Լրահոս
Կարևոր


«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները

10 ԱՌԱՋԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Ազգային ժողովի ընտրությունները մեր երկրի ապագայի մասին են. դրանք պետք է տան հետևյալ առանցքային հարցերի պատասխանները. • Երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ շարունակական զիջումներ • Համերաշխությո՞ւն, թե՞ պառակտում • Բարեկեցությո՞ւն, թե՞ աղքատություն
 
1. Երաշխավորված խաղաղություն Մենք առաջարկում ենք քաղաքականություն, որի առանցքային սկզբունքն է տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը՝ քաղաքական, ռազմական և տնտեսական հարթություններում, որպես հակամարտությունների կանխարգելման և երկարաժամկետ կայունության ապահովման հիմք։ Երաշխավորված և կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է հենվի սեփական պաշտպանական, ինստիտուցիոնալ և տնտեսական կարողությունների, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների համակարգի, որևէ մեկ ուժային կենտրոնից միակողմանի կախվածությունը բացառող՝ հաշվարկված և հավասարակշռված արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության մեխանիզմների ու միջնորդական ձևաչափերի զարգացման վրա։ Այս մոտեցումը միտված է ձևավորելու միջավայր, որտեղ Հայաստանի անվտանգությունն ապահովվում է ոչ թե հռչակագրերով, այլ՝ ուժերի, շահերի և փոխադարձ պարտավորությունների կայուն հավասարակշռությամբ։
 
1.1 Հավասարակշռված արտաքին քաղաքականություն
Հայաստանն իրականացնելու է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը միտված է լինելու պետական ինքնիշխանության ամրապնդմանը, արտաքին քաղաքական ռիսկերի նվազեցմանը և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։
 
Համագործակցության հիմնական ուղղություններն են. • Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն. տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտային փոխկապվածության ոլորտներում հիմնական դաշնակիցներ, • Եվրոպական Միություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ. համագործակցություն ներդրումների, տեխնոլոգիաների, ինստիտուցիոնալ զարգացման և տնտեսական արդիականացման ոլորտներում, • Վրաստան. տրանսպորտային միջանցքների, տարանցման, էներգետիկ և առևտրային ենթակառուցվածքների զարգացում։ • Թուրքիա. փոխադարձության և փոխշահավետության հիման վրա հարաբերությունների՝ առանց նախապայմանների փուլային նորմալացում։
Մեր արտաքին քաղաքականությունը նախատեսում է ուղղությունների գործառութային տարանջատում. • Անվտանգության և հակամարտությունների կարգավորման ուղղություն՝ առանձին դիվանագիտական հարթակ, • Տնտեսական և տրանսպորտային համագործակցության ուղղություն՝ ինտեգրացիոն առանձին ձևաչափ, երկկողմ քաղաքական հարաբերություններ՝ ինքնուրույն համագործակցության ձևաչափեր։ Հայաստանը պետք է աջակցի միջազգային բանակցային և միջնորդական ձևաչափերի կիրառմանը և զարգացմանը։ Դրանք իրականացվելու են կողմերի համաձայնությամբ և թափանցիկ, փաստաթղթավորված պայմանավորվածությունների հիման վրա։
 
1.2. Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում Մենք միանշանակորեն կողմ ենք խաղաղ կարգավորմանը, բայց՝ առանց միակողմանի զիջումների։ Մեր ծրագրային մոտեցումը հետևյալն է. • Սահմանի սահմանագծում և սահմանազատում ողջամիտ ժամկետում և իրավական հիմքով, • Ռազմագերիների անվերապահ վերադարձ՝ որպես վստահության ձևավորմանն ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հանգամանք, • Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջ մղում, ներառյալ վերադարձի իրավունքը` միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում,
Ներքին որոշումները չեն կարող կայացվել արտաքին ճնշման տակ, Սահմանադրության ու քաղաքական համակարգի վերաբերյալ որոշում կայացնում են բացառապես մեր երկրի քաղաքացիները։
 
1.3 Միջազգային տնտեսական և տրանսպորտային փոխկապվածություն Տրանսպորտային և տնտեսական փոխկապվածության զարգացումը դիտարկում ենք որպես երկարաժամկետ աճի, մրցունակության բարձրացման և երկրի տարածաշրջանային դերի ամրապնդման հիմնական գործոններից մեկը։ Հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է աշխատի Հայաստանի համար։ • Հայաստանի վերածում կայուն տրանզիտ-լոգիստիկ հանգույցի Հարավային Կովկասում, • արտաքին առևտրի և տրանսպորտային ուղիների արդյունավետության բարձրացում, • տնտեսական կապերի դիվերսիֆիկացում, • նոր աշխատատեղերի ստեղծում՝ ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերի միջոցով։
Մենք ղեկավարվելու ենք հետևյալ սկզբունքներով. • Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխան վերահսկողություն՝ իր տարածքում գտնվող ամբողջ ենթակառուցվածքի նկատմամբ, • տրանսպորտային երթուղիների գործարկում՝ բացառապես փոխադարձության հիման վրա, • ենթակառուցվածքների օգտագործման բացառիկ կամ խտրական ռեժիմների բացառում, • բոլոր միջազգային համաձայնությունների թափանցիկ և պայմանագրային ամրագրում։
 
Առաջնահերթ ենթակառուցվածքային ուղղություններն են • առաջիկա 2-3 տարվա ընթացքում «Հյուսիս-Հարավ» նախագծի հիմնական հատվածների արագացված ավարտ և փուլային շահագործում, • ճանապարհային և երկաթուղային կապերի արդիականացում Վրաստանի հետ, • սահմանային և մաքսային ենթակառուցվածքների զարգացում՝թվային կառավարման համակարգերի ներդրմամբ, • հիմնական լոգիստիկ հանգույցների թողունակության բարձրացում։
 
Միջազգային տնտեսական համագործակցությունը ներառելու է. • Երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական համաձայնագրերի վերանայում և ընդլայնում, • պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) միջոցով են թակառուցվածքային ներդրումների ներգրավում, • համագործակցություն միջազգային ֆինանսական կառույցների և մասնավոր հատվածի հետ։ Այս քաղաքականության իրականացումը կբերի տարանցիկ և լոգիստիկ եկամուտների աճ, նոր աշխատատեղերի ստեղծում ենթակառուցվածքային և սպասարկման ոլորտներում, ներդրումային գրավչության բարձրացում, Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տնտեսական հանգույցի դերի ամրապնդում և տարածաշրջանի կայուն տրանսպորտային փոխկապվածության զարգացում։
 
1.4 Բանակը՝ որպես անվտանգության երաշխիք Անվտանգությունը չի լինում հռչակագրային: Զինված ուժերը պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության ապահովման, հնարավոր սպառնալիքների զսպման և պետական ինքնիշխանության պաշտպանության կենտրոնական ինստիտուտ։ Մեր առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ, որը կկարողանա ապահովել ՀՀ տարածքի պաշտպանությունը, արտաքին սպառնալիքների կայուն զսպումը, զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությունն ու շարժունակությունը։ Այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական բարեփոխումները. • փուլային անցում պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակի՝ պահեստազորային համակարգի պահպանմամբ, • կառավարման համակարգի արդիականացում՝թվային և ցանցային տեխնոլոգիաների հիման վրա, • անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացում, • ռազմական կրթության և սպայական կազմի պատրաստման համակարգի բարեփոխում, • ռազմավարական պահեստազորի և մոբիլիզացիոն պատրաստվածության համակարգի զարգացում։
 
Զուգահեռաբար նախատեսում ենք իրականացնել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, երկակի նշանակության (քաղաքացիական և ռազմական) տեխնոլոգիաների արտադրության խթանում, պետական և մասնավոր պաշտպանական մշակումների աջակցություն, առանձին ուղղությունների արտահանման ներուժի զարգացում՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Այս բարեփոխումները կապահովեն Զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացում, զսպման համակարգի արդյունավետության աճ, պետության պաշտպանական կարողությունների ամրապնդում և մեր տնտեսության տեխնոլոգիական բազայի զարգացում։
 
Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը կդառնա. • անվտանգպետություն՝ ուժեղ բանակով, • տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կարևոր հանգույց • զարգացող տնտեսություն և նոր հնարավորություններ ունեցող երկիր • միջազգային քաղաքականության սուբյեկտ, այլ ոչ թե՝ ճնշման օբյեկտ
 
2. Մրցունակ տնտեսություն և բարենպաստ հարկային միջավայր
 
Հայաստանի Հանրապետության հանրային, տնտեսական և սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ներկայումս ձևավորվել է ճգնաժամային իրավիճակ, որի հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել նոր տնտեսական, հարկաբյուջետային, դրամավարկային և արդյունաբերական քաղաքականություն։ - Տնտեսության գործող սպառողական մոդելից անցնել ներդրումային մոդելի և առաջիկա հինգ տարում ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 40 տոկոսի։ - Նպատակ դնել՝ առաջիկա հնգամյակում եռապատկել ՀՀ ՀՆԱ-ն,ինչը պետությանը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել անվտանգային, սոցիալական գործառույթները։ Մրցունակ տնտեսության և հարկային ողջամիտ քաղաքականության հասնելու համար անհրաժեշտ է. • 10 մարզերում ստեղծել հարկերիցազատված 10 արդյունաբերականգոտիներ, • առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ, • տարեկան մինչև 60 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչներին ազատել շրջանառության հարկից (0 % հարկ), • տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը սահմանել 1 տոկոս, • առևտրային բիզնեսի որոշ տեսակների համար (օրինակ՝ ոսկու շուկայում) սահմանել հաստատագրված հարկեր, • կրկնակի կրճատել գույքահարկի չափը։
 
Վարկային գերության և բանկային ռեկետի բացառում • Առաջիկա երկու տարիների ընթացքում մինչև երեք միլիոն դրամ վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկային մայր պարտավորությունները պետության կողմից մարել ` առաջին տարում մինչև մեկ միլիոն դրամ, երկրորդ տարում` մեկից երեք միլիոն ՀՀ դրամ վարկերի մասով: • Մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ վարկեր ունեցողների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում: • Իրականացնել վարկային տոկոսադրույքների իջեցմանն ուղղված և հիպոթեքային վարկերի մատչելիության ապահովման քաղաքականություն, Կենտրոնական բանկը պետք է երաշխավորություն ներկայացնի և միջամտություն իրականացնի՝ առևտրային բանկերի կողմից ներգրավվող ավանդների և վարկերի տոկոսների միջև առկա 10-12 տոկոս մարժան իջեցնելով ու հասցնելով մինչև առավելագույնը 3 տոկոսի։
 
3․Արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն և սոցիալական համերաշխություն Խեղճությունը և սոցիալական անարդարությունը պետք է հաղթահարվեն. • Ամսական նվազագույն կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին՝ 2027 թվականից փուլային տարբերակով ապահովել նկատելի աճ` նպատակային նշաձող ունենալով 100,000 դրամը • Ամեն տարի թոշակների չափն ավելացնել/ինդեքսավորել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով, • Գազի և էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնել 10 տոկոսով, • Պետական ու համայնքային բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար, • Կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար, • Ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը։
 
4. Հանրային համերաշխություն և քաղաքացիական նոր համակեցություն Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է։ Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում, ներքին համերաշխությունը ստանում է նոր, կենսական կարևորություն։ • Ներքին համերաշխության դրոշը պետք է լինի ամենաբարձրը. այն պիտի դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող գործոն՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների, • Ներքին համերաշխությունը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար գաղափարը ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում, • Ներքին համերաշխության և արդար պետության վերականգնումը պիտի ուղենշային լինի Հայաստանի համար։ Ներքին ցնցումներից, հասարակական պառակտումից զերծ մնալը, հանրային, քաղաքացիական համերաշխությունը պիտի դրվեն պետության զարգացման հիմքում։ Պետությունն իր ստեղծարար ջանքը պիտի ներդնի իրական ներքին հաշտության և ներքին խաղաղության ամրապնդման համար, • Արդարադատության և իրավապաշտպանության ինստիտուտները պիտի գործեն հանրային համերաշխության տրամաբանության մեջ։ Պետությունը պիտի մտածված, համակարգված քայլեր կիրառի՝ ներքին թշնամությանն ու պառակտմանը ծառայող գործիքակազմի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ, • Քաղաքացիական ազատությունները, ազատ կամարտահայտումը, քաղաքացու ստեղծագործական ազատությունը, իրավունքների իրական պաշտպանությունը պետք է դրվեն պետության զարգացման առանցքում։
 
5. Մեգանախագծեր Հայաստանի համար • «Հատիս» նախագիծ. Քրիստոսի արձանի և «Նոյյան Տապան» համալիրի կառուցում, որը բերելու է այդ տարածաշրջանում տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացմանը և զբոսաշրջային մեծ հոսք է ապահովելու ամբողջ աշխարհից, • Տրանսպորտ և կապ. Հյուսիս-Հարավ մայրուղու ավարտում, նոր երկաթուղիներ, նոր ճանապարհներ, Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց («զանգեզուրյան» այլևայլ տարբերակումների փոխարեն), • Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն. նոր ժամանակակից ատոմակայան, պղնձաձուլարաններ, մետաղական հումքի վերամշակման արդիականացում, գլոբալ տվյալների կենտրոններ, ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոն, • «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ազատ առևտրի կամ օֆշորային գոտու ձևավորում՝ ֆինանսական և ոսկու «հաբ» դարձնելու հեռանկարով, • Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծում։
6․ Բարգավաճող գյուղ Գյուղատնտեսությունը մեր ազգային անվտանգության կարևորագույն գործոններից է։ Մեր սկզբունքային մոտեցումն է. գյուղը դարձնել ոչ թե գոյատևման, այլ՝ բարեկեցիկ ապրելու և եկամուտ վաստակելու աղբյուր։ Մեր առաջարկներն են. • Վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը, • Մարզերում ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացին կլոր տարին վաճառի մթերքը շահավետորեն՝ ունենալով ապահովված շուկաներ և գյուղմթերքի ժամանակակից ընդունման ու մթերմանկայաններ՝ փաթեթավորման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքներով, • Գյուղական համայնքներում գործունեության արդյունավետության բարձրացման համար ստեղծել լիարժեք պայմաններ՝ առանձին ուշադրություն դարձնելով անասնապահությանը, կաթի և մսի իրացման ամբողջ շղթային, սպանդանոցների տեղաբաշխմանը և մատուցվող ծառայությունների որակին, • Պետությունը խոշոր ներդրումային ծրագրերին պետք է ունենա մասնակցություն 25–30% բաժնեմասով՝առաջին 5 տարիներին ապահովելով ապրանքների և ծառայությունների կայուն իրացումը, իսկ բիզնեսի կայացումից հետո իր բաժնեմասը վաճառի ձեռնարկատիրոջը, • Անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Առաջիկա երեք տարիներին 1 հա հողամասի ոռոգման ջրի վճարը պետք է սահմանել 1000 դրամ, • Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը առաջիկա հինգ տարիների ընթացքում չպետք է գերազանցի 2,5%, որն ամբողջությամբ պետք սուբսիդավորի պետությունը` վերջնարդյունքում սահմանելով գյուղացիական տնտեսությունների համար 0% տոկոսադրույք:
 
7. Առողջ մարմնում՝ առողջ հոգի • Պրոֆեսիոնալ և սիրողական սպորտի զարգացում, • Թմրամիջոցների տարածման ու թմրամոլության դեմ տոտալ և խիստ պայքար, • Առողջապահության ապահովագրման առավել արդյունավետ և ճիշտ հաշվարկված համակարգ, որի պարագայում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ստանալ երաշխավորված և բարձրակարգ բուժօգնություն ամբողջ կյանքի ընթացքում։ - 2029-ից սկսած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ծնված օրվանից ավտոմատ կերպով պիտի ստանա առողջապահական երկու հատուկ հաշիվներ՝ ա) 1,5 միլիոն դրամի չափով վիրաբուժական միջամտությունների համար, այդ թվում՝ վիրահատություններից առաջ լաբորատոր հետազոտությունների համար, բ) 1 միլիոն դրամի չափով՝ ընթացիկ ոչ վիրահատական բուժումների համար: ՀՀ քաղաքացիներն այս համակարգի ներդրման դեպքում վճարում են իրենց բուժման ծախսերի 30 տոկոսը: Մնացած 70 տոկոսը կֆինանսավորվի վերը նշված հաշիվներից։ Թոշակառուները և մինչև 18 տարեկանները պետք է բուժվեն ամբողջովին անվճար (հիվանդությունների և հետազոտությունների ցանկը կներկայացվի նորմատիվ իրավական ակտերով)՝ դեղերի անհրաժեշտ ցանկի անվճար հատկացման տարբերակով։ • Բժիշկների և բուժաշխատողների համար ապահովել արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռվածությանը համարժեք աշխատավարձ։ Մեր սկզբունքային մոտեցումն է. առողջապահության բարեփոխումները չպետք է լինեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե´ հիվանդներին, թե´ բուժաշխատողներին։
 
8. Գյումրին՝ մեր երկրի հյուսիսային դարպասը Գյումրին ռազմավարական կետ է Հայաստանի և տարածաշրջանի լոգիստիկ զարգացման համար։ Գյումրու զարգացման բանալին ճիշտ, գրագետ, համակարգային որոշումների մեջ է, որոնց կարևոր մասը կայացվում է Երևանում։ Գյումրին չպիտի տուժի Երևանում կայացված սխալ որոշումների հետևանքով։ Կառավարությունը պիտի թև ու թիկունք լինի Գյումրուն՝ առանցքային կարևորության հարցերը լուծելու համար։ Բոլոր կարևորագույն որոշումները պիտի կայացվեն՝ հաշվի առնելով տեղական իշխանությունների առաջարկները։ Գյումրու խնդիրների լուծման բանալին Երևանի գրագետ մոտեցման մեջ է։ Գյումրու զարգացման համար առաջարկում ենք ծրագրեր, որոնք հաշվի են առնում քաղաքի և տարածաշրջանի բոլոր առանձնահատկությունները. • Գյումրին՝ հյուսիսային դարպաս. Այս ընկալումը թույլ կտա Շիրակի աշխարհագրական դիրքը վերածել երկարաժամկետ տնտեսական առավելության, • Արդյունաբերական մայրաքաղաք. թեթև արդյունաբերության ոլորտում տասնամյակներով առկա ինժեներական, տեքստիլ ոլորտի վարպետների, բարձրակարգ բանվորների և այլ մասնագետների ներուժը թույլ է տալիսԳյումրին վերստին դարձնել Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության մայրաքաղաքը, • Լոգիստիկ կենտրոն. դեպիՎրաստան և Գյումրի-Կարս ուղղության հավանական վերաբացումը քաղաքը կդարձնի բանուկ երկաթուղային հանգույց, • Փոքր և միջին բիզնեսի քաղաք. ստեղծել պայմաններ, որպեսզի Գյումրիում (Շիրակում) ապրելն ու վաստակելը լինի շահավետ, • Հայաստանի մարզական մայրաքաղաք. նախագծի էությունը սպորտը կրթության, առողջապահության և սոցիալական շարժունակության հիմք դարձնելն է, • Ավանդույթների և նոր տեսլականների քաղաք. Գյումրու պատմական ինքնությունը համատեղել ժամանակակից զարգացման և երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունների հետ:
 
9. Երևան՝ խելացի և մատչելի մայրաքաղաք Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է և պետք է ունենա այդ կարգավիճակին համահունչ տեսք և կառավարում: Անհրաժեշտ քայլերն են. • Երևանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարվող քաղաք, • օդի մաքրությունը և կանաչ գոտիների ավելացումը ռազմավարական նպատակներ են, • ապահովել արժանապատիվ ու մատչելի քաղաքային տրանսպորտ, • Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում, • համայնքի ու մասնավորի համատեղ ֆինանսական միջոցներով վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում, • կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման չեղարկում, • մայրաքաղաքի փողոցների բեռնաթափմանն ուղղված աշխատանքներ, նոր ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներ, • Ուրարտու–Էրեբունի նոր համալիրի ձևավորում Երևանում, • Կասկադի ամբողջականացում և զարգացում։
 
10․ Միասնական հայկական աշխարհ Սփյուռքի ներուժն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն որպես մարդկային ռեսուրս, այլև՝որպես Հայաստանի ռազմավարական խորության ընդլայնման գործոն։ Մենք ծրագրում ենք Սփյուռքի ներգրավումը տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային նախագծերում, ինչը կամրապնդի Հայաստանի կայունությունը և դերը միջազգային ասպարեզում։ Մեր խնդիրն է՝ ստեղծել ամբողջ աշխարհում ապրող հայերի համագործակցության ժամանակակից ցանցային համակարգ։ • Սփյուռքի երիտասարդ մասնագետներին դեպի Հայաստան գրավելու համար առաջարկում ենք ստեղծել «Սփյուռքի տաղանդների և գիտելիքի փոխանցման ցանց» (Diaspora Talent and Knowledge Transfer Network): Պետք է ստեղծվի միջազգային հարթակ, որը սփյուռքի հայ երիտասարդ մասնագետներին կկապի Հայաստանում իրականացվող գիտակրթական, տեխնոլոգիական, մշակութային, սոցիալական նախագծերին, • «Վերադարձի աջակցության համապարփակ փաթեթ». մշակել անհատականացված աջակցության ծրագիր՝ հայրենադարձ երիտասարդների համար, • Հայրենադարձ երիտասարդների համար բնակարանային ապահովման ծրագիր, որը ենթադրում է նրանց իսկ մասնակցությամբ արտոնյալ բնակարանաշինության ծրագիր, կամ՝բնակվարձի որոշակի փոխհատուցում, • Պետությունը թողարկում է «Հայկական աշխարհի պարտատոմսեր», որոնք Հայաստանում կարող են միլիարդավոր դոլարների ներդրումներ ապահովել։

Նարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներում