Լրահոս
Կարևոր


Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Փաշինյանն ու նրա «առաջին շարքի» իշխանավորները բավականին աղմուկ էին հարուցել լրահոսում, այսպես կոչված, «Քաղաքացու օրվա» թեմայով: Ի վերջո, նշեցին:

Փաշինյանի ազդարարած «խորոված փարթիի» խորովածը ձրի չէր, «սասինսկիի», նույն ինքը՝ նրբերշիկի գինն էլ հիասթափեցնող էր՝ ըստ իշխանական միջոցառման մասնակիցների: Մյուս բաների գներն էլ, իհարկե: Բայց դա հարցի մյուս կողմն է:

Իսկ, ընդհանուր առմամբ, այդ մտացածին «տոնից» բազմաշերտ ու դառը նստվածք մնաց: Տեսեք, արդեն քանի տարի է, ինչ այդ միջոցառումը՝ «Քաղաքացու օր» անունով, պետական մասշտաբով նշվում է: Դրա համար միջոցներ են հատկացվում, ռեսուրսներ են ներառվում, կրթական հաստատություններն են «պլանային միջոցառումներ» անում: Կարճ ասած՝ ինչ-որ կերպ ինչ-որ բաներ են անում փաշինյանական իշխանության օղակները:

Բայց դա այդպես էլ քաղաքացու տոն, որպես այդպիսին, չդարձավ: Ու դա օրինաչափ է: Չդարձավ, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հորինած, եթե կուզեք՝ մոգոնած «տոնն» է, որը նշանավորում է իրենց կողմից 2018 թվականին իշխանությունը վերցնելը: Ընդամենը: Ու այն չէր կարող ու այդպես էլ չդարձավ հանրության տոնը, քաղաքացու տոնը: Բնականորեն չդարձավ: Առավել ևս, երբ մարդիկ տեսան ու տեսնում են այն զարհուրելի հետևանքները, որ բերեց ու բերում է Փաշինյանը՝ պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական ու թուրքական պահանջներին, պարտքի կրկնապատկում, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներ... Նման իշխանության հորինած «տոնին» ո՞վ կցանկանա գնալ:

Փաշինյանն ինքն էլ դա հրաշալի հասկանում է: Ու ոչ միայն պատահական չէ, այլև հատկանշական է, որ թեկուզ ինչ-որ քանակի մարդ դուրս բերելու համար, մասսովկա ապահովելու համար իշխանությունը որոշեց «խորովածի հոտ» գցել մարդկանց քթերը:

Այստեղ հիմնականը ու հիմնովին վիրավորականն այն է, որ Փաշինյանն ու նրա քպական «կարկառունները» մտածում են, որ մեր հասարակության որոշակի շերտի համար առաջնայինն «ստամոքսն» է: Այո, արդարամիտ լինենք, այնտեղ կային նման մարդիկ, որոնք իսկապես էլ «խորովածի հոտի» վրա էին եկել: Ու նրանցից շատերին մեղադրելու էլ չէ. Փաշինյանի բերած «տնտեսական բումի» արդյունքում, սարսափելի գնաճի ու երկամուտների չավելացման արդյունքում, հնարավոր է, նրանք հազվադեպ են մսի «երես» տեսնում: Հնարավոր է՝ կան նաև այնպիսիք, որոնք իսկապես էլ միայն «ստամոքսով» են առաջնորդվում, կարևորը՝ ձրի բան լինի, ու հիասթափվել էին, որ ձրի չէ: Բայց վերջինները, որքան էլ մեր ժողովրդի մի մաս են (ու, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների մեջ էլ կան), ամբողջ հասարակություն չեն, առավել ևս՝ չափանիշ չեն:

Պարզապես ցավալի էր ՔՊ-ի միջոցառման ընթացքում տեսնել անձանց, որոնց ոչ թե Արցախի կորուստը, ոչ թե հազարավոր լուսավոր տղաների զոհվելն է հիասթափեցրել, այլ... այն, որ «սասիսկին» 1000 դրամ էր, մի փոքր բաժին խորովածը կամ «սթեյքը»՝ 5-6 հազար դրամ:

Ինչևէ, վերադառնանք բուն «տոնին»: Դա կարելի է «խորոված փարթի» անվանել, ուրիշ ինչ ասես անվանել: Բայց դա «քաղաքացու օր» չէր: Եթե դա քաղաքացու օրն էր, հապա ո՞ւր էր քաղաքացին: Մի՞թե քաղաքացի լինելը որոշվում է փողոցներում խորոված կամ սթեյք ուտելով (թեկուզ «կուկուռուզ» կամ «պեռաշկի»): Դա ի՞նչ կապ ունի քաղաքացի լինելու կամ քաղաքացիության հետ:

«Հաց ու տեսարաններ» հանրահայտ հռոմեական կառավարչական հնարքի հետ ուղղակի կապ ունի: Բայց քաղաքացիներն ի՞նչ կապ ունեն: Ավելին, սա ոչ թե «հաց և տեսարաններ» էր, այլ կատարելագործված տարբերակ՝ «հացով տեսարան»: Թող լինի՝ «մսով»:

Լավ, բայց ո՞րն էր օրվա խորհուրդը: Ի՞նչ ուղերձ ուներ իշխանությունը իր հորինած «քաղաքացու օրվա» համար, ի՞նչ բովանդակություն: Ի վերջո, խորովածի, տոլմայի կամ ղափամայի փառատոն կազմակերպողները իրենց միջոցառումների մեջ անհամեմատ ավելի շատ միտք ու գաղափար են դնում, քան պարզապես վարչապետի պաշտոնն զբաղեցնողի քմահաճույքով հրավիրված «խորոված փարթին»: Խորոված ուտելն ու համերգ նայե՞լն է քաղաքացու օրվա խորհուրդը:

Եթե օրը, տոնը քաղաքացու մասին էր, միգուցե օրը կարելի էր սկսել ոչ թե Ամիրյանի վրա մանղալներ շարելով, այլ երկրի արժանավոր քաղաքացիների շիրիմներին այցելելո՞վ, որ «Եռաբլուրում» են:

Մի խոսքով, նայում ես նախօրեի խորովածահոտ «թամաշան», ու... անհնար է չտխրել:

Մնում է միայն հուսալ, որ երբ հաջողվի Հայաստանում վերականգնել ազգային իշխանություն, իսկապես կգա քաղաքացիների ժամանակը: Ու դա կլինի ոչ թե առանձին վերցրած «խորովածահոտ» մեկօրյա միջոցառում, այլ ամեն օր կլինի քաղաքացու օրը, պետական ցանկացած կառույցի դիմած կամ չդիմած, սահմանում զենքը ձեռքին կանգնած կամ Երևանի կենտրոնում երեխայի հետ զբոսնող քաղաքացու օրը: Բոլոր քաղաքացիների: Ու քաղաքական հայացքների համար մարդկանց չեն հալածի, Արցախի մասին գիրք նվիրելու համար գործից չեն ազատի, Եկեղեցին պաշտպանելու համար չեն կալանավորի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg