Լրահոս
Կարևոր


Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում

Ֆոտո

Ծննդյան քարտեզը մոլորակների դիրքերի պատկերումն է Ձեր ծննդյան պահին։ Աստղագուշակության մեջ բոլոր երկնային մարմինները պայմանականորեն կոչվում են մոլորակներ և յուրաքանչյուրն ունի իր ազդեցության ոլորտը։ Մոլորակները բաժանվում են անձնական և բարձրագույն։ Անձնական մոլորակները ձևավորում են Ձեր անհատականության հիմքը, իսկ բարձրագույններն արտացոլում են հասարակության մեջ Ձեր դրսևորումը, հոգևոր զարգացումն ու լայնամասշտաբ փոփոխությունները։ Այս հոդվածում կօգնենք հասկանալ, թե Ձեր ծննդյան քարտեզում յուրաքանչյուր մոլորակ ինչ դեր է կատարում։

Արև

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է ընտանիքում առաջնորդի կերպարի համար, որպես կանոն՝ հոր կամ այն անձի, որը Ձեր համար կատարում է գլխավոր ծնողի դերը։ Արևը նաև կապված է հասարակության մեջ ճանաչման, հանրայնության, արտահայտիչ արտաքինի, խարիզմայի և գիտակցության հետ։ Ձեր կենդանակերպի նշանը այն նշանն է, որի մեջ գտնվում է Արևը․ այն ձևավորում է Ձեր անձի հիմնական գծերը և դրա հիման վրա էլ կազմվում են տարածված ընդհանուր հորոսկոպները։ Ձեր ծննդյան քարտեզում ուժեղ Արևը ձեզ խարիզմայով և ամուր առողջությամբ է օժտում, մինչդեռ թույլ Արևը ձեզ ավելի համեստ և անապահով է դարձնում։

Լուսին

Անձնական մոլորակ, որը ի տարբերություն Արևի, պատասխանատու է ոչ թե Ձեր արտաքին դրսևորման, այլ զգացմունքային վիճակի, ենթագիտակցության, իրական կարիքների և ընդհանուր հուզական կայունության համար։ Լուսինը նաև արտացոլում է ձեր մոր կամ ձեր կյանքում մայրական դեր խաղացող անձի կերպարը:

Կենդանակերպի այն նշանը, որտեղ գտնվում է Ձեր Լուսինը, որոշում է, թե ինչպիսին եք Դուք հոգեբանական և զգացմունքային առումով՝ ինչպես եք հաղթահարում դժվարությունները, ինչպես եք վարում Ձեզ կոնֆլիկտների ժամանակ և որքանով եք կարողանում ինքնատիրապետում պահպանել։ Ծննդյան քարտեզում ուժեղ Լուսինը բերում է հուզական կայունություն և լավ ինտուիցիա, մինչդեռ թույլ Լուսինը վկայում է հուզական մեկուսացման և անկայուն արձագանքներ մասին:

Վեներա

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է սիրո, նյութական արժեքների, ֆինանսների և հաճույքների համար։ Վեներայի նշանը ծննդյան քարտեզում արտացոլում է Ձեր վերաբերմունքը այս բոլոր ոլորտների նկատմամբ, ինչպես նաև՝ որքան դիվանագիտական եք, որքան եք գնահատում գեղեցկությունը և ինչպես եք վերաբերվում գումարին։

Կանանց ծննդյան քարտեզում Վեներան նաև նկարագրում է արտաքին դրսևորումը՝ բնավորության նրբերանգները, վարքագիծը և սովորությունները։ Տղամարդկանց քարտեզում այն նաև ցույց է տալիս իդեալական կնոջ կերպարը։

Ուժեղ Վեներան ծննդյան քարտեզում տալիս է հմայք և լավ ճաշակ, մինչդեռ թույլ Վեներան կարող է հաղորդել քմահաճույք և չափազանց դրամատիզմ:

Մարս

Մեկ այլ անձնական մոլորակ, որը պատասխանատու է կամքի ուժի, ակտիվության, սեռական բնույթի էներգիայի և նախաձեռնողականության համար։ Մարսի գտնվելու նշանը Ձեր ծննդյան քարտեզում ցույց է տալիս թե որքան հավակնոտ և նախաձեռնող եք Դուք, որքան կենսական ու ֆիզիկական էներգիա ունեք, և որքան ուժեղ է Ձեր կամային բնավորությունը։

Տղամարդու ծննդյան քարտեզում Մարսը ցույց է տալիս ֆիզիկական և մտավոր ուժը, իսկ կնոջ քարտեզում՝ իդեալական տղամարդու կերպարը։

Ուժեղ Մարսը տալիս է վճռականություն և համարձակություն, մինչդեռ թույլ Մարսը բերում է պասիվություն և կամքի թուլություն:

Մերկուրի

Անձնական մոլորակ է, որը պատասխանատու է մտածողության, խոսքի, ուսման և հաղորդակցության համար։ Մերկուրիի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է Ձեր հաղորդակցական կարողությունները, այդ թվում՝ գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, ցույց է տալիս, թե որքան լավ եք կարողանում երկխոսություն վարել և շփվել լսարանի հետ, ինչպես նաև, Ձեր հետաքրքրասիրությունն ու սովորելու ունակությունը:

Ուժեղ Մերկուրին տալիս է խոսքի ճարտարություն, համոզելու կարողություն և սուր միտք, մինչդեռ թույլ Մերկուրին արտահայտվում է ուշադրության պակասով, ուսման դժվարություններով և թույլ հաղորդակցական հմտություններով։

Յուպիտեր

Մոլորակ, որը Ձեր ծննդյան քարտեզում պատասխանատու է աշխարհայացքի, հորիզոնների ընդլայնման, հաջողության և սոցիալական ձեռքբերումների համար։ Յուպիտերի գտնվելու կենդանակերպի նշանը ցույց է տալիս, թե որտեղ է Ձեզ սպասվում հաջողությունը և ինչ ճանապարհով կարող եք հասնել հասարակական ճանաչման։

Տունը, որտեղ գտնվում է մոլորակը, ներկայացնում է այն ոլորտը, որտեղ Դուք բնականաբար բախտավոր եք՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։ Իսկ Մերկուրիի նշանը բնութագրում է այն, թե ինչ եղանակով կարող եք հասնել հաջողության այդ ոլորտում։

Ուժեղ Յուպիտերը տալիս է լավատեսություն, իմաստություն և կյանքի հանդեպ ծարավ, մինչդեռ թույլ Յուպիտերը կարող է արտահայտվել ագահությամբ, մոլեռանդությամբ և նպատակասլացության պակասով։

Սատուրն

Մոլորակ, որը խորհրդանշում է պատասխանատվություն, կարգապահություն, կառուցվածքային մտածողություն, համբերություն և աշխատանքի արդյունք։ Ձեր Սատուրնի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է, թե որքան կարգապահ, համբերատար և աշխատասեր եք։

Տունը, որտեղ գտնվում է Սատուրնը, ցույց է տալիս կյանքի այն ոլորտը, որտեղ ստիպված եք լինելու առավել մեծ համբերություն ցուցաբերել և ամենամեծ ջանքերը ներդնել՝ չսպասելով ճակատագրի նվերների, այլ ամեն ինչի հասնելով հետևողական և քրտնաջան աշխատանքի միջոցով։

Ուժեղ Սատուրն ունեցող մարդուն բնորոշ է բարձր ինքնակարգապահությունը, մինչդեռ թույլ Սատուրնը կարող է արտահայտվել պատասխանատվության վախով, անհամբերությամբ և ինքնատիրապետման անկարողությամբ։

Ուրան, Նեպտուն և Պլուտոն: Բարձրագույն մոլորակներ են, որոնք գտնվում են Արեգակից մեծ հեռավորության վրա և շարժվում են շատ դանդաղ, այդ պատճառով էլ դրանց ազդեցությունը երբեմն տարածվում է ամբողջ սերունդների վրա։

Ուրան

Անակնկալների և անսպասելի փոփոխությունների մոլորակ, որը պատասխանատու է նորարարությունների, ազատության և փոխակերպումների համար։ Ուրանի ցիկլը տևում է մոտ 84 տարի՝ յուրաքանչյուր կենդանակերպի նշանում նյոթ տարվա ընդմիջումով։ Այս մոլորակը կապված է հանկարծակի փոփոխությունների, ներշնչումների, հեղափոխական գործընթացների և տեխնոլոգիական առաջընթացների հետ։

Եթե Ուրանը ուժեղ է ծննդյան քարտեզում, մարդը դառնում է նորարար և «սպիտակ ագռավ», մինչդեռ թույլ Ուրանի դեպքում կարող է նկատվել հակվածություն դեպի քաոս և կործանում։

Նեպտուն

Ֆանտազիաների, երազանքների և պատրանքների մոլորակ, որը պատասխանատու է հոգևորության, ինտուիցիայի և խորհրդավորության համար։ Նեպտունի ցիկլը մոտ 165 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է մոտ 14 տարի։ Այս մոլորակը կապված է խոր զգայունության, ստեղծագործական երևակայության և ներքին հոգևոր ընկալման հետ։

Ուժեղ Նեպտունը ծննդյան քարտեզում տալիս է նուրբ զգայունություն, երաժշտական տաղանդ, բարձր կարեկցանք, մինչդեռ թույլ Նեպտունը կարող է արտահայտվել կախվածությունների հակվածությամբ, իրականությունից փախուստով և անորոշությամբ։

Պլուտոն

Մոլորակ, որը պատասխանատու է խորը ներքին փոխակերպումների, իշխանության, վերածնման և մասշտաբային ճգնաժամերի համար։ Սա ամենադանդաղ շարժվող մոլորակն է․ նրա ցիկլը մոտ 248 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է տարբեր ժամանակ՝ մոտ 12-ից մինչև 30 տարի, քանի որ շարժվում է ոչ ստանդարտ ուղեծրով և ցիկլային փուլերով։

Ուժեղ Պլուտոնը ծննդյան քարտեզում տալիս է մագնիսականություն և գրավչություն, ինչպես նաև կյանքի հանդեպ ուժեղ կամք և բարձր դիմակայունություն՝ բառացիորեն բարձր կենսունակություն, մինչդեռ թույլ Պլուտոնը կարող է արտահայտվել մանիպուլյատիվ վարքագծով և ինքնաոչնչացման միտումներով։

Այն մասին, թե հստակ որ կենդանակերպի նշաններում է տվյալ մոլորակը ուժեղ կամ թույլ, կարդացեք խորագրի հաջորդ նյութերում։

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը