Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան
ՖոտոԾնվել է երգչուհի Լիլի Մորտոյի առաջնեկը: Երգչուհին դուստր է ունեցել և անվանել Ավրորա: Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«2026 թվականի մայիսի 9-ին. Ավրորա»: Տեսանյութից պարզ է դառնում, որ նրա ամուսինը՝ Վադիմը ներկա է եղել ծննդաբերության ժամանակ:
Ավելի վաղ, նա նշել էր, որ անհամբեր սպասում է, թե երբ է բալիկին տեսնելու: «Ամեն ինչ Աստծո ձեռքերում է, որքան էլ պլանավորած հղիություն էր, շատ բան Աստծո կամքով է լինում: Իմ կյանքում ամեն ինչ եղել է ճիշտ ժամանակին և այդ ամենի մեջ Աստծո մատն է խառը:
Ես իմ տարիքը հպարտորեն եմ ասում, որովհետև շատ քիչ աղջիկներ կան, ովքեր 40-ի տեսք չունեն: 40 տարեկանում կմայրանամ, մայիսին երեխան կծնվի, իսկ սեպտեմբերին կլինեմ 40: Արդեն 8 տարի ամուսնացած ենք, գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ ձեր կյանքում ինչ-որ մեկը պակասում է:
Ես հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ բալիկ է ուղարկել հայրիկիս մահվան օրերին»,- AREG TV-ի եթերում պատմել էր երգչուհի Լիլի Մորտոն:

