Լրահոս
Կարևոր

«Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի չորսին և հինգին Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի պետությունների և միջազգային կառույցների ղեկավարներ։ «Փաստացի սա մի իրադարձություն էր, որն ուներ ներքին և արտաքին պրոֆիլներ։ Առաջին՝ ներքաղաքական օրակարգում Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալ հերթական անգամ ինքնահաստատվել, հասարակության շրջանում իր համար նոր դիվիդենտներ կուտակել. սա էլեկտորատի չկողմնորոշված որոշակի հատվածին դեպի իր կողմը կողմնորոշելու մի ցուցիչ էր։ Մյուս կողմից՝ Փաշինյանն ունի բավականին խառը, հակասական մոտեցումներ բոլոր հարցերի վերաբերյալ, ձախ ձեռքը չգիտի, թե աջ ձեռքը ինչ է անում, ինչը խոսում է այդ մարդու հեղհեղուկ և երերուն լինելու մասին։ Իսկ եվրոպական «գայլերի» համար դա նվեր է, որը նրանք պետք է ամեն կերպ ծառայեցնեն իրենց օրակարգերը հնարավորինս շատ արագ տիրաժավորելու նպատակով։ Հայաստանն իրենց համար նոր պլատֆորմ է, ոչ մի անգամ չեն կարողացել Հայաստանում նման տեսարաններ, կադրեր ստանալ, պտտվել փողոցներում, շփվել մարդկանց հետ։ Եթե Մոլդովայում, Ուկրաինայում, որոշ ժամանակ առաջ նաև Վրաստանում կարողանում էին նման տիպի տեսարաններ ստանալ, ապա Հայաստանն իրենց համար այս առումով նորություն էր։ Տարբեր երկրների պատվիրակությունների կազմերն էին բավականին ներկայացուցչական։ Նրանք իրենց օրակարգը Հայաստան էին բերել, Հայաստանից իրենց մեսիջները արտաքին համապատասխան վեկտորներին ուղղեցին։ Նրանք իրենց ասելիքն ուղղեցին համապատասխան կենտրոններին՝ ցույց տալով, որ Հայաստանը մեր հետ է, մեր ընկերն է, մեր կողքին կանգնած է։ Օրինակ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Բելառուսից Սվետլանա Տիխանովսկայայի Հայաստանում լինելու փաստը։ Վերջինիս կանչում են Հայաստան, որ նա ինչ-որ դասախոսություն կարդա ինչ-որ հարցի վերաբերյալ։ Բնականաբար, իր թեզերի հիմնական շեշտադրությունը լինելու էր հակառուսականությունը։ Հայաստանի ձեռամբ Ռուսաստանին մեր երկրից այդպիսի ուղերձներ հղեցին։ Այս երկու անհատները բառի բուն իմաստով Ռուսաստանի համար թշնամիներ են։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը ցույց է տալիս, որ այս մարդիկ իր համար ընդունելի կերպարներ են։ Իսկ նույն Զելենսկին 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի դրոշներ էր Կիևում փակցնում, Ալիևի տեսանյութերն էին ուկրաինական հարթակներում տարածում, ոգևորվում, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ողջունում էին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Անցել է հինգվեց տարի, բայց մարդը չունի ինստիտուցիոնալ հիշողություն, որով կարողանա գնահատել իրավիճակը, դեպի հետ հայացք գցի, թե ինչ ճանապարհ է անցել։ Մաթևոսյանն է ասել, չէ, կովը հանդում հանգիստ արածում է, իսկ հորթին երեկ էին մորթել։ Դրա դասական արտացոլումը տեսանք մայիսի չորսին և հինգին՝ հայ ժողովրդի կարճ հիշողությամբ արտահայտված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած եվրոպական գագաթաժողովին և դրա հիմնական շեշտադրումներին։

Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ուղարկեց իր ընտրազանգվածին։ «Սա իր համար շրջադարձային ու գերկարևոր էր։ Նա ցույց տվեց իր ընտրազանգված կոչվածին, թե՝ Հայաստանի քաղաքական դաշտի ուժեղ տղեն եմ, ինչ ուզեմ կանեմ, կողքիս կանգնած են ֆոն դեր Լայենի, Կոշտայի, Մակրոնի նման մարդիկ, որոնց հետ շատ ընկերական հարաբերություններ ունեմ, կարող եմ խոսել ամեն ինչի մասին։ Նաև Ալիևը տեսակապով ելույթ ունեցավ։ Նա բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցնում, թեման նորից տանում էր դեպի ադրբեջանական օրակարգ՝ հայտարարելով, որ «սեպարատիստներն» են գերեվարված Բաքվում։ Նա խոսքը վերջացրեց, իսկ Հայաստանից ծափահարեցին։ Նույն օրը, երբ Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության հուշարձանն էր քանդվել, վանդալիզմի հերթական դեպքն էր արձանագրվել, Ալիևը տեսակապով խոսում էր «քաղաքակիրթ, ժողովրդավար» Եվրոպայի ներկայացուցիչների հետ, և ոչ ոք չէր խոսում այն մասին, որ ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի մայր տաճարն է քանդվել, հետո Ցեղասպանությանը նվիրված հուշարձանն է ավերվել, պղծվել, վանդալիզմի ենթարկվել Ստեփանակերտում։ Դրա մասին քար լռություն էր։ Բայց չէ որ մարդկության պատմության մեջ եվրոպական քաղաքակրթություն կոչվածը կարևոր նշանակություն է ունեցել, բացառապես քաղաքական շահերով չեն առաջնորդվել։ Մինչդեռ Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին։ Սա ցույց տվեց, թե ինչպիսի աշխարհում ենք այսօր ապրում, թե ինչպիսի աշխարհակարգ է ներկայում հեգեմոնը, ովքեր են ղեկավարում մոլորակը, և ինչ արժեհամակարգերի կրողներն են դրանք։ Կամ Մակրոնի այն հայտարարությունը, որ մինչև 2018 թվականը եվրոպական երկրների ղեկավարները հնարավորություն չեն ունեցել Հայաստան այցելելու։ Այս հայտարարությունը ցույց է տալիս այդ մարդու անլրջության աստիճանը։ Նա ատոմային պետության ղեկավար է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ի վերջո, Ֆրանսիայի ղեկավար, մի երկրի, որն ունեցել է պատմական ավանդույթներ, քաղաքական կուլտուրայի լուրջ ավանդույթներ ունեցող գերտերություն է, որը մարդկության պատմության մեջ իր ֆունդամենտալ դերն է ունեցել։ Այդ ժողովուրդը, քաղաքակրթությունը հետք է թողել մարդկության պատմության, քաղաքական պատմության մեջ։ Մարդկությանը Ֆրանսուա Միտերան, Շառլ դը Գոլ, Նապոլեոն Բոնապարտ, Լուի 12-րդ թագավոր տված ազգին ներկայացնում է Մակրոնը և նման տիպի ցնդաբանություն է ասում։ Նա չգիտի՞, որ Ֆրանսիայի երեք նախագահները՝ Ժակ Շիրակը, Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին իրենց կառավարման տարիներին այցելել են Հայաստան»,-նշում է մեր զրուցակիցը։

Անցնող ութ տարին եվրոպական երկրներից ֆինանսական աջակցություն ստանալու մասին բազմաթիվ հայտարարությունների ենք ականատես եղել՝ ստորագրված փաստաթղթեր, խոստումներ, ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր։ Ընտրությունների շեմին առավել ևս ցանկացած խոստում աջակցություն է գործող իշխանություններին։ Ի դեպ, աջակցությունը ոչ միայն ենթատեքստերով էր, այլ ուղիղ. Մակրոնը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ «Երբ Փաշինյանն առաջին անգամ գնաց Բրյուսել, վերադառնալիս արդեն օդանավակայանում հայտարարում էր եվրոպական 250 միլիոնի աջակցության մասին։ Անցել է ութ տարի, եվրոպական աջակցության հետքը մեր շրջապատում, մեր պետության մեջ ինչ-որ պրոցեսի, նախագծի տեսքով չենք նկատել։ Խոսում էին նաև ԱՄՆ 320 միլիոն դոլար աջակցության մասին։ Դրանից ևս լուր չունենք։ Կասկածներ ունեմ, որ աջակցության այդ ծրագրերը ներքին օրակարգով ներքին խնդիրների, նաև նախընտրական օժանդակության համար օգտագործվող գումարներ են լինելու։ Ասում են՝ պետք է աջակցենք, որ Հայաստանը հիբրիդային պատերազմների դեմ պայքարի։ Ընդ որում՝ այսօր տեսնում ենք, որ այդ հիբրիդային կոչված պատերազմն այժմ իրենց ձեռամբ է իրականացվում՝ Հայաստանի ներքաղաքական օրակարգին ուղիղ կերպով միջամտելով։ Եվրոպական պաշտոնյաներն ուղիղ տեքստով աջակցում են Փաշինյանին։ Սա երեսպաշտություն է, անբարո վարքագիծ։ Մեր օրերում ականատես ենք լինում օրուել յան իրականությանը, այն է՝ բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ մի քիչ ավելի «հավասար» են։ Հիմա Մակրոնը կարող է ինչ-որ հարցով աջակցել Նիկոլ Փաշինյանին, բայց ցանկացած այլ երկրի ղեկավար չի կարող ասել, որ սատարում է Հայաստանի այս կամ այն ուժին։ Դա արդեն կլինի միջամտություն Հայաստանի ներքին օրակարգերին։ Սա է այս մարդկանց ժողովրդավարությունը, այս արժեքներով են նրանք փորձում տարածաշրջանում դառնալ գործոն, տարածաշրջանը ենթարկեցնել իրենց և, ըստ այդմ, լուծել իրենց համար ամենաառանցքային խնդիրը՝ տարածաշրջանը ամբողջովին հանել ռուսական ազդեցության գոտուց»,նկատում է քաղաքագետը։

Կրկին հիշեցնում է, իր խոսքով, ամենապարզ ճշմարտությունը։ «Այստեղ Արևմուտքն իր ամբողջ գործիքակազմն ու ասելիքն իրականացնելու է Թուրքիայի ձեռամբ։ Տարածաշրջանում Արևմուտքի միակ դեսպանորդը Թուրքիան է։ Արևմուտքի դեսպանորդը մեր հարավկովկասյան տարածաշրջանում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում Թուրքիան է։ Պատահական չէ, որ Սերդար Քըլըչը ևս Հայաստանում էր, ասում էր՝ ինձ տանն եմ զգում, ես և Ռուբեն Ռուբինյանն ունենք նույն մտածելակերպը, նույն արժեհամակարգերի կրողներն ենք։ Ինձ թվում է՝ նա անկեղծացել էր։ Քըլըչը փորձառու, պրոֆեսիոնալ դիվանագետ է, Ռուբեն Ռուբինյանի տարիքի չափ դիվանագիտական ստաժ ունի, նա պատահական ոչինչ չի ասում։ Դրանք խոր, համապատասխան կետին խփող, համապատասխան ազդանշան հասցնող քայլեր են, թիրախներ։ Սա մեր իրականությունն է, մնացածը ծխածածկույթ է։ Համաձայնագրերի ստորագրումը գործընթացի արտաքին տեսքն է, իսկ բուն գործընթացը կատարվում է երեքչորս շերտ ներքևում։ Սա է, որ Հայաստանի քաղաքացին կա՛մ իրականում չի հասկանում, չի ընկալում, կա՛մ ամբողջությամբ կտրվել է իրականությունից, թմբիրի մեջ է և չի գիտակցում, թե Փաշինյանի, Աստված մի արասցե, վերընտրվելն ինչ հետևանքների, խոր ռազմավարական գլոբալ աղետների, անպատմելի պատմական խայտառակությունների, արժեհամակարգային քարուքանդի կարող է հանգեցնել»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան