ ծաղրանքով անդրադառնում են Փաշինյանի որևէ քայլին, թեկուզ «պերաշկի» ուտելուն, միևնույնն է՝ փաստացի արձագանքում են իշխանական օրակարգին: Ճիշտ է, բովանդակային առումով «ցիլոն» կամ ինչ-որ բան ուտելը օրակարգ չես համարի, բայց դրա մասին խոսելով, ցանկացած պարագայում, անդրադառնում ես իշխանության գործողություններին կամ ցուցադրություններին, ինչին էլ հենց Փաշինյանը ձգտում է:

Իսկ թե ինչու է Փաշինյանը «պերաշկի», կարտոֆիլ կամ եգիպտացորենի կողրիկ ուտում և դա ցուցադրում, առանձին անդրադարձի նյութ է: Հակիրճ կարելի է արձանագրել ակնհայտը. նա չունի ասելիք: Նա չունի հանրությանն առաջարկելու բան, բացի պատերազմով սպառնալուց և շոուներ սարքելուց: Իսկ վերջին շրջանում էլ, և սա էական պահ է, Փաշինյանի օրն սկսվում է ընդդիմադիր հիմնական ուժերի հասցեին սպառնալիքներով ու անվանարկումներով, ինչի հերթական դրսևորմանն ականատես եղանք երեկ: Եվ այստեղ շատ կարևոր պահ կա. արդեն Փաշինյանն է սկսում արձագանքել ընդդիմադիր հիմնական ուժերի ներկայացուցիչներին, վերջիններիս հայտարարություններին, առաջադրած թեզերին կամ բնորոշումներին:

Փոքր-ինչ «տնավարի» կամ «խոհանոցային» նկարագրելու պարագայում կարելի է ասել, որ Փաշինյանը ամբողջ գիշեր աչք չի կպցրել, սպասել է, թե երբ լույսը կբացվի, որպեսզի բորբոքված մտնի ֆեյսբուքներն ու խոսի... ընդդիմադիր ուժերի և այդ ուժերի լիդերների մասին: Այսինքն, նրա ուշքն ու միտքն ընդդիմադիրներն են, այլ ոչ թե, ասենք, իր եղած կամ չեղած ծրագրերը, քայլերը:

Մյուս կողմից՝ չի կարելի ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ ու ասել, թե ընդդիմությունն է օրակարգ թելադրում: Առայժմ, թերևս, տեղին է դիտարկումը օրակարգ ձևավորելու մասին: Ու այդ գիծը պետք է շարունակել: Առավել ևս, որ ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերը հասարակությանն առաջարկելու շատ բաներ ունեն՝ ի տարբերություն պատերազմաբեր ու պատերազմով սպառնացող իշխանության:

Ընդդիմադիրները առաջարկում են երաշխավորված խաղաղություն, կայուն անվտանգություն, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, սոցիալական ապահովության և աշխատատեղերի ձևավորման, տնտեսական առաջընթացի ծրագրեր: Ամեն մեկը՝ իր ձևով: Կարծում ենք՝ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան սահուն կերպով լրահոսում ծանրության նժարը թեքել իրենց առաջարկությունների, ծրագրերի, դրանց հետ կապված քննարկումների կողմը:

Իսկ Փաշինյանի «գիշերհանա» հակաընդդիմադիր բորբոքումները լավագույնս բնութագրում են այն, որ նա էլի անհարիր, անթույլատրելի բառապաշարի է անցել: Չնայած, կներեք, ինչո՞ւ «էլի»: Այսինքն, այդ ե՞րբ էր այդ բառապաշարից հեռու գնացել: Նա, որ իրեն էթիկայի ու էսթետիկայի նվիրյալի տեղ էր դրել, մշտապես անտեսել է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այս դեպքում բնորոշն այն է, որ Փաշինյանն իսկապես էլ չունի ասելիք: Դրա համար էլ անցնում է ցածրակարգ վիրավորանքների:

Նրան մնացել է մեկ էլ պետական բյուջեի միջոցներով յուրօրինակ «ընտրակաշառքներ» բաժանելը, թոշակառուների մասին «հանկարծակի» հիշելը, գյուղացիներին անտոկոս վարկեր խոստանալը կամ տալը: Գյուղացիներին, որոնք այդ վարկերից պատրաստվում են օգտվել, պետք է բացատրել, որ դա պետությունն է տալիս, եթե Փաշինյանն ասում է՝ անտոկոս, ապա երբ քվեարկությամբ ու համատեղ ուժերով Փաշինյանը հեռացվի իշխանությունից, ապա գյուղացիների համար կարվի ավելին, քան անտոկոսը:

Օրակարգն, իհարկե, կարևոր է: Բայց ոչ պակաս էական է երկրում, հասարակության մեջ տրամադրության փոփոխությունը: Ներկայում մեր հանրությունը մի տեսակ «ավտոմատացված» ռեժիմի անցած դատապարտյալ է հիշեցնում իր վարքով: Այդ հոգեվիճակն ու տրամադրությունը պետք է փոխվի, ու դա, ամենից առաջ, ընդդիմադիր հիմնական ուժերի խնդիրն է: Հասկանալի է, որ ընտրություններին ավելի մոտ հանրության մեջ համապատասխան տրամադրությունները ավելի նկատելի կլինեն, բայց ընդդիմության խնդիրը արդեն հիմիկվանից այդ ուղղությամբ աշխատելն է:

Առանց տրամադրությունների փոփոխության, դժվար կլինի հասնել իշխանափոխության: Թեպետ, եթե իրերն իրենց անուններով կոչենք, դա սոսկական իշխանափոխություն չի լինի, այլ փաշինյանական աղետաբեր իշխանությունից երկիրը, պետության ու ժողովրդի ապագան փրկելու համատեղ ջանք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ Գևորգյան