Լրահոս
Կարևոր


Հոսանքի նոր սակագինը փետրվարի 1-ից ուժի մեջ է. ով պետք է ավելի շատ վճարի

Հասարակություն

Երրորդ օրն է՝ հոսանքը երկրում թանկացել է. բայց ոչ բոլոր սպառողների համար: Այն բնակիչ-բաժանորդները, որոնց ամսվա ծախսը չի գերազանցի 400 կՎտ/ժամը, էլեկտրաէներգիայի դիմաց կշարունակեն վճարել գործող՝ նույն սակագնով:

400 կՎտ-ից շատ հոսանք օգտագործողների սակագինն է փոխվել, ավելացել 3 դրամով:

Թանկացումն ուժի մեջ է՝ փետրվարից, հիշեցնում են Հայաստանի էլեկտրական ցանցերից:

Նատալյա Սարջանյան («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ) — Փետրվարի ծախսը, եթե կգերազանցի տվյալ բաժանորդի 400 կՎտ-ից ավելին, այդ ժամանակ արդեն կհաշվի նոր սակագնով:

 Հաշվարկի շատ պարզ մեխանիզմ է գործելու. այն որևէ ձևով կապված չէ բաժանորդի ո՛չ տարվա ընդհանուր ծախսի, ո՛չ էլ նախորդ ամսվա ցուցմունքի հետ: Իզուր են որոշ բնակիչներ անհանգստանում, թե հունվարի ցրտերին տունը հոսանքով են տաքացրել ու մեծ ծավալի էլեկտրաէներգիա սպառել. չստացվի՝ այդ պատճառով հայտնվեն թանկ հոսանք օգտագործողների ցուցակում: Նման ռիսկ չկա, պարզաբանում են հոսանք մատակարարող ընկերությունից: Բնակչի դեպքում կոմունալը բարձրացած նոր սակագնով է լինելու միայն և միայն այն ամսվա համար, որի ընթացքում հաշվիչը 400 կՎտ-ից մեծ ծախս է ֆիքսել:

Նատալյա Սարջանյան — Ցանկացած բաժանորդ վճարելու է տվյալ ամսում իր ծախսած էկելտրաէներգիայի չափով: Եթե տվյալ ամսում ծախսել է 400 կՎտ-ից ավելի, կվճարի արդեն նոր սակագնով, եթե հաջորդ ամիս կծախսի 400 կՎտ-ից պակաս, այդ դեպքում կվճարի նախկինում գործող սակագնով:

Ըստ Հանրային ծառայությունների հանձնաժողովի՝ Հայաստանում ամիսը 400 կՎտ-ից քիչ հոսանք է սպառում բնակչության մոտ 90 տոկոսը: Փորձել են այնպես անել՝ կոմունալի թանկացման ֆինանսական բեռը մնա այն ընտանիքների վրա, որոնք կարող են իրենց թույլ տալ ուզածի չափ էլեկտրաէներգիա օգտագործել:

Նպաստառու՝ սոցիալապես անապահով բաժանորդների զեղչված սակագները նույնությամբ պահպանվում են:

Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա տնտեսվարող-սպառողների համար որևէ շեմ սահմանված չէ: Նրանց հոսանքը փետրվարից 3 դրամով թանկացած է՝ անկախ՝ հաշվիչն ինչքան կպտտի:

Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ