Լրահոս
Կարևոր


Հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը՝ տարբեր աշխատատեղերի համար

Հասարակություն

 

Cascade People & Business ՄՌ ծառայություններ և խորհրդատվություն տրամադրող ընկերությունը R-insights Research Company հետազոտական ընկերության հետ համատեղ մշակել են նախագիծ, որի նպատակն է հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը (salary survey)՝տարբեր աշխատատեղերի համար: Ընտրվելու են կազմակերպությունների համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող պաշտոններ/աշխատատեղեր, որոնց վերաբերյալ իրականացվելու է աշխատավարձի ուսումնասիրություն:«Մեր իրականությունն էապես փոխվել է, և այս պահի կարևոր խնդիրներից մեկն, ըստ մեզ, ՄՌ համայնքը հասանելի, արագ և միևնույն ժամանակ խորքային գործիքներով ապահովելն է: Հատկապես առանցքային ենք համարում աշխատավարձի ուսումնասիրության նորագույն ստանդարտների ներմուծումը մեր իրականություն: Ըստ այդմ՝ մշակել ենք համատեղ պրոդուկտ՝ միավորելով երկու ընկերությունների փորձագիտական ռեսուրսները:»,- նշել է Cascade People & Business խորհրդատվական ընկերության հիմնադիր և Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:

Нет описания.

 «Աշխատավարձերի ուսումնասիրության՝ մեր կողմից մշակված մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս համապարփակ կերպով գնահատել պաշտոնների վարձատրությունների բաշխումը շուկայում ՝ միևնույն ժամանակ փորձելով հնարավորինս քիչ ծանրաբեռնել ՄՌ բաժինների պատասխանատուներին՝ պահանջվող տվյալների տրամադրման փուլում: Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ ձգտել ենք ձևավորել հետազոտական պրոդուկտ, որը ՄՌ ղեկավարներին հնարավորություն կտա բարձրացնելիրենց որոշումների արդյունավետությունը՝ հիմնվելով շուկայի տվյալների վրա:»,- նշել էR-insights Research Companyհետազոտական ընկերության հիմնադիր Դիանա Ղազարյանը։

Нет описания.

 Հետազոտությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքով. այսինքն՝ որևէ անվանական տվյալ որևէ տեղում չի հրապարակվելու, բոլոր հավաքագրված տվյալները վերլուծվելու են ընդհանրացված տարբերակով:

 Հետազոտությունը նպատակունի ներառել հայաստանյան շուկայի 100-ից ավելի ընկերություն, ինչի արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ շուկայի համապարփակ պատկեր: Մշակված մոտեցումը միտված է ապահովել արագություն՝ հնարավորինս պարզեցված հարցաթերթի շնորհիվ, և ճկունություն: Արդյունքում պատրաստվելու է համընդգրկուն վերլուծական հաշվետվություն յուրաքանչյուր պաշտոնի համար, որն ամփոփելու է աշխատավարձի հարցման ամբողջացված արդյունքներն ըստ տարբեր չափանիշների (ոլորտ, կազմակերպության չափ, աշխատանքային նկարագրի բովանդակություն և այլն):

 Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) հանդիսանում է  մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում՝  գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 10 տարիների ընթացքում ՝համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ՝ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող  ՄՌ համայնքի համար: Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ-ից մինչ այսօր ունի շուրջ 70-ից ավել անդամ՝ավելի քան 45 ընկերություններից, որի նպատակն է  համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբ գործնական հանդիպումների ու  մարդկային ռեսուրդների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

 R-insights հետազոտական ընկերությունն  (https://www.r-insights.am)առաջարկում է շուկայի և սոցիալական հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մեր հետազոտությունները միտված են բացահայտելու սպառողական վարքի մոդելները, դուրս բերելու առանցքային միտումները, վեր հանելու թիրախային խմբերի կարծիքները, գիտելիքները և զգացմունքները, գնահատելու  մեր գործընկերների կողմից նախատեսվող գործողությունների պոտենցիալ արդյունքները և արդեն իսկ իրականացված գործողությունների ազդեցությունները: Հիմնվելով ավանդական հետազոտական մեթոդաբանությունների վրա՝ մենք զուգահեռաբար առաջնորդվում ենք նորարարական մոտեցումներով և առաջարկում ենք լուծումներ՝ մեր գործընկերների տեղեկատվական կարիքներին արձագանքելու համար: Այս ամենը հիմք է ծառայում արդյունավետ ռազմավարությունների մշակման և իրագործման համար:

 

Հավելյալ տեղեկություններիհամար՝Արմինե Դանիելյան

[email protected]

094 58 46 96

Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ