Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Փաշինյանի այսօրվա սրացումները և նրա խայտառակ հայտարարությունները ընդամենը մեկ պատճառ ունեն։
Նա հասկանում է, որ չի հաղթում ընտրություններում․ այսօր դա արդեն արձանագրված փաստ է, ուստի փորձում է սրել հայաստանցի-ղարաբաղցի, նախկին-ներկա, պատերազմ թե խաղաղություն թեմաները։
Մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ Փաշինյանն ամբողջ խաղադրույքը դրել է դրա վրա և չտրվեն նրա սադրանքներին, հունիսի 7-ին հանգիստ գնան ընտրության և ընտրությունների միջոցով փոխեն իշխանությունը։
Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա։
Քվեարկի՛ր «Լուսավոր Հայաստան»-ի օգտին, որպեսզի պաշտպանես ինքնությունդ։