Բացահայտվել է կորոնավիրուսի՝ ուղեղ թափանցելու պատճառը. bioRxiv
ԱպրելակերպSARS-CoV-2 վիրուսը մտնում է ուղեղ սպիտակուցային նեվրոպիլին -1-ի օգնությամբ: Այս մասին հաղորդվել է bioRxiv -ում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Եվրոպացի գիտնականների խմբի այս եզրակացությունը հիմնված է COVID-19-ից մահացած հիվանդին հերձելուց ստացված արդյունքների վրա: Պարզվել է, որ կորոնավիրուսը չի բազմանում ուղեղի բջիջներում, բայց կարող է նպաստել դրանց մահվանը:
Մկների վրա փորձը հաստատել է գիտնականների վարկածը: Գիտնականները COVID-19-ով են վարակել կենդանիներին:
Հետազոտողները եզրակացրել են, որ կորոնավիրուսը օգտագործում է բջջային սպիտակուցները` նեվրոփիլին-1 և ACE-2՝ օրգանիզմ մտնելու համար: Վերջին բաղադրիչի օգնությամբ վիրուսի մասնիկներն ամրանում են վերին շնչուղիներում և սկսում վերարտադրության գործընթացը: Զեկույցում նշվում է, որ իրենց ստացած արդյունքները կօգնեն մահացու հիվանդության դեմ պատվաստանյութ ստեղծելուն: