Իմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում ելույթիս ժամանակ, երբ նշում էի, որ կան ուժեր, որոնք հայտարարում են, թե իրենց պատգամավորական մանդատ պետք չէ, սակայն միևնույն ժամանակ մասնակցության հայտ են ներկայացրել խորհրդարանական ընտրություններին և կոչ են անում իրենց ընտրել, ես բնավ «Բոլորին դեմ եմ»-ին նկատի չունեի։
Սակայն արդեն երկրորդ արձագանքն եմ տեսնում այդ ուժից այս թեմայի վերաբերյալ։
Իմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին, քանի որ համոզված եմ, որ մանդատներ ստանալու դեպքում նրանք հաստատ վայր չեն դնի դրանք, ինչպես խոստանում են ժողովրդին։
Ամեն դեպքում, եթե շատ եք ցանկանում, կարող եմ համապարփակ անդրադարձ կատարել ձեր ուժին, ինչից հետո «Բոլորին դեմ եմ»-ի ընտրողները իրենց ձայնը վստահաբար կտան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։
Բայց, լավ մտածեք՝ դա ձեր ինչի՞ն է պետք: