Լրահոս
Կարևոր


Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեռևս ապրիլի 19-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել էր ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Մեկ շաբաթ հետո հանձնաժողովը մերժել է վարույթ սկսել:

Բազմաթիվ իրավաբաններ, փորձագետներ և քաղաքական գործիչներ պարբերաբար նշում են, որ այս կարգի հարցերում խնդիրը նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չէ, նրա պարագայում ամեն ինչ պարզ է, խնդիրը իրավապահ համակարգն է, որը փաստացի ոչ միայն աչք է փակում ակնհայտ ապօրինությունների վրա, այլև, ըստ էության, խրախուսում է դրանք, թեպետ ինքնին կոչված է պայքարել ապօրինությունների դեմ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Չալաբյանը պաշտոնապես նորից դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։

Մենք դիմեցինք Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու են նորից դիմել հանձնաժողովին՝ հաշվի առնելով, որ նախորդ անգամ վարույթ անգամ չի նախաձեռնվել, և ինչ ակնկալիքներ կան այս հանձնաժողովից և իրավապահ համակարգից ընդհանրապես:

«Ինչ վերաբերում է նախորդ դիմումին, որը վարույթ չեն ընդունել, ապա քսան էջանոց փաստաթուղթ են կազմել, որը վերցրել ենք, ուսումնասիրել և ասել՝ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեք, այս փաստարկները չպետք է բերել վարույթը մերժելու համար։ Պետք է վարույթը, ընդհակառակը, հարուցեք, կողմերին հրավիրեք, լսեք, նոր եզրակացություններ անեք, ոչ թե առանց վարույթ հարուցելու եզրակացություններ անեք, որ կողմերից մեկը սխալ է։ Իրենց բողոք ենք ներկայացրել, այն ընդունել են»,-նշեց Ավետիք Չալաբյանը և հավելեց, որ, այո, բոլորն էլ համոզված են նրանում, որ այս իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարող անել: «Բայց այստեղ մի նրբերանգ կա։ Պետք է ճնշումն իրավապահ համակարգի վրա պահել, որովհետև եթե իրենց չդիմես, հետո ասելու են՝ դիմեիք, մեզ ոչ մեկ չի դիմել, դրա համար ոչ մի բան չենք արել։ Լրիվ ուրիշ իրավիճակ է, երբ իրենց դիմում ես, իրենց վրա ճնշում գործադրում, հանրային հնչեղություն դրան տալիս, ստիպված են լինում թեկուզ ձևական, բայց ինչ-որ բան անել, և դա բոլոր դեպքերում ճնշում է նաև գործող իշխանության վրա։ Հաջորդը՝ այս բոլոր մարմինները, բնական է, ստեղծված են Փաշինյանի կողմից, լցված են Փաշինյանի կամակատարներով և իրականում հակված չեն որևէ լուրջ բան անելու։ Բայց երբ իրենց այս ձևով բացահայտում ես, նաև բերելու ես նրան, որ նրանից հետո, երբ Փաշինյանն իշխանազրկվի, դա հիմք է լինելու բոլոր այս մարմիններին և իրենց ղեկավար անձնակազմին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու։ Մեր Քրեական օրենսգրքում կա հանցագործությունը կոծկելու հոդված։ Բազմիցս հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին դատախազություն, որն այդ հանցագործությունները կոծկել է։ Ուստի, շատ կարևոր է, որ իշխանափոխությունից հետո այն մարդիկ, որոնք պատասխանատու են այդ կոծկման համար, իսկ նրանք կոնկրետ մարդիկ են, որոնք թուղթ են ստորագրում, քեզ պատասխան են գրում և այլն, թե ինչու քրեական գործ չեն հարուցել, հիմարություններ են գրում այդ թղթերի մեջ, որոնք ստորագրում են, այդ մարդկանց կանչելու են, իրենց վրա քրեական գործ են հարուցելու։ Փաշինյանի հանցագործությունները կոծկողները Փաշինյանին հավասար պատասխանատու են։ Դրա համար, ովքեր կոծկել են դրանք, նրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Եվ ընդհակառակը՝ մարդիկ, ովքեր այս ընթացքում, օրինակ՝ դիմում են գրել, դուրս եկել դատախազությունից, քննչական կոմիտեից, որովհետև չէին ուզում համակերպվել այս իրավիճակի հետ, իշխանափոխությունից հետո վերականգնվելու են։ Թվում է, որ այս ամենն օգուտ չունի, բայց իրականում օգտակար է»,-նշում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգողը։

Միևնույն ժամանակ շեշտում է այն հանգամանքը, որ տեղի ունեցած որոշակի իրադարձությունների մասին հաճախ ժամանակի ընթացքում մոռանում ենք։ Բայց երբ այս կարգի իրավական արձանագրում է կատարվում, փաստաթղթեր են ստեղծվում, մուտք արվում համակարգ, դրանք համակարգում պահվում են, և նրանից հետո, երբ իշխանափոխություն տեղի ունենա, բոլոր այդ իրավական փաստաթղթերը շատ ավելի հեշտ է լինելու ակտիվացնել, քան եթե այդ ամենը չլիներ. «Ամենապարզ օրինակն ասեմ. երկու տարի առաջ՝ մարտին, հաղորդում էինք տվել հանցագործության մասին՝ Կիրանցում ոստիկանական բռնությունների հետ կապված։ Երկու տարի է անցել, դրա մասին արդեն մոռացել ենք, որովհետև իրադարձություններն այնքան արագ են զարգանում, չես հասցնում հիշել՝ ուրիշ ի՞նչ է եղել։ Բայց պարզվում է՝ կոնկրետ այդ հաղորդումով վարույթ է հարուցվել, կան մեղադրյալներ, տուժածներ, վարույթը գնում է առաջ և այլն։ Սա ցույց է տալիս, որ պետք է հաղորդումներ ներկայացնել, հետամուտ լինել և փորձել, ի վերջո, այս ամբողջ քաոսը բերել իրավական հարթություն։ Եթե այս քաոսը չբերենք իրավական հարթություն, այն մեզ բոլորիս կուտի։ Շարունակաբար ապրելու ենք ապօրինի պետության մեջ, որտեղ կան մարդիկ, որոնք ասում են՝ այս ամենն անիմաստ է, մեկ է՝ ոչ մի բան չի փոխվելու։ Եթե ոչ մի բան չփոխվի, անընդհատ կապրենք նախնադարի մեջ։ Եթե ուզում ենք, ի վերջո, ապրել իրավական պետության մեջ, եղած իրավական համակարգը պետք է փորձենք աշխատեցնել։ Հե՞շտ է լինելու, ո՛չ, դիմադրելու է այդ համակարգը և այլն, բայց պետք է գործ անենք, որպեսզի իրավական պետություն դառնանք»։

Ամփոփելով մեր զրույցը՝ Ավետիք Չալաբյանն ասում է. «Համարում ենք, որ մեր խնդիրներից մեկը մեր երկրում արդար հասարակարգի ձևավորումն է, և այդ տեսանկյունից իրավապաշտպանությունը դրա կարևոր էլեմենտներից մեկն է։ Ի դեպ, ասեմ՝ չի կարելի իրավապաշտպանության դաշտը թողնել սորոսականներին, որոնք այդ «իրավապաշտպանությունն» անում են, ընդհակառակը, պետության հիմքերը քանդելու համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա Յոլյան