Լրահոս
Կարևոր


Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբ

Հասարակություն

«Երևանի պետական համալսարան»-ի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացվեց «Ուսուցչական առաջնորդություն» և «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրերի երրորդ սերնդի շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Միջոցառումը միավորել էր դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործընկերների և կրթության ոլորտով հետաքրքրված բազմաթիվ մարդկանց՝ նշելու կարևոր մի հանգրվան, որը ոչ միայն ավարտ է, այլև նոր սկզբի ազդարարում։

Իր ուղերձում, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կողմից ծրագրի համակարգող Աննա Խաչիյանը, նշեց որ այս նախաձեռնությունը ձևավորվել է որպես պատասխան կրթական համակարգի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին, որոնք դեռևս ամբողջությամբ հաղթահարված չեն։ Խոսքը վերաբերում է կրթական անհավասարությանը, ֆունկցիոնալ անգրագիտությանը, համայնքների միջև զարգացման տարբերություններին և ուսուցչական ռեսուրսների պակասին։

Այս խնդիրների համատեքստում ծրագրի ստեղծումը դարձել է կարևոր քայլ՝ համակարգային փոփոխությունների ուղղությամբ։ Համագործակցությունը միտված է ոչ միայն խնդիրների արձանագրմանը, այլև դրանց լուծմանն ուղղված գործնական մոտեցումների մշակմանը։ Ինչպես նշվեց միջոցառման ընթացքում, «ճգնաժամ» հասկացությունն ինքնին ենթադրում է կշռադատում և որոշումների կայացում, և հենց այդ գաղափարով առաջնորդվելով են գործընկեր կառույցները ձևավորել այս կրթական ծրագիրը։

Այսօր արդեն ծրագիրն ունի շուրջ 70 շրջանավարտ և 24 գործող ուսանող։ Այն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը՝ ունենալով անմիջական ազդեցություն շուրջ 8000 աշակերտի վրա։ Հատկանշական է նաև, որ շրջանավարտների շուրջ 90 տոկոսը շարունակում է իր գործունեությունը կրթության ոլորտում՝ նպաստելով գիտելիքի տարածմանը և կրթության որակի բարձրացմանը։

Ծրագիրը հիմնված է կրթական հավասարության, արդարության և համայնքային զարգացման գաղափարների վրա։ Սկզբնական շրջանում այն նախատեսված էր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի երկամյա ուսուցչական ծրագրի ուսուցիչ-առաջնորդների համար, սակայն հետագայում այն հասանելի դարձավ նաև արտաքին դիմորդների համար՝ դառնալով ավելի ընդգրկուն և հասանելի տարբեր մասնագետների համար։ Այս փոփոխությունը նպաստեց ծրագրի զարգացմանը՝ ներգրավելով նոր գաղափարներ և փորձառություններ։

Վերջին տարիների տվյալները ևս վկայում են ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրության մասին․միայն նախորդ տարում գրանցվել է շուրջ 500 դիմում, որոնցից ընտրվել են լավագույն թեկնածուները։ Հեռակա և հեռավար ուսուցման ձևաչափը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր համայնքներում աշխատող մասնագետներին ստանալ որակյալ կրթություն՝ չկտրվելով իրենց գործունեությունից։

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև կարևոր մտքեր կրթության էության մասին։ Նշվեց, որ ժամանակակից կրթությունը պետք է խթանի ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև դրա ստեղծումը։ Այս գաղափարը համահունչ է կրթության տեսության նշանավոր ներկայացուցիչների մոտեցումներին, ինչպիսիք են Վիլհելմ ֆոն Հումբոլդտը և Նոամ Չոմսկին, որոնք կարևորում են ինքնուրույն մտածելու և բացահայտելու կարողությունը։

Հատուկ ընդգծվեց նաև, որ կրթական գործընթացը պետք է դիտարկել որպես համաստեղծման հարթակ, որտեղ սովորող են բոլորը՝ թե՛ ուսուցիչը, թե՛ ուսանողը կամ աշակերտը։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է ժամանակակից աշխարհում, որտեղ արագ զարգացող տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը նոր պահանջներ են առաջադրում կրթության նկատմամբ։

Շրջանավարտներին ուղղված ուղերձում կարևորվեց նրանց դերը համակարգային փոփոխությունների իրականացման գործում։ Նրանց կոչ արվեց մշտապես վերաիմաստավորել կրթության նպատակը և իրենց գործունեությամբ նպաստել ավելի արդար, արդյունավետ և արժեքահեն կրթական համակարգի ձևավորմանը։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կրթության ոլորտում փոփոխությունները հնարավոր են միայն համատեղ ջանքերով։ Ծրագրի կազմակերպիչներն ու մասնակիցները համոզված են, որ հավաքական պատասխանատվության շնորհիվ հնարավոր է ոչ միայն հաղթահարել առկա ճգնաժամերը, այլև ստեղծել նոր, օրինակելի կրթական մոդել՝ կիրառելի Հայաստանում և դրանից դուրս։

Միջոցառումն ավարտվեց շնորհավորանքներով և մաղթանքներով՝ ուղղված շրջանավարտներին, ովքեր արդեն իսկ ստանձնել են կրթական ոլորտում առաջնորդության պատասխանատվությունը։ Նրանց՝ այս նոր սերնդի ուսուցիչներին անհրաժեշտ է քաջություն, ստեղծարարություն և հաստատակամություն, որպեսզի շարունակեն իրենց ճանապարհը և ձևավորեն ապագայի կրթությունը։

Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան