ԱՄՆ-ը և Իրանը մոտ են պшտերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը. Axios
ՔաղաքականությունՎաշինգտոնը և Թեհրանը մոտ են զինված հակամարտության ավարտի մասին միաէջանոց հուշագրի ստորագրմանը։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցում «Ազատություն» գործողությունը կասեցնելու ԱՄՆ ղեկավարության որոշումը կապված է բանակցություններում արձանագրված առաջընթացի հետ։
Հուշագրի նախագիծը հիմնված է ամերիկյան 14 կետից բաղկացած պլանի վրա, որը նախատեսում է տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցում և 30-օրյա բանակցային փուլի մեկնարկ՝ նվիրված Հորմուզի նեղուցում նավագնացությանը, իրանական միջուկային ծրագրին և ամերիկյան պատժամիջոցների չեղարկման հեռանկարներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ քանի դեռ շրջափակումը մնում է լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականացվել և ստորագրվել, իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ արդարացի համաձայնագիր կնքել հակամարտության կարգավորման հարցով: