Լրահոս
Կարևոր


Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում ակտիվ հանդիպումների և աշխատանքային խորհրդակցությունների փուլում է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նա իր տանը ընդունում և հանդիպում է ոչ միայն իր կուսակցության անդամների, համակիրների և այլ քաղաքացիների, այլև տարբեր աշխատանքային խմբերի ձևաչափով ամենօրյա ռեժիմով տարբեր ոլորտի մասնագետների հետ աշխատում մի շարք մասշտաբային ծրագրերի վրա։

Մեր աղբյուրները մեզ փոխանցեցին, որ Կարապետյանը տրանսպորտային ուրբանիստիկայի հայաստանյան և օտարերկրյա մի խումբ հանրահայտ մասնագետների հետ միասին ներկայում մշակում է Երևանի և հարակից բնակավայրերի տրանսպորտային ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրերը։ Մասնավորապես, վերջին օրերին Կարապետյանի հրավերով Երևանում էին գտնվում տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծող օտարերկրյա մի քանի հայտնի ընկերությունների մասնագետներ, որոնց դեռևս ամիսներ առաջ հանձնարարվել էր հայեցակարգային ծրագիր կազմել Երևան քաղաքի երթևեկության բեռնաթափումն իրականացնելու և 21-րդ դարի տրանսպորտային համակարգ ստեղծելու վերաբերյալ։

Ըստ մեր տեղեկությունների, Կարապետյանը նման նախագծեր իրականացնելու արդեն իսկ մեծ փորձ ունեցել է։ Մասնավորապես, Կարապետյանի ընկերությունները վերջին տասնամյակների ընթացքում նման նախագծեր իրականացնելու փորձ արդեն ունեցել են աշխարհի մի շարք պետություններում։

Կարապետյանի հանձնարարությամբ հայաստանյան և օտարերկրյա մասնագետների կողմից կազմված ուսումնասիրությամբ (prefeasibility study) բավական հետաքրքիր և գոհացուցիչ արդյունքներ են ստացվել:

Մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով Երևան քաղաքի շուրջը (ինչպիսիք կան Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Տոկիոյում և Մոսկվայում) մյուս մայրաքաղաքների և խոշոր քաղաքների օրինակով նախատեսվում է կառուցել ավտոմոբիլային շրջանաձև ճանապարհ:

Հայեցակարգով նախատեսվում է երկու-երեք տարվա ընթացքում Երևանում ամբողջապես հրաժարվել արտաքին այրման շարժիչներով աշխատող տրանսպորտից և աշխարհի առաջադեմ մայրաքաղաքների օրինակով ամբողջապես անցնել էկոլոգիապես մաքուր ավտոբուսների՝ էլեկտրոբուսների, կառուցել Երևանը բոլոր մարզկենտրոնների հետ կապող ժամանակակից տրանսպորտային համակարգ՝ երկաթուղային համակարգով, ժամանակակից ավտոբուսներով, Երևանում և մարզկենտրոններում կառուցել ժամանակակից ավտոկայաններ։

Նաև, ըստ Սամվել Կարապետյանի համալիր ծրագրի, նախատեսվում է մետրոպոլիտենի 9 նոր կայարան և 2 նոր ճյուղավորում կառուցել մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում՝ Աջափնյակում, Դավթաշենում, Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում, Նոր Նորքում, Ավանում և Քանաքեռ-Զեյթունում, ինչպես նաև առանձին ճյուղավորում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան։ Ընդ որում, ըստ մասնագետների հաշվարկի և քննարկվող ներդրումային ծրագրի, այս ամենի իրականացումը որևիցե ազդեցություն չի ունենալու տրանսպորտի սակագնի վրա։ Ներկայում քննարկվում է նաև թոշակառուների, դպրոցականների և ուսանողների համար տրանսպորտը դարձնել անվճար կամ սահմանել 50 % զեղչային համակարգ։

Մեր խմբագրությունը մանրամասների համար կապ հաստատեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատուների հետ, սակայն վերջիններս հրաժարվեցին պատասխանել տրանսպորտի օտարերկրյա մասնագետների ներգրավելու մասին հարցերին՝ նշելով, որ Սամվել Կարապետյանը ամենօրյա ռեժիմով տարբեր հանդիպումներ և քննարկումներ է ունենում տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունըԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՊերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար Մելոյան«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»