Լրահոս
Կարևոր


Նիկոլ Փաշինյան․ ռաբիսի արքան

Հասարակություն

Ընդունված է ռաբիսը վերագրել միայն երաժշտությանը կամ արվեստին։ Իրականում, սակայն, ռաբիսն ավելի ընդգրկուն կատեգորիա է և ներառում է մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտները։ Ռաբիսը մտածողության տեսակ է, աշխարհայացք, ցածրարժեքության ինտեգրալ արտահայտություն, որը դրսևորվում է բոլոր բնագավառներում, այդ թվում՝ քաղաքականության մեջ։ Քաղաքականության մեջ ռաբիսի ամենավառ արտահայտությունը պոպուլիզմն է։ Այն անկրթության ու հակաբանականության հաղթանակն է քաղաքականության մեջ։Ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ քաղաքականության պարագային, ռաբիսի սպառումը չի պահանջում ինտելեկտուալ ջանք, էներգիայի ծախս ու ուժերի լարում, այն դյուրամարս է՝ ինչպես ռեստորանում հնչող 6/8-ը։

 Պոպուլիզմը վտանգավոր չէ, եթե այն գոյատևում է ինչ-որ տեղ քաղաքականության լուսանցքում՝ որպես ենթամշակույթ կամ մարգինալ զբաղմունք։ Բայց երբ պոպուլիզմը հաղթանակում ու դառնում է իշխանություն, պետական քաղաքականություն, երկրի հետ լինում է մոտավորապես այն, ինչ պատահում է հարբած հարսանքավորների պարագային՝ ուղեղը բռնաբարող ռաբիս երաժշտության հնչյունների ուղեկցության ներքո։

Ինչպես ռեստորանային կլկլոցը, այնպես էլ  քաղաքական ռաբիսը դյուրամարս է ու հաճելի բոլոր նրանց համար, իհարկե, ովքեր ծիծաղում են Բախի կամ Ստրավինսկու երաժշտությունը լսելիս։ Լինենք անկեղծ, Կոմիտաս ունեցող մեր հասարակությունը, այդուհանդերձ, պաշտում է Թաթային կամ Սպիտակցի Հայկոյին։ Իսկ եթե դա այդպես է երաժշտության պարագային, ապա ինչո՞ւ պետք է նույնը տեղի չունենա նաև քաղաքականության դեպքում։ Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, հենց Թաթան է կամ Սպիտակցի Հայկոն, որովհետև նա կամ նրա տեխնոլոգները ճշգրիտ են հաշվարկել մեր հասարակության՝ պայմանականորեն Բախին ատելու չափաբաժինը և անհագուրդ նվիրվածությունը ռաբիսին։

Նաև դա է Հայաստանում պուպուլիզմի հաղթանակի ու հաղթարշավի խորքային պատճառներից մեկը, որի մասին մեր քաղաքական դիսկուրսում գրեթե որևէ մեկը չի խոսում՝ այն պարզ պատճառով, որ այդ դիսկուրսում ներառված գրեթե բոլորը նույնպես հոգու խոքում Բախ ատողներ ու որևէ Հայկո պաշտողներ են։

Այս միջավայրում ու հանրային նման որակների առկայության պայմաններում խոզի խանձումը՝ որպես նախասիրություն, ու խորովածը՝ որպես քաղաքացիականության հիմնական արժանիք ներկայացնողն իդեալական կերպար է երկրի ղեկավարի համար։

Ռաբիսն իրականում գոյություն ունի բոլոր հասարակություններում։ Բայց առողջ հանրույթներում այն ընդամենը ենթամշակույթ է։ Հայաստանում, սակայն, ռաբիսը վաղուց դարձել է հիմնական մշակութային տրենդ, ապրելաձև, մտածողություն։ Եվ օրինաչափորեն Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ռաբիսի անգերազանցելի արքան։

Հարություն Ավետիսյան

Քննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՔարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան