Լրահոս
Կարևոր


«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմաթիվ փորձագետներ Փաշինյանի իշխանության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու «քաղաքականությունը» որակում են արկածախնդրական: Ընդ որում՝ որակում են փաստերով: Փաշինյանն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ «նստել երկու աթոռի վրա» չի ստացվի: Բայց համառորեն շարունակում է իր արկածախնդրական «գիծը», որն ում ասես ձեռնտու է, միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին:

Մայիսի 4-5-ը Երևանում նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի համաժողով և Հայաստան-ԵՄ գագաթաժողով: Այդ օրը Երևանի կենտրոնը փակ է լինելու, նույնիսկ լրացուցիչ «հանգստյան օր» է սահմանվել: Բայց դա անկարևոր մանրուք է՝ համեմատած այդ իրադարձության հեռագնա հետևանքների հետ:

Նախընտրական դիվիդենտները, որոնք ակնկալում է ստանալ Փաշինյանը, այդ հետևանքների շարքում խամրում են, եթե նկատի ունենանք այն, որ դա առավել քան կոնկրետ ազդակ կլինի առ այն, որ Հայաստանը սրընթաց շարժվում է Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու ուղղությամբ:

Դրանից Հայաստանը բացարձակապես ոչինչ չի շահելու: Ժամանակակից ԵՄ-ին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ինչ կլինի Հայաստանի, երկրի տնտեսության ու ժողովրդի հետ: Նրանց համար առանցքայինն ու գլխավորը այն է, որ Ռուսաստանի համար վատ լինի: Այսինքն, եթե դա «խաղ» է, ապա ակնհայտորեն մեր խաղը չէ: Իսկ ովքե՞ր են մայիսի 4-5-ը Երևան գալու: Եվրոպական այն երկրների ներկայացուցիչները, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի վրա բենզին լցնողներն են: Իրենց ֆինանսավորմամբ, բայց Ուկրաինայի հաշվին:

Եվրոպական երկրների այդ խումբը «Ցանկացողների դաշինք» անվանումն է ստացել և ներառում է Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Բալթյան երկրները, Սկանդինավիայի պետությունները, որոնք գործնականում հովանավորում են պատերազմը Ռուսաստանի դեմ։

Ու ահա, այդ երկրների ղեկավար-ներկայացուցիչները գալիս են Հայաստան, Փաշինյանի հետ քննարկելու համար... ի՞նչ:

Առավել ևս, որ առկա աշխարհաքաղաքական իրավիճակում՝ հայ-ռուսական փչացած հարաբերություններ, ռուս-ուկրաինական հակամարտություն, ԱՄՆ-Իրան պատերազմ, նշված «եվրամիջոցառումը» խնդրահարույց «մեսիջ» է մեր հարևաններին՝ Իրանին, Վրաստանին ու ավանդական գործընկերներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին:

Հասկանալի է՝ Փաշինյանը ուզում է քարոզարշավի «հոգեցունց» մեկնարկ ունենալ: Բայց թե դա ի՞նչ արտաքին-քաղաքական խնդիրներ կհարուցի, նրան ու ՔՊ-ին չի հետաքրքրում:

Պարզ է, չէ՞, որ Ռուսաստանը, մանավանդ առկա իրավիճակում, համապատասխան արձագանք է դրսևորելու: Ըստ որում, շատ հնարավոր է, որ ռուսական արձագանքը նախ առևտրատնտեսական լինի: Ի՞նչ են անելու ռուսական շուկայի միջոցով աշխատող տնտեսվարողներն ու նրանց հազարավոր աշխատակիցները: Փաշինյանին ու ՔՊին դա ևս չի հետաքրքրում: Նրանք Հայաստանի անվտանգության երաշխավոր են տեսնում Ադրբեջանին ու Թուրքիային: Իսկ դա նշանակում է, որ իշխանության մնալու դեպքում կխզեն առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի, նաև Իրանի հետ:

Դժվար չէ ինքնուրույն ծանրութեթև անել, թե դա ինչ ծանրագույն, աղետալի հետևանքներ կունենա: Մասնավորաբար, կստանանք «եվրոգնով» գազ, ինչի արդյունքում գրեթե ամեն ինչ կթանկանա մեր երկրում, լուրջ բարդություններ առաջ կգան հայկական արտադրանքի՝ ԵԱՏՄ և հատկապես ռուսական շուկայում իրացման հարցում՝ համապատասխան հետևանքներով (տնտեսվարողների գործունեության կրճատում կամ փակում, աշխատատեղերի կրճատում, աղքատության խորացում և այլն): Սարսափելի ծանր վիճակում կհայտնվի գյուղատնտեսությունը: Հնարավոր է նաև վիզային ռեժիմի սահմանում, ինչը կնշանակի էական բարդություններ հատկապես արտագնա աշխատանքի մեկնողների համար, և սա այն դեպքում, երբ երկրում համապատասխան ծավալի աշխատատեղեր պարզապես չկան: Էապես կնվազեն Հայաստան մտնող տրանսֆերտները: Հավանական է նաև օդային փոխադրումների արգելքը, ինչն արդեն ԵՄ պահանջ կլինի: Սրանք միայն հավանական հետևանքների մի չնչին մասն են, ու դժվար է հավատալ, որ հայ մարդն իր ու իր երեխայի համար հենց այսպիսի «ապագա» է պատկերացնում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանԱզատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՄենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԱվետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում